Իրավաբանն արձագանքել է Panorama.am-ի լուսանկարչին ԱԺ մուտք գործելու արգելքին
Իրավաբան Ռոբերտ Հայրապետյանը ֆեյսբուքյան գրառմամբ արձագանքել է Panorama.am-ի լուսանկարիչ Լիլիան Գալստյանին խորհրդարան մուտք գործելու արգելքին։
Նա, մասնավորապես, նշել է. «ԱԺ-ն արգելել է Panorama.am-ի լուսանկարիչ Լիլիան Գալստյանի մուտքը խորհրդարան։
Գրությունը, որով իբրև նշված են Լիլիանի մուտքի արգելքի իրավական հիմնավորումները, նման է իրավաբանության հետ աղերս չունեցող գեղարվեստականացված տրակտատի։
ԱԺ աշխատակազմի ղեկավարի տեղակալ ոմն Աննա Գրիգորյանին խորհուրդ եմ տալիս նախ կարդալ, հետո փոխանցել սեփական վախվորած ղեկավարությանը
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային (Financial Times LTD and others, v. The United Kingdom, 15.12.2009, appl. N 821/03, Goodwin v. The United Kingdom, 27.03.1996, appl. N 17488/90, Roemen and Schmit v. Luxembourg, 25.02.2003, appl. N 51772/99, Voskuil v. The Netherlands, 22.11.2007, appl. N 64752/01) որոշումները։
ԱԺ աշխատակազմի ղեկավարի տեղակալ ոմն Աննա Գրիգորյանին խորհուրդ եմ տալիս նախ կողմոնորշվել, հետո սեփական վախվորած ղեկավարության հետ փորձել հասկանալ թե որն է ԱԺ շենքի հսկիչ անցագրային կետը։
Ի վերջո սեփական գանգի խոռոչում տեղադրված անընկալունակ կենտրոնական նյարդային համակարգի օրգանը մտցրեք, որ Լրատվական գործունեություն իրականացնողները և լրագրողները գործում են ազատորեն` իրավահավասարության, օրինականության, խոսքի (արտահայտվելու) ազատության և բազմակարծության սկզբունքների հիման վրա:
ԼՐԱԳՐՈՂՆ ԻՐ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՕՐԻՆԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԸՆԹԱՑՔՈՒՄ, ՈՐՊԵՍ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ՊԱՐՏՔ ԿԱՏԱՐՈՂ ԱՆՁ, ՊԱՇՏՊԱՆՎՈՒՄ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՄԲ»։


















































ԱԹՍ-ների զանգվածային հարձակում Ռուսաստանում․ կրկին հարվածել են Մոսկվայի նավթավերամշակման գործարանին
Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Փրկարարները և ոստիկանները Փամբակ գետում շարունակում են որոնողական աշխատանքները
Ինչպիսի եղանակ է սպասվում այսօր
Ցեմենտի ներմուծումը 6 ամսով կսահմանափակվի
Գիտնականները 550 տարի անց բացահայտել են Բոտիչելլիի մուսայի մահվան գաղտնիքը
Մոսկվայի բոլոր օդանավակայանները կրկին դադարեցրել են աշխատանքը
ԵԱՏՄ հարցերը օրակարգում են․ Փաշինյանը կմասնակցի միջկառավարական հանձնաժողովի նիստին
ԵԱՀԿ տարածքի առջև ծառացած բազմաթիվ հիմնախնդիրներ պահանջում են հավաքական արձագանք. ՀՀ ԱԳ փոխնախարար
Ավինյանը բացում է հին պայմանագրերի դարակները․ Ծառուկյանի «Մուլտի Ուելնեսին» մեկ ամիս ժամանակ է տրվել