Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Հաստատված մեղադրական եզրակացությամբ դատարան են հանձնվել Ծառուկյանի փեսայի՝ Կարապետ Գուլոյանի վերաբերյալ քրվարույթի նյութերը Գազամատակարարման դադարեցումներ կլինեն Լոռու և Արարատի մարզերում Դատախազը Կոտայքի նախկին մարզպետի վերաբերյալ քրեական վարույթի նյութերը հանձնել է դատարան ԱԷՄԳ-ի մասնագետները տեսչական ստուգումներ կկատարեն Իրանի միջուկային օբյեկտներում. Գրոսի Քաղաքացիական առաջնորդներն ու բարձրաստիճան զինվորականները հետևել են «Արծիվ գործընկեր 2026» զորավարժության ընթացքին Բելառուսն անջատել է ԱԹՍ-ների վերահաղորդիչները․ Զելենսկի Ավետիք Չալաբյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանքը Մամդանիի քաղաքապետական հաղթանակը պատահական չէր Հունիսի 30-ից հուլիսի 1-ը Երևանի «Դինամո» մարզադահլիճը կընդունի 13 երկրի ավելի քան 170 ըմբիշի Վենեսուելայում տեղի է ունեցել 7,2 եւ 7,5 մագնիտուդով ուժեղ երկրաշարժ Շվեյցարիան հաղթեց Կանադային. երկուսն էլ փլեյ-օֆֆում են, այնտեղ են նաեւ Բրազիլիան, Մարոկկոն, Մեքսիկան եւ ՀԱՀ-ը ԱՄՆ իշխանությունները քննարկում են Թուրքիային F-35 կործանիչներ փոխանցելու հնարավորությունը

