Հայ ռազմագերիների հարազատները հավաքվել են ԱԺ-ի մոտ. նրանք պահանջում են օրակարգ մտցնել գերիների վերադարձի հարցը
Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների հարազատներն այսօր՝ օգոստոսի 2-ին, հավաքվել են ԱԺ-ի մոտ եւ պահանջում են օրակարգ մտցնել գերիների վերադարձի հարցը:
«Մենք, իմանալով 8-րդ գումարման ԱԺ առաջին նիստի մասին՝ եկել ենք այստեղ, որ գերիների ծնողներով կոչ անենք օրակարգ մտցնել գերիների վերադարձի հարցը։ Իրենց ակտիվ աշխատանքի շնորհիվ հայ բոլոր ռազմագերիներին պետք է շտապ վերադարձնել Հայաստան։
Այս պահին երկրի կարևորագույն հարցերից են անվտանգությունն ու հայ ռազմագերիների վերադարձը հայրենիք»,- նշեց գերիների հարազատներից մեկը՝ հավելելով, որ ԱԺ-ին հորդորում են երկու-երեք անգամ ավելի աշխատանք կատարել ռազմագերիների հարցով։
Ինչ վերաբերում է 7-րդ գումարման ԱԺ-ին, ապա վերջինս նշեց, որ չի կարող ասել, որ խնդիրը նրանք լիարժեք են կատարել, բայց նաև չի կարող ասել, որ ընդհանրապես ոչինչ չեն արել։ Նրա խոսքով՝ պատգամավորներ են եղել, որ գիշեր և ցերեկ աշխատել են այս հարցով, եղել են պատգամավորներ, որոնք բոլորովին անտեղյակ են եղել։


















































ԱԹՍ-ների զանգվածային հարձակում Ռուսաստանում․ կրկին հարվածել են Մոսկվայի նավթավերամշակման գործարանին
Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Փրկարարները և ոստիկանները Փամբակ գետում շարունակում են որոնողական աշխատանքները
Ինչպիսի եղանակ է սպասվում այսօր
Ցեմենտի ներմուծումը 6 ամսով կսահմանափակվի
Գիտնականները 550 տարի անց բացահայտել են Բոտիչելլիի մուսայի մահվան գաղտնիքը
Մոսկվայի բոլոր օդանավակայանները կրկին դադարեցրել են աշխատանքը
ԵԱՏՄ հարցերը օրակարգում են․ Փաշինյանը կմասնակցի միջկառավարական հանձնաժողովի նիստին
ԵԱՀԿ տարածքի առջև ծառացած բազմաթիվ հիմնախնդիրներ պահանջում են հավաքական արձագանք. ՀՀ ԱԳ փոխնախարար
Ավինյանը բացում է հին պայմանագրերի դարակները․ Ծառուկյանի «Մուլտի Ուելնեսին» մեկ ամիս ժամանակ է տրվել