«Նրա բույրն, ինչպիսին ցանկանում ես լինել». Ռիհաննան օծանելիք է թողարկում
Ռիհաննայի Fenty Beauty ապրանքանիշի նորույթների թողարկմանը սպասում են նույն անհаմբերությամբ, ինչպես նրա նոր երգերին։ Եվ եթե շատերն արդեն իսկ ծանոթ են կոսմետիկայի հետ, օծանելիքի արտադրության մասին լուրը երկրպագուներին ստիպել է սպասել անհամբերությամբ՝ ինչպիսին կլինի Fenty Parfum-ը։
Բույրի նոտաների մասին առայժմ ոչինչ հայտնի չէ, ինչը թողարկումն առավել ինտրիգային է դարձնում։ Ռիհաննան կոմպոզիցիան նկարագրում է որպես «զգացմունքային, լի վստահությամբ եւ սեքսուալությամբ»։
Fenty Parfum-ի կոնցեպտը հետեւյալն է՝ «ինտիմ ունիեքս բույր, որն արտացոլում է ամենն, ինչ դուք զգում եք, այն, թե ինչպիսին եք, ամենն, ինչ ցանկանում եք լինել»։ Ռիհաննայի խոսքով՝ բույրը զգացմունքային է, սուր եւ քաղցր միաժամանակ։
Ինչպես շատերի դեպքում, երգչուհու համար ցանկացած բույր հիշողություն է եւ ապրած փորձ, որն ամփոփված է սրվակում։ Ահա թե ինչու Fenty Parfum-ի գովազդային արշավում նա առաջարկում է ինքնուրույն ասոցիացիաներ ստեղծել եւ կոմպոզիցիան «գունավորել» այն հույզերով եւ տպավորություններով, որոնք ինքդ ունես։
«Այս բույրը երբեք չես մոռանա»,- վստահեցնում է Ռիհաննան։ Բույրի թողարկմանը քիչ ժամանակ է մնացել․ պաշտոնական կայքում այն կվաճառվի օգոստոսի 10-ից։


















































Մյուս մարզերում գետերի մակարդակի բարձրացման վերաբերյալ ահազանգեր չեն ստացվել
Որոշ տարածաշրջաններում ձյուն է տեղում․ Վարդենյաց լեռնանցքը, Սպիտակի ոլորանները, «Մեղրու սար» հատվածը...
Մոսկվայի կենտրոնում բազմաբնակարան շենք է այրվել․ զոհեր և վիրավորներ կան
Տավուշում ոչ մի գազատար չի կառուցվել, նման գործընթաց չկա. մարզպետ
Հանդիպել են գերությունից վերադարձած Վագիֆ Խաչատրյանը և Գևորգ Սուջյանը
Մարտի 23-ից ՆԳՆ Աշտարակի հաշվառման-քննական ստորաբաժանումը կգործի նոր հասցեում
Իրանում պատերազմը Հնդկաստանին կանգնեցրել է գազային ճգնաժամի առաջ
Հայ-վրացական գազատարը Հայաստանի խնդրանքով կտեղափոխվի
Վահագն Խաչատուրյանը ներկա է գտնվել Համայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարքի հուղարկավորության արարողությա...
«Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկից դատապարտյալ է փախել