Իսրայելի ԱԳ նախարարը քննարկել է ճապոնական լցանավի վրա կատարված հարձակումն ԱՄՆ պետքարտուղարի հետ
Իսրայելի արտաքին գործերի նախարար Յաիր Լապիդն ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ քննարկել է «իրանյան ահաբեկչության դեմ համատեղ պայքարը», ինչպես նաեւ Արաբական ծովում Mercer Street ճապոնական լցանավի վրա հարձակման նկատմամբ «իրական եւ արդյունավետ արձագանքը», հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով հրեական գերատեսչության մամուլի ծառայությանը:
«Հուլիսի 31-ի երեկոյան ԱԳՆ Լապիդն ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ քննարկել է Արաբական ծովում նավի վրա հարձակումը, իրանյան ահաբեկչության դեմ համատեղ պայքարն ու իրական եւ արդյունավետ միջազգային արձագանքի մշակումը [լցանավի միջադեպի շուրջ]: Իսրայելցի դիվանագետները գործում են բոլոր համապատասխան հարթակներում եւ բազմաթիվ մայրաքաղաքներում՝ ձգտելով հասնել միջազգային դատապարտման եւ արձագանքի»,-ասվում է Իսրայելի ԱԳՆ հայտարարության մեջ:
Լապիդը նաեւ զրուցել է Մեծ Բրիտանիայից եւ Ռումինիայից իր գործընկերների հետ՝ քննարկելով Իրանից ելնող սպառնալիքը:
Ավելի վաղ ԱՄՆ-ն հայտարարել է, որ Mercer Street ճապոնական լցանավի վրա հարձակում է իրագործվել Օմանի ափի մերձակայքում: Zodiac Maritime-ը հաստատել է, որ միջադեպի հետեւանքով զոհվել է անձնակազմի երկու անդամ՝ Ռումինիայի եւ Մեծ Բրիտանիայի քաղաքացիներ, որոնք ենթադրաբար պատասխանատու էին նավի անվտանգության համար:


















































Մյուս մարզերում գետերի մակարդակի բարձրացման վերաբերյալ ահազանգեր չեն ստացվել
Որոշ տարածաշրջաններում ձյուն է տեղում․ Վարդենյաց լեռնանցքը, Սպիտակի ոլորանները, «Մեղրու սար» հատվածը...
Մոսկվայի կենտրոնում բազմաբնակարան շենք է այրվել․ զոհեր և վիրավորներ կան
Տավուշում ոչ մի գազատար չի կառուցվել, նման գործընթաց չկա. մարզպետ
Հանդիպել են գերությունից վերադարձած Վագիֆ Խաչատրյանը և Գևորգ Սուջյանը
Մարտի 23-ից ՆԳՆ Աշտարակի հաշվառման-քննական ստորաբաժանումը կգործի նոր հասցեում
Իրանում պատերազմը Հնդկաստանին կանգնեցրել է գազային ճգնաժամի առաջ
Հայ-վրացական գազատարը Հայաստանի խնդրանքով կտեղափոխվի
Վահագն Խաչատուրյանը ներկա է գտնվել Համայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարքի հուղարկավորության արարողությա...
«Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկից դատապարտյալ է փախել