Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Պետությանը պատճառված վնասից վերականգնվել է 111 միլիոն 900 հազար դրամը Քննարկվել են Հայանտառի և «Արփի լիճ» ազգային պարկի տարածքներում վարձակալության գործընթացի հետ կապված խնդիրները Գողություններ կատարելու համար մեղադրվող անձը հանձնվել է Գերմանիայի իրավասու մարմիններին «Միասնության թևեր»-ն ու «ՀայաՔվե»-ն դադարեցրել են համագործակցությունը Իրանի նախկին արտգործնախարարը մահացել է ստացած վիրավորումներից Ուկրաինական զինվորականները մասնակցել են Մերձավոր Արևելքի գործողությունների Նավթի շուկաները Հորմուզի նեղուցի փակման հնարավորությունը գնահատում են ռիսկային Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում ապրիլի 9-ից 10-ը Վաշինգտոնում տեղի կունենան Իսրայելի եւ Լիբանանի պատվիրակությունների ուղիղ բանակցություններ 52 մլն դրամ` սոլֆեջոյի դասերն ավելի հետաքրքիր դարձնելու համար Մարտին սպառած էլեկտրաէներգիայի քանակի և արժեքի մասին տեղեկատվությունը հասանելի կլինի ապրիլի 10-ից Ստեփանավանի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել երիտասարդ ընտանիքի 7-րդ երեխան

Պետությանը պատճառված վնասից վերականգնվել է 111 միլիոն 900 հազար դրամըՔննարկվել են Հայանտառի և «Արփի լիճ» ազգային պարկի տարածքներում վարձակալության գործընթացի հետ կապված խնդիրներըԳողություններ կատարելու համար մեղադրվող անձը հանձնվել է Գերմանիայի իրավասու մարմիններին«Միասնության թևեր»-ն ու «ՀայաՔվե»-ն դադարեցրել են համագործակցությունըԻրանի նախկին արտգործնախարարը մահացել է ստացած վիրավորումներիցՈւկրաինական զինվորականները մասնակցել են Մերձավոր Արևելքի գործողություններիՆավթի շուկաները Հորմուզի նեղուցի փակման հնարավորությունը գնահատում են ռիսկայինՕպերատիվ իրավիճակը հանրապետությունում ապրիլի 9-ից 10-ըՎաշինգտոնում տեղի կունենան Իսրայելի եւ Լիբանանի պատվիրակությունների ուղիղ բանակցություններ52 մլն դրամ` սոլֆեջոյի դասերն ավելի հետաքրքիր դարձնելու համարՄարտին սպառած էլեկտրաէներգիայի քանակի և արժեքի մասին տեղեկատվությունը հասանելի կլինի ապրիլի 10-իցՍտեփանավանի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել երիտասարդ ընտանիքի 7-րդ երեխանԻրանը պատրաստվում է Հորմուզի նեղուցի կառավարման քաղաքականության «նոր փուլին»Երկրաշարժ՝ Բավրա գյուղից 17 կմ հյուսիս-արևելքԹրամփը Իրանից պահանջում է Հորմուզի նեղուցով անցնող նավերից վճար չգանձելՀայաստանը` ԵԽ տեղական և տարածաշրջանային իշխանությունների կոնգրեսումՀՀ գլխավոր դատախազության միջնորդությունը բավարարվել է. Ղազախստանը հանձնել է հետախուզվող անձինՆորակոչիկների առօրյան և նպատակադրումը՝ դառնալ «Պաշտպան հայրենյաց» ծրագրի շահառուՀայաստանում բացվել է Էստոնիայի