Հաստատված մեղադրական եզրակացությամբ դատարան են հանձնվել Ծառուկյանի փեսայի՝ Կարապետ Գուլոյանի վերաբերյալ քրվարույթի նյութերըԳազամատակարարման դադարեցումներ կլինեն Լոռու և Արարատի մարզերումԴատախազը Կոտայքի նախկին մարզպետի վերաբերյալ քրեական վարույթի նյութերը հանձնել է դատարանԱԷՄԳ-ի մասնագետները տեսչական ստուգումներ կկատարեն Իրանի միջուկային օբյեկտներում. ԳրոսիՔաղաքացիական առաջնորդներն ու բարձրաստիճան զինվորականները հետևել են «Արծիվ գործընկեր 2026» զորավարժության ընթացքինԲելառուսն անջատել է ԱԹՍ-ների վերահաղորդիչները․ ԶելենսկիԱվետիք Չալաբյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանքըՄամդանիի քաղաքապետական հաղթանակը պատահական չէրՀունիսի 30-ից հուլիսի 1-ը Երևանի «Դինամո» մարզադահլիճը կընդունի 13 երկրի ավելի քան 170 ըմբիշիՎենեսուելայում տեղի է ունեցել 7,2 եւ 7,5 մագնիտուդով ուժեղ երկրաշարժՇվեյցարիան հաղթեց Կանադային. երկուսն էլ փլեյ-օֆֆում են, այնտեղ են նաեւ Բրազիլիան, Մարոկկոն, Մեքսիկան եւ ՀԱՀ-ըԱՄՆ իշխանությունները քննարկում են Թուրքիային F-35 կործանիչներ փոխանցելու հնարավորությունըՀանրապետության առանձին շրջաններում սպասվում է կարճատեւ անձրեւԿրասնոդարի երկրամասում այրվում է Պոլտավայի նավթաբազանՈւրուգվայում ներկայացվել է «Ճանապարհ հարթող կանայք. բազմակողմանի համագործակցության և դիվանագիտության պատմություններ» գիրքը«Կրթվելը նորաձև է» շարժման աջակից ծրագրի շրջանակում Հայաստանի չորս մարզում գործում են կանանց ակումբներԻնչ փաստաթղթեր են անհրաժեշտ մշակութային կամ մարզական միջոցառման մասնակցի վիզայի համար․ ԱՄՆ դեսպանությունը ցանկ է հրապարակել Վերջին մեկ օրվա ընթացքում Հորմուզի նեղուցով մոտ 20 միլիոն բարել նավթ է անցել. ԱՄՆ էներգետիկայի նախարարԵրևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինենՊայթյուն Վարդաշենի շենքերից մեկում. ընտանիքի անդամներ են հիվանդանոց տեղափոխվելՔրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիսՅակիշիմե խեցեգործության պատմությունն ու զարգացումը. ցուցադրություն ՀայաստանումՑուկերբերգը ցանկանում է սեփական բուքմեյքերական հարթակ ստեղծել․ NYTԴուեյն Ջոնսոնը բողոքել է անտանելի շոգից՝ «Մոանա» ֆիլմի նկարահանման հրապարակում իր 40 ֆունտանոց Մաուիի կոստյումի պատճառովՀանրային կյանքում ակտիվ կանայք հաճախ դառնում են առցանց հարձակումների թիրախ. Հռիփսիմե Գրիգորյանի ելույթը ԵԽԽՎ-ումՔննարկվել են Հայաստանի էներգետիկ քաղաքականությանն առնչվող մի շարք հարցերViking Row` Նորվեգիայի մանկապարտեզներից մեկումԱռաջին անգամ Գլենդեյլի ոստիկանությունը կգլխավորի ծագումով հայ Ռոբերտ ՈւիլյամըCOP17-ի նախապատրաստական գործընթացի շրջանակում շարունակվում է ակտիվ համագործակցությունը միջազգային գործընկերների հետՀայաստանի՝ ՀԱՊԿ-ի անդամակցության մասին կարծիքներ հնչել են Սանկտ ՊետերբուրգումՊարեկներին կաշառք առաջարկած 65-ամյա տղամարդը ձերբակալվել էԵՄ դիտորդական առաքելությունը Հայաստանում իրականացրել է 9000-րդ պարեկային ծառայությունըՀյուսիսային Ղրիմի ջրանցքի վրայով անցնող երկաթուղային կամուրջն այլևս գոյություն չունի«Կաթնառատ»-ի «Լոռի պանիր 50%» արտադրատեսակի արտադրությունը կասեցվել էՎաղարշապատում անցկացվում է «Փոքրիկ քայլ» երաժիշտ-կատարողների միջազգային 7-րդ մրցույթ-փառատոնըԲենզինի վաճառքը սահմանափակվել է Ռուսաստանի գլխավոր նավթային շրջանումԲիլ Գեյթսը բացահայտել է երկու ռուս կանանց ինքնությունը, որոնց Ջեֆրի Էպշտեյնն օգտագործել է՝ իրեն շանտաժի ենթարկելու համար  Դիդիե Դեշամը հրատապ լքել է Ֆրանսիայի հավաքականի ճամբարըԻսրայելում հայտարարել են, որ Գազայի խաղաղության խորհուրդը կհավաքվի հաջորդ շաբաթ Կիպրոսում. The Times of IsraelԸնտանեկան բռնությո՞ւն. Նատալյա Ռոտենբերգը հաղորդում է ներկայացրել ոստիկանությունԼուկա Մոդրիչը 200-րդ խաղն անցկացրեց Խորվաթիայի հավաքականի կազմումԱրարատ-Արմենիա - Ռիգա հանդիպման վայրը փոխվել էԿամո Ունանյանը վերադարձել է և նոր հաղթանակներ գրանցելՎիլնյուսում ներկայացվել է Խաչատրյանի անվան միջազգային մրցույթի փորձըՄասկն այլեւս տրիլիոնատեր չէ, նա «կորցրել» է 118 մլրդ դոլար. BloombergՎերականգնվում է Այգեշատի 7-րդ դարի Թարգմանչաց վանքըՍեդա Սաֆարյանի վերաբերյալ «Հայաստան» կուսակցությունների դաշինքի միջնորդությունը ՍԴ-ի կողմից քննության առարկա չի դարձել
Պեսկովը հայտարարել է Ռուսաստանի և Հայաստանի սերտ կապի մասին
«Ուժեղ Հայաստանի» ընտրակաշառքի նոր ձայնագրությունՀԱՊԿ-ում հայտնել են, որ մանրակրկտորեն կքննարկեն Հայաստանի անդամակցության հարցը

Ալեն Սիմոնյանի պայքարը խաղամոլության դեմ հակառակ արդյունքն է ունեցել. ծավալները հնգապատկվել են, փողերի լվացման ռիսկը՝ մեծացել

2019 թվականին ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը համահեղինակեց «Վիճակախաղերի մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքի նախագիծը, որով սահմանված էր, որ անմիջականորեն տոտալիզատոր և ավտոմատացված սարքավորումների միջոցով վի­ճակախաղ կարող է կազմակերպ­վել միայն Ծաղկաձոր, Սևան, Ջերմուկ, Մեղրի քաղաքներում. Սիմոնյանը զբաղված էր այս նախագծի ակտիվ լոբբինգով։

