Փաստաբանների պալատը դատապարտում է Զարուհի Փոստանջյանի ամուսնու ավտոմեքենային պայթեցնելու դեպքը
Փաստաբանների պալատը դատապարտում է Զարուհի Փոստանջյանի ամուսնու ավտոմեքենային պայթեցնելու դեպքը:
«Ըստ զանգվածային լրատվամիջոցների հրապարակումների՝ 2021թ. օգոստոսի 5-ին անհայտ անձինք պայթեցրել են փաստաբան Զարուհի Փոստանջյանի ամուսնու ավտոմեքենան: Պայթյունի հետևանքով ավտոմեքենայի մի մասն այրվել է, ինչպես նաև վնասվել է հարևանությամբ կայանված ավտոմեքենան:
Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը 05.08.2021թ. զրուցել է փաստաբան Զարուհի Փոստանջյանի հետ, տեղեկացել դեպքի մանրամասներին:
ՀՀ փաստաբանների պալատը խստորեն դատապարտում է փաստաբան Զարուհի Փոստանջյանի ընտանիքի նկատմամբ դրսևորված հիշյալ արարքը և կոչ է անում իրավապահ մարմիններին՝ ձեռնարկել բոլոր միջոցները մեղավորներին բացահայտելու և օրենքով սահմանված կարգով պատասխանատվության ենթարկելու համար, ստուգելով նաև մասնագիտական գործունեության առնչությամբ Զարուհի Փոստանջյանին վնաս պատճառելու կամ ահաբեկելու վարկածը»,- ասված է հայտարարությունում:


















































ԱԹՍ-ների զանգվածային հարձակում Ռուսաստանում․ կրկին հարվածել են Մոսկվայի նավթավերամշակման գործարանին
Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Փրկարարները և ոստիկանները Փամբակ գետում շարունակում են որոնողական աշխատանքները
Ինչպիսի եղանակ է սպասվում այսօր
Ցեմենտի ներմուծումը 6 ամսով կսահմանափակվի
Գիտնականները 550 տարի անց բացահայտել են Բոտիչելլիի մուսայի մահվան գաղտնիքը
Մոսկվայի բոլոր օդանավակայանները կրկին դադարեցրել են աշխատանքը
ԵԱՏՄ հարցերը օրակարգում են․ Փաշինյանը կմասնակցի միջկառավարական հանձնաժողովի նիստին
ԵԱՀԿ տարածքի առջև ծառացած բազմաթիվ հիմնախնդիրներ պահանջում են հավաքական արձագանք. ՀՀ ԱԳ փոխնախարար
Ավինյանը բացում է հին պայմանագրերի դարակները․ Ծառուկյանի «Մուլտի Ուելնեսին» մեկ ամիս ժամանակ է տրվել