Աթենքի մոտակայքում բռնկված հրդեհի հետեւանքով 94 տուն է ոչնչացվել
Հունաստանի քաղաքացիական պաշտպանության եւ ճգնաժամային կառավարման նախարարի տեղակալ Նիկոս Հարդալիասը հայտարարել է, որ Աթենքի հյուսիսային արվարձանում` Վարիբոբի գյուղի մոտ, 94 տուն ամբողջությամբ կամ մասամբ այրվել է, այրվել է նաեւ 82 ավտոմեքենա, այս մասին Քաղաքացիական պաշտպանության գլխավոր քարտուղարության ճեպազրույցին հայտնել է Հունաստանի քաղաքացիական պաշտպանության եւ հակաճգնաժամային կառավարման փոխնախարար Նիկոս Հարդալիասը, հաղորդել է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Առաջինի գնահատմամբ, հրդեհի մակերեսը կազմել է 12.500 հոսանք (1250 հա): Ինչ վերաբերում է վնասին, ապա առաջին գնահատակնի համաձայն, որը պետք է հաստատվի իրավասու ծառայությունների կողմից, 76 տուն լուրջ վնասվել է, 18 տուն` մասամբ»,- ասել է Հարդալիասը:
«Լուրջ վնասվել է նաեւ մարզի 27 ձեռնարկություն: Ամբողջությամբ ոչնչացվել է 82 ավտոմեքենա: 64 ավտոմեքենա վնասվել է մասամբ»,- ասաց փոխնախարարը:
Հարդալիասը հայտնել է, որ լուսադեմին կրակի չորս ճակատներից մեկն ակտիվ է մնացել, մնացածը նվազում են:
Հրդեհի մարման աշխատանքներին ներգրավված է ավիացիան, հինգ ինքնաթիռ եւ ինը ուղղաթիռ, իրավիճակը բարելավվում է, հայտնել է փոխնախարարը:
Աթենքի հյուսիսային արվարձանում` Ահարնե շրջանի Վարիբոբի բնակավայրի մոտ բռնկված հրդեհը սկսվել էր երեքշաբթի կեսօրին: Մոտակայքում է գտնվում Թաթոյի նախկին թագավորական նստավայրը: Մի քանի բնակավայրի բնակիչներ տարհանվել են, ոստիկաններն արգելափակել են մայրուղու երթեւեկությունը հրդեհի տարածքում: Կրակից ծուխը ծածկել է Աթենքը: Քաղաքացիներին խորհուրդ է տրվում պինդ փակել պատուհաններն ու դռները, փողոց դուրս գալ դիմակով:
Իշխանությունների տվյալներով` Հունաստանում ռեկորդային շոգ է գրանցվել 40 տարվա ընթացքում: Երեքշաբթի օդի ջերմաստիճանը որոշ շրջաններում հասել է 47 աստիճանի:


















































Մյուս մարզերում գետերի մակարդակի բարձրացման վերաբերյալ ահազանգեր չեն ստացվել
Որոշ տարածաշրջաններում ձյուն է տեղում․ Վարդենյաց լեռնանցքը, Սպիտակի ոլորանները, «Մեղրու սար» հատվածը...
Մոսկվայի կենտրոնում բազմաբնակարան շենք է այրվել․ զոհեր և վիրավորներ կան
Տավուշում ոչ մի գազատար չի կառուցվել, նման գործընթաց չկա. մարզպետ
Հանդիպել են գերությունից վերադարձած Վագիֆ Խաչատրյանը և Գևորգ Սուջյանը
Մարտի 23-ից ՆԳՆ Աշտարակի հաշվառման-քննական ստորաբաժանումը կգործի նոր հասցեում
Իրանում պատերազմը Հնդկաստանին կանգնեցրել է գազային ճգնաժամի առաջ
Հայ-վրացական գազատարը Հայաստանի խնդրանքով կտեղափոխվի
Վահագն Խաչատուրյանը ներկա է գտնվել Համայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարքի հուղարկավորության արարողությա...
«Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկից դատապարտյալ է փախել