դեսպանությունըԱրճիս գյուղում խանութ է այրվելՇենգեն գոտում ապրիլի 10-ից լիարժեք կգործի մուտքի և ելքի ավտոմատացված համակարգըԴեսպան Նարեկ Մկրտչյանը մասնակցել է Դոնալդ Թրամփի առանձնատանը կազմակերպված ընդունելությանըՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենՀայաստանը վերընտրվել է ՄԱԿ հանցավորության կանխարգելման և քրեական արդարադատության հանձնաժողովի, ինչպես նաև` ՄԱԿ բնակչության և զարգացման հանձնաժողովի անդամՀրդեհ է բռնկվել Մեղրի-Քաջարան ավտոճանապարհին գտնվող ամառանոցներից մեկումՊուտինը Զատկի զինադադար է հայտարարելՍամվել Կարապետյանի գործը ապրիլի 3-ին մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Հակակոռուպցիոն դատարանՈչ մի ուսանող ֆինանսական խնդրի պատճառով պետք է դուրս չմնա բուհիցՆեթանյահուն հանձնարարել է ուղիղ բանակցություններ սկսել Լիբանանի հետԲացում ենք Էստոնիայի դեսպանությունը Երևանի սրտումՀրապարակվել են ԲՀԿ ընտրական ցուցակի առաջին երեք տասնյակ թեկնածուների անուններըTRIPP-ը շարունակում է մնալ Միացյալ Նահանգների առաջնահերթություններից մեկըԱՄՆ օրենքները խախտելը կարող է լուրջ հետևանքներ ունենալ ուսանողական վիզայի վրա․ դեսպանատունՖլորենտինո Պերեսը մտադիր է ձեռք բերել Մյունխենի «Բավարիայի» Մայքլ ՕլիսեինՍամվել Կարապետյանի գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Հակակոռուպցիոն դատարանԿփորձենք լավ խաղ ցուցադրելԿարմի՞ր քարտ Պաու Կուբարսիին։ Ոչ, ոչ, ոչ…Մայր Աթոռը դատապարտել է ՔՊ նախընտրական ծրագրում եկեղեցուն նվիրված դրույթներըՏարածաշրջանում տեղի ունեցող գործընթացները դրական ազդեցություն ունեն նաև Հայաստանի և Ղազախստանի միջև համագործակցության վրաԴա մեծագույն թիմ է. նրանք ֆանտաստիկ ֆուտբոլիստներ ունենԱռանց տոկոսի վարկեր գյուղացիական տնտեսությունների համարՎրաստանի Նինոծմինդա սահմանային անցակետը բաց է. ՀՀ ՊԵԿՀատուցում կտրամադրվի «Եռաբլուր»-ում շիրմաքարերի լրակազմերի կամ դրանց բաղադրիչների դիմացՀՀ նախագահը և Ղազախստանի ԱԳ նախարարը քննարկել են ուղիղ ավիաչվերթների վերականգնման հեռանկարներըԹեհրանն աշխատում է Պակիստանում Վաշինգտոնի հետ նախատեսված բանակցությունների ուղղությամբԼիտվան վճռականորեն աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև երկարատև խաղաղության հասնելու ջանքերին. ՌուգինիենեՀայ-էստոնական հարաբերությունները շարունակում են դինամիկ զարգանալՀայաստանը Հարավային Կովկասում Ղազախստանի համար քաղաքական և առևտրատնտեսական հուսալի գործընկեր էՄեղադրվում է «ազգային պաշտպանության գաղտնի տեղեկատվությունը չարտոնված անձանց, այդ թվում՝ լրագրողի, փոխանցելու» մեջԳյումրիում զանգվածային անկարգությունների մասնակից 7 անձի վերաբերյալ քրվարույթի նախաքննությունն ավարտվել է.
Հայաստան