Դեռ օրենքի նախագծի քննարկման ժամանակ շրջանառվում էին տեղեկություններ, որ Ալեն Սիմոնյանը ամենևին էլ պատահական չի հանդիսացել այս օրենքի համահեղինակը, քանի որ դրա ընդունումով՝ սպասարկելու է իր ընկերոջ՝ «Վիվառո» ընկերության սեփականատիրոջ շահերը՝ ի հաշիվ այն հարյուրավոր աշխատակիցների, որոնք օրենքի ընդունումից հետո դարձան գործազուրկ։

Մյուս կողմից՝ կար տեսակետ, որ Ալեն Սիմոնյանը համահեղինակել է մի օրենքի նախագիծ, որով դաշտ է բացվելու 2018 թվականի իշխանափոխության օրերին իրենց հետ քայլած որոշ անձանց համար։

2019 թվականին ԱԺ փոխխոսնակի համահեղինակած օրենքը հռչակվեց որպես խաղամոլության դեմ պայքարելու արդյունավետ միջոց՝ ի հեճուկս այն քննադատությունների, որ այդ օրենքով անհնար է լինելու պայքարել խաղամոլության դեմ, և, որ սա օրենք է ընդամենը որոշ տնտեսվարողների գործունեությունը դադարեցնելու, նրանց շրջանառությունը նվազեցնելու և այլոց համար ճանապարհ բացելու մասին։

Եվ ահա Պետական վերահսկողական ծառայությունը (ՊՎԾ) հրապարակել է տեղեկանք, որը փաստում է վերը ասվածը՝ օրենքի ընդունումից հետո խաղամոլության ծավալները Հայաստանում ոչ թե նվազել են, այլ՝ կտրուկ աճել, ինչն էլ իր հերթին՝ ամապնդում է պնդումը, որ Ալեն Սիմոնյանի նպատակը խաղամոլության դեմ պայքարը չէր։

Եվ այսպես՝ ըստ Պետական վերահսկողական ծառայության կատարած ուսումնասիրության՝ ՀՀ-ում ինտերնետ շահումով խաղերի կազմակերպիչներ են՝ «Վիվարո գրուպ» ՍՊԸ-ն (vivarobet.am, ներկայումս՝ «Սոֆտ կոնստրակտ» ՍՊԸ), «Դիջիթեյն» ՍՊԸ-ն (totogaming.am), «Կաբարկո» ՍՊԸ-ն (adjarabet.am), «Գուդ սոֆտ» ՍՊԸ-ն (Goodwin.am):


Ավելացել է շահումով խաղերի կազմակերպիչ ընկերությունների թիվը

Կազմակերպիչների քանակը 2018-2019 թթ. եղել է 3, իսկ 2020թ.-ին՝ 4, իսկ սա նշանակում է, որ օրենքի ընդունումից հետո ևս մեկ ընկերություն ավելացրել է խաղամոլության ծավալները։

Ավելացել է խաղացողների թիվը

Միջին ամսական խաղացողների թիվը 2018թ. կազմել է 18093

2019թ.-ին՝ 29911

2020թ.-ին՝ 44082:

Ավելացել է խաղացողների կողմից գնված միավորների ծավալը

2018թ. խաղացողների կողմից գնվել է 333.0 մլրդ դրամի միավոր

2019թ.՝ 1,115.0 մլրդ. դրամի միավոր

2020թ. 10 ամիսների ընթացքում՝ 1,548.0 մլրդ դրամի միավոր,

2018թ. միջին ամսական գնված միավորների ծավալը կազմել է 28.0 մլրդ դրամ, 2019թ.՝ 93.0 մլրդ դրամ, 2020թ.՝ 155.0 մլրդ դրամի:

Ավելացել է շահումով խաղերի կազմակերպիչ ընկերությունների կողմից գեներացվող միջոցների ծավալը

2020 թվականին 2018թ. համեմատությամբ կազմակերպիչների կողմից գեներացված միջոցներն առնվազն հնգապատկվել են՝ կազմելով ՀՆԱ-ի շուրջ 32%-ը, իսկ մանակիցների քանակը՝ առնվազն կրկնապատկվել:

Ավելացել է փողերի լվացման հավանականության ռիսկը

Համախառն ներքին արդյունքի նման զանգվածի գեներացումը չորս տնտեսվարողների մոտ կրում է բարձր ռիսկեր ֆինանսական միջոցների արտահոսքի և փողերի լվացման հավանական առկայության տեսանկյունից:

2020թ․ տասը ամսվա ցուցանիշը գերազանցում է միևնույն ժամանակահատվածի ՀՀ պետական բյուջեի եկամուտներին: