Նիկոլյան Հայաստանի բարքերը. Վիճաբանության ժամանակ 37-ամյա տղամարդը կրակել է 25-ամյա երիտասարդի մեջքին
Հուլիսի 30-ին, ժամը 07.00-ին, հիվանդանոցից ոստիկանության Տավուշի բաժնում հաղորդում էր ստացվել, որ «կրծքավանդակի աջ կեսի հետին մակերեսի ծակած վերք, օտար մարմին» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել 25-ամյա տղամարդ։
Մեկնած օպերատիվ խմբի ծառայողները պարզել են, որ Բերդ քաղաքի Մաշտոցի փողոցում ծագած վիճաբանության ժամանակ 37-ամյա տղամարդը գազային կամ օդաճնշիչ զենքից կրակել է 25-ամյա երիտասարդի մեջքին՝ պատճառելով մարմնական վնասածք:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Ոստիկանության Տավուշի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ ժամը 12.40-ին 37-ամյա տղամարդը հայտնաբերվել և բերման է ենթարկվել բաժին։
Նա տվել է խոստովանական բացատրություն, որ օդաճնշիչ հրացանից կրակել է երիտասարդի թիկունքին։ Տղամարդը ներկայացրել է հանցագործության գործիք «HATSAN 90» գրառմամբ օդաճնշիչ հրացանը՝ երեք գնդակներով:
Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն:
Կատարվում է քննություն։


















































Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը զգուշացնում է
Երիտասարդը իրավապահներից փախչելիս ընկել է Հրազդանի կիրճի ջրատարը
Ագնեսա Խամոյանն ու Արծվիկ Մինասյանը պարտվեցին Գերասին ու Քրիստինե Վարդանյանին
ԿԳՄՍՆ-ն զգուշացնում է ուսուցիչներին
Չարենցավանում ճակատ-ճակատի բախվել են «Mercedes»-ները․ կա 1 զոհ, 3 վիրավոր
Հօգուտ Դիլիջան համայնքի կբռնագանձվի 2 միլիոն 970 հազար դրամ
Դադարեցվել են ՀՀ ԱԺ պատգամավոր Թադեւոս Ավետիսյանի լիազորությունները
Անդրանիկ Քոչարյանը ներողություն է խնդրել երեկ հնչեցրած իր արտահայտության համար
Տարեց բնակիչների մոտ պնդում կա, որ հունիսի 7-ից հետո էս ամեն ինչը դադարելու ա
ՀԾԿՀ-ում քննարկվել է էլեկտրաէներգիայի բաշխման ցանցին միացման վճարների նվազեցման հնարավորությունը