Դատախազությունը պարզաբանում է տարածել ԱԺ-ում «Հայաստան» դաշինքի պատգամավոր Արամ Վարդևանյանի հայտարարության վերաբերյալ

ՀՀ 8-րդ գումարման Ազգային ժողովի առաջին նիստի ընթացքում անհիմն և ակնհայտ քաղաքական շարժառիթներով շահարկվում է «Հայաստան» դաշինքի ցուցակով ԱԺ պատգամվոր ընտրված Արթուր Սարգսյանի և Մխիթար Զաքարյանի նկատմամբ տարբեր քրեական գործերով հարուցված քրեական հետապնդման և նախնական կալանքի տակ գտնվելու իրավաչափությունը, նրանց՝ որպես պատգամավորի, անձեռնմխելիությունը, իբրև թե, հաղթահարված չլինելու պատճառաբանությամբ: Ընդ որում, «Հայաստան» խմբակցության անդամ Արամ Վարդևանյանը Աժ-ում հայտարարել է, թե այդ կապակցությամբ ՀՀ գլխավոր դատախազին հասցեագրված գրությանը պատասխան առ այսօր չի ստացել: Այս մասին հայտնում է Դատախազությունը:

Նախ, հարկ ենք համարում նշել, որ պարոն Վարդևանյանի գրությունն ստացվել է սույն թվականի հուլիսի 27-ին, որի պատասխանը ելքագրվել է հուլիսի 29-ին, իսկ հուլիսի 30-ին հանձնվել է «Հայփոստ»-ին՝ առաքումն իրականացնելու նպատակով: Այսինքն՝ սահմանված ժամկետները հստակ պահպանվել են:

Նկատի ունենալով, որ Ա. Վարդևանյանի հիշյալ գրության վերաբերյալ պաշտոնական պատասխանը լիարժեք ներառում է ՀՀ դատախազության հստակ դիրքորոշումը պատգամավոր ընտրված վերոնշյալ երկու անձանց անձեռնմխելիության հաղթահարման իրավական խնդրի վերաբերյալ, հրապարակում ենք դրա բովանդակությունը՝ ամբողջությամբ:

«ՀՀ Սահմանադրության 96-րդ հոդվածի համաձայն՝

«1․(…)

2․ Պատգամավորի նկատմամբ քրեական հետապնդում կարող է հարուցվել միայն Ազգային ժողովի համաձայնությամբ: Պատգամավորն առանց Ազգային ժողովի համաձայնության չի կարող զրկվել ազատությունից, բացառությամբ երբ նա բռնվել է հանցանք կատարելու պահին կամ անմիջապես դրանից հետո (…)»։

Մեջբերված դրույթից ակնհայտ է, որ ՀՀ ազգային ժողովի պատգամավորի անձեռնմխելիությունը վերաբերում է նրա նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն և նրան ազատությունից զրկելուն։ ՀՀ ազգային ժողովի պատգամավորի գործունեության սահմանադրական այս երաշխիքն ակնհայտորեն ենթադրում է, որ քրեական հետապնդումը ՀՀ ազգային ժողովի պատգամավորի նկատմամբ կարող է սկսվել, իսկ ազատությունից զրկում ենթադրող հարկադրանքի միջոցը կարող է կիրառվել միայն ՀՀ ազգային ժողովի համաձայնությամբ։ Այն ոչ մի դեպքում չի ենթադրում, որ ՀՀ ազգային ժողովից համաձայնություն պետք է հայցվի և Ազգային ժողովը համաձայնություն պետք է տա նաև նախքան պատգամավորի կարգավիճակ ստանալն անձի նկատմամբ սկսված քրեական հետապնդմանը կամ արդեն իսկ տեղի ունեցած ազատությունից զրկմանը։

Ավելին, դիմումում նշված անձինք, հանդիսանալով ՀՀ ազգային ժողովի պատգամավորության թեկնածու, ազատությունից զրկվել են «ՀՀ ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 90-րդ հոդվածով սահմանված երաշխիքի պահպանմամբ, այն է՝ ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի համաձայնությամբ: Իսկ Ազգային ժողովի պատգամավորի կարգավիճակ ձեռք բերելուց հետո նույն հարցով նաև ազգային ժողովի համաձայնությունն ստանալու պահանջ նախատեսված չէ։

Ինչ վերաբերում է Ձեր մատնանշած ԵԴ/0253/01/19 քրեական գործով դատական նիստում ՀՀ գլխավոր դատախազի տեղակալի կողմից արտահայտված դիրքորոշմանը, բացառապես որի վրա էլ հիմնվել եք դիմում ներկայացնելիս, ապա այն որևէ կապ չունի դիմումում նշված անձանց վերաբերյալ գործերի հանգամանքերի հետ և դրանցով դատավարական վիճակներն ակնհայտորեն տարբեր են։ Նման փաստարկ ներկայացնելիս բացահայտ անտեսել եք, որ այն գործով, որով գլխավոր դատախազի տեղակալը դատական նիստում հայտարարություն է արել, մանդատն ստանալու դեպքում պատգամավորի կարգավիճակ ձեռք բերող ամբաստանյալներից որևէ մեկն ազատությունից զրկված չի եղել և դատարանի նախաձեռնությամբ քննարկվել է ազատության մեջ գտնվող պատգամավորի նկատմամբ հետագայում ազատությունից զրկելու հետ կապված պատիժ նշանակելու դեպքում Ազգային ժողովի համաձայնությունն ստանալու անհրաժեշտության հարցը»։

Ելնելով վերոգրյալից՝ հորդորում ենք ձեռնպահ մնալ ՀՀ սահմանադրության համապատասխան իրավակարգավորումների, ինչպես նաև՝ քրեական դատավարության ընթացակարգերի իմաստային խեղաթյուրման փորձերը: