«Հայաստան» - «Պատիվ ունեմ» ազնիվ համագործակցության օրինակ. ԱԱԾ պահեստազորի սպաների միություն
Ութերորդ գումարման Ազգային ժողովն անդրանիկ աշխատանքային նիստը սկսեց «Հայաստան» դաշինքի կողմից «Իմ քայլին» ուղղված պահանջով՝ հիմք ընդունել Սահմանադրության 96-րդ հոդվածի 2-րդ մասը և անհապաղ ազատել ՀՀ Ազգային ժողովի պատգամավորներ Մխիթար Զաքարյանին ու Արթուր Սարգսյանին։ Այս մասին հայտարարություն է տարածել ԱԱԾ պահեստազորի սպաների միությունը:
Հայտարարությունում նաեւ ասվում է. «Սա խորհրդարանական մեծամասնությանն առողջ քաղաքական մթնոլորտ ձևավորելու և ի նպաստ հայրենիքի գործունեություն ծավալելու ռեալ առաջարկ էր, ինչը սակայն մերժվեց։ Փոխարենը «Հայաստանի» առաջարկը միանշանակ աջակցություն ստացավ «Պատիվ ունեմ» դաշինքի կողմից, որը նշանակում է՝ խորհրդարանական ընդդիմադիր ուժերը տրամադրված են համատեղ, միմյանց լրացնելով գործելու։
Խորհրդարանի աշխատանքային առաջին իսկ օրը ևս մեկ անգամ վկայեց, որ պետք է դադարեցնել քաղաքական ենթատեքստ ունեցող քրեական գործերով հետապնդումները, քանզի այդ ճանապարհը տանում է փակուղի, պարալիզացնելու է Ազգային ժողովի բնականոն աշխատանքը, հանրությունը շարունակելու է մասնատված մնալ, երկիրը չի կարողանալու միակուռ լինել ու դիմակայել արտաքին մարտահրավերներին, որի հետևանքը լինելու է թշնամուն հերթական ցավոտ զիջումներ անելը»:


















































ԱԹՍ-ների զանգվածային հարձակում Ռուսաստանում․ կրկին հարվածել են Մոսկվայի նավթավերամշակման գործարանին
Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Փրկարարները և ոստիկանները Փամբակ գետում շարունակում են որոնողական աշխատանքները
Ինչպիսի եղանակ է սպասվում այսօր
Ցեմենտի ներմուծումը 6 ամսով կսահմանափակվի
Գիտնականները 550 տարի անց բացահայտել են Բոտիչելլիի մուսայի մահվան գաղտնիքը
Մոսկվայի բոլոր օդանավակայանները կրկին դադարեցրել են աշխատանքը
ԵԱՏՄ հարցերը օրակարգում են․ Փաշինյանը կմասնակցի միջկառավարական հանձնաժողովի նիստին
ԵԱՀԿ տարածքի առջև ծառացած բազմաթիվ հիմնախնդիրներ պահանջում են հավաքական արձագանք. ՀՀ ԱԳ փոխնախարար
Ավինյանը բացում է հին պայմանագրերի դարակները․ Ծառուկյանի «Մուլտի Ուելնեսին» մեկ ամիս ժամանակ է տրվել