Քվեարկություններն ուղղորդված են եղել. ՔՊ-ում թայֆաների բաժանված հարաբերությունները սրվել են
«Հրապարակ» թերթը գրում է. «Քաղպայմանագրի» նորընտիր խմբակցությունում ԱԺ մշտական հանձնաժողովների նախագահների ընտրության հարցը խորացրել է ներկուսակցական հակասությունները, թայֆաների բաժանված իշխանականների հարաբերությունները սրվել են։
Անցած անգամ ՔՊ վարչությունն էր՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, ընտրել ԱԺ ղեկավար կազմին, ապա ներկայացրել խմբակցությանը։ Այս անգամ Փաշինյանը որոշել է դեմոկրատիա խաղարկել, և հանձնաժողովների նախագահների ընտրությունը կազմակերպվել է խմբակցությունում, սակայն շատերը կարծում են, որ «տակից» ուղղորդվել է, թե ում որ հանձնաժողովի նախագահությունը վստահեն։
Օրինակ, շատերի համար հանելուկ է մնացել, թե ինչպես է Տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի հանձնաժողովի նախագահի թեկնածուների մեջ ամենաշատ ձայները ստացել Մխիթար Հայրապետյանի կուրսեցին՝ Վաղարշակ Հակոբյանը, որը համարվում է Արարատ Միրզոյանի թիմակիցը։
Նրա մրցակիցները եղել են Վահագն Հովակիմյանն ու Հովիկ Աղազարյանը, Հակոբյանի օգտին մոտ 40 ձայն է եղել, Հովակիմյանին կողմ՝ 8, իսկ Աղազարյանը մի քանի ձայն է ստացել։ Բայց եթե Հակոբյանն այդ հանձնաժողովի փոխնախագահն էր, և գուցե առաջնորդվել են նրա «փորձառությամբ», ապա անհասկանալի է Կրթության, գիտության հանձնաժողովի նախագահի պաշտոնում տնտեսական հանձնաժողովի անդամ Գևորգ Պապոյանին ընտրելու փաստը։ Այն պարագայում, երբ հանձնաժողովի անդամ Լիլիթ Ստեփանյանն է առաջադրված եղել և Թագուհի Ղազարյանը։
Երեկ ԱԺ-ն չհասցրեց հանձնաժողովների նախագահների հարցը քննարկել, այն տեղի կունենա այսօր»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։


















































ԱԹՍ-ների զանգվածային հարձակում Ռուսաստանում․ կրկին հարվածել են Մոսկվայի նավթավերամշակման գործարանին
Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Փրկարարները և ոստիկանները Փամբակ գետում շարունակում են որոնողական աշխատանքները
Ինչպիսի եղանակ է սպասվում այսօր
Ցեմենտի ներմուծումը 6 ամսով կսահմանափակվի
Գիտնականները 550 տարի անց բացահայտել են Բոտիչելլիի մուսայի մահվան գաղտնիքը
Մոսկվայի բոլոր օդանավակայանները կրկին դադարեցրել են աշխատանքը
ԵԱՏՄ հարցերը օրակարգում են․ Փաշինյանը կմասնակցի միջկառավարական հանձնաժողովի նիստին
ԵԱՀԿ տարածքի առջև ծառացած բազմաթիվ հիմնախնդիրներ պահանջում են հավաքական արձագանք. ՀՀ ԱԳ փոխնախարար
Ավինյանը բացում է հին պայմանագրերի դարակները․ Ծառուկյանի «Մուլտի Ուելնեսին» մեկ ամիս ժամանակ է տրվել