Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Թրամփը Իրանից պահանջում է Հորմուզի նեղուցով անցնող նավերից վճար չգանձել Հայաստանը` ԵԽ տեղական և տարածաշրջանային իշխանությունների կոնգրեսում ՀՀ գլխավոր դատախազության միջնորդությունը բավարարվել է. Ղազախստանը հանձնել է հետախուզվող անձին Նորակոչիկների առօրյան և նպատակադրումը՝ դառնալ «Պաշտպան հայրենյաց» ծրագրի շահառու Վստահ եղեք, որ ՀՀ ԱԳՆ-ում Ձեզ սպասում է ընկերների թիմ․ Հայաստանում բացվել է Էստոնիայի դեսպանությունը Արճիս գյուղում խանութ է այրվել Շենգեն գոտում ապրիլի 10-ից լիարժեք կգործի մուտքի և ելքի ավտոմատացված համակարգը Դեսպան Նարեկ Մկրտչյանը մասնակցել է Դոնալդ Թրամփի առանձնատանը կազմակերպված ընդունելությանը ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են Հայաստանը վերընտրվել է ՄԱԿ հանցավորության կանխարգելման և քրեական արդարադատության հանձնաժողովի, ինչպես նաև` ՄԱԿ բնակչության և զարգացման հանձնաժողովի անդամ Հրդեհ է բռնկվել Մեղրի-Քաջարան ավտոճանապարհին գտնվող ամառանոցներից մեկում Պուտինը Զատկի զինադադար է հայտարարել

Թրամփը Իրանից պահանջում է Հորմուզի նեղուցով անցնող նավերից վճար չգանձելՀայաստանը` ԵԽ տեղական և տարածաշրջանային իշխանությունների կոնգրեսումՀՀ գլխավոր դատախազության միջնորդությունը բավարարվել է. Ղազախստանը հանձնել է հետախուզվող անձինՆորակոչիկների առօրյան և նպատակադրումը՝ դառնալ «Պաշտպան հայրենյաց» ծրագրի շահառուՎստահ եղեք, որ ՀՀ ԱԳՆ-ում Ձեզ սպասում է ընկերների թիմ․ Հայաստանում բացվել է Էստոնիայի դեսպանությունըԱրճիս գյուղում խանութ է այրվելՇենգեն գոտում ապրիլի 10-ից լիարժեք կգործի մուտքի և ելքի ավտոմատացված համակարգըԴեսպան Նարեկ Մկրտչյանը մասնակցել է Դոնալդ Թրամփի առանձնատանը կազմակերպված ընդունելությանըՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենՀայաստանը վերընտրվել է ՄԱԿ հանցավորության կանխարգելման և քրեական արդարադատության հանձնաժողովի, ինչպես նաև` ՄԱԿ բնակչության և զարգացման հանձնաժողովի անդամՀրդեհ է բռնկվել Մեղրի-Քաջարան ավտոճանապարհին գտնվող ամառանոցներից մեկումՊուտինը Զատկի զինադադար է հայտարարելՍամվել Կարապետյանի գործը ապրիլի 3-ին մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Հակակոռուպցիոն դատարանՈչ մի ուսանող ֆինանսական խնդրի պատճառով պետք է դուրս չմնա բուհիցՆեթանյահուն հանձնարարել է ուղիղ բանակցություններ սկսել Լիբանանի հետԲացում ենք Էստոնիայի դեսպանությունը Երևանի սրտումՀրապարակվել են ԲՀԿ ընտրական ցուցակի առաջին երեք տասնյակ թեկնածուների անուններըTRIPP-ը շարունակում է մնալ Միացյալ Նահանգների առաջնահերթություններից մեկըԱՄՆ օրենքները խախտելը կարող է լուրջ հետևանքներ ունենալ ուսանողական վիզայի վրա․ դեսպանատունՖլորենտինո Պերեսը մտադիր է ձեռք բերել Մյունխենի «Բավարիայի» Մայքլ ՕլիսեինՍամվել Կարապետյանի գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Հակակոռուպցիոն դատարանԿփորձենք լավ խաղ ցուցադրելԿարմի՞ր քարտ Պաու Կուբարսիին։ Ոչ, ոչ, ոչ…Մայր Աթոռը դատապարտել է ՔՊ նախընտրական ծրագրում եկեղեցուն նվիրված դրույթներըՏարածաշրջանում տեղի ունեցող գործընթացները դրական ազդեցություն ունեն նաև Հայաստանի և Ղազախստանի միջև համագործակցության վրաԴա մեծագույն թիմ է. նրանք ֆանտաստիկ ֆուտբոլիստներ ունենԱռանց տոկոսի վարկեր գյուղացիական տնտեսությունների համարՎրաստանի Նինոծմինդա սահմանային անցակետը բաց է. ՀՀ ՊԵԿՀատուցում կտրամադրվի «Եռաբլուր»-ում շիրմաքարերի լրակազմերի կամ դրանց բաղադրիչների դիմացՀՀ նախագահը և Ղազախստանի ԱԳ նախարարը քննարկել են ուղիղ ավիաչվերթների վերականգնման հեռանկարներըԹեհրանն աշխատում է Պակիստանում Վաշինգտոնի հետ նախատեսված բանակցությունների ուղղությամբԼիտվան վճռականորեն աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև երկարատև խաղաղության հասնելու ջանքերին. ՌուգինիենեՀայ-էստոնական հարաբերությունները շարունակում են դինամիկ զարգանալՀայաստանը Հարավային Կովկասում Ղազախստանի համար քաղաքական և առևտրատնտեսական հուսալի գործընկեր էՄեղադրվում է «ազգային պաշտպանության գաղտնի տեղեկատվությունը չարտոնված անձանց, այդ թվում՝ լրագրողի, փոխանցելու» մեջԳյումրիում զանգվածային անկարգությունների մասնակից 7 անձի վերաբերյալ քրվարույթի նախաքննությունն ավարտվել է.Հաստատվել է ՀՀ վերադարձի ավիատոմսերի փոխհատուցման կարգըԸնկերության տնօրենը աշխատավարձերի վերաբերյալ խեղաթյուրված տվյալներ է ներկայացրել. պետությանը պատճառված 11 մլն դրամը վերականգնվել էՓաշինյանն անվտանգության ամենահուսալի երաշխիքը համարում է խաղաղությունըԻսրայելի հարվածները Լիբանանին դուրս են գալիս ինքնապաշտպանության սահմաններիցԺամուկես հետո հրավիրվել է ԱԽ ընդլայնված նիստ. վարչապետը Թրամփի՝ «քաղաքակրթություն վերանալու» հայտարարության մասինԱվստրիական պատվիրակության հետ քննարկվել են երկկողմ հարաբերություններն ու տարածաշրջանային զարգացումներըԱկնհայտ է, որ ամբողջ ունեցվածքը իր ձեռքից վերցվելու էԱգնեսա Խամոյանն ու Արծվիկ Մինասյանը պարտվեցին Գերասին ու Քրիստինե ՎարդանյանինԹմրանյութ իրացնողի մեքենայի խուզարկությամբ հայտնաբերվել է մարիխուանայի 21 փաթեթԱնահիտ Մանասյանը հանդիպումներ է ունեցել գտնվելու վայրն անհայտ անձանց և Ադրբեջանում ազատությունից զրկված հայերի հարազատների հետՂրղզստանի դեսպանը իր հավատարմագրերն է հանձնել ՀՀ նախագահինՀՀ ԱԳՆ-ն ցավակցություն է հայտնել ԼիբանանինՀամբարձում Մաթևոսյանի ինքնազգացողությունը լավ էԱԺ նախագահը հանդիպել է Էստոնիայի ԱԳ նախարարի հետ
Հայաստան

Քննչականը կալանքը հանել է, կադաստրի նախկին պետը վաճառում է գույքը

Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Էջմիածնի ստորաբաժանման նախկին պետ Շիրազ Հարությունյանին պատկանող շուրջ 125 տարբեր հողամասերի օրինականությունը ստուգելու առիթով քրեական գործ է հարուցվել Քննչական կոմիտեում, սակայն այդ հողամասերի վրայից հանվել է արգելանքը, իսկ Հարությունյանն էլ շուտափույթ փորձում է վաճառել այդ հողամասերը։ Քրգործն ի սկզբանե հարուցված է եղել Քննչական կոմիտեի հատկապես կարեւոր գործերի վարչությունում եւ 1 ամիս առաջ ուղարկվել Քննչական կոմիտեի Արմավիրի մարզային վարչություն, գրում է hraparak.am-ը։

Քրեական գործը հարուցվել է ՔՕ 2 հոդվածներով՝ 308-ի 1-ին մասով (Պաշտոնատար անձի կողմից իր պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելը կամ ծառայողական պարտականությունները չկատարելը` շահադիտական, անձնական այլ շահագրգռվածությունից կամ խմբային շահերից ելնելով, որն էական վնաս է պատճառել անձանց, կազմակերպությունների իրավունքներին ու օրինական շահերին, հասարակության կամ պետության օրինական շահերին (գույքային վնասի դեպքում` հանցագործության պահին սահմանված նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկի չափը գերազանցող գումարը կամ դրա արժեքը) եւ 314-ի 1-ին մասով (Պաշտոնատար անձի կողմից շահադիտական նպատակով կամ անձնական այլ դրդումներով կամ խմբային շահերից ելնելով` պաշտոնական փաստաթղթերում ակնհայտ կեղծ տեղեկություններ կամ գրառումներ մտցնելը, կեղծում, քերվածք կամ այլ թվական գրառումներ կամ փոփոխություններ կատարելը, ինչպես նաեւ կեղծ փաստաթղթեր կազմելը կամ հանձնելը): Քննչական կոմիտեից մեզ տեղեկացրին, որ գործն ակտիվ քննության փուլում է եւ ծավալուն քրեական գործ է։

Մեզ հասած տեղեկություններով՝ Շիրազ Հարությունյանին պատկանող այդ 125 հողամասից 118-ի վրա դրված արգելանքը Քննչական կոմիտեն չեղարկել է, եւ Հարությունյանն էլ այդ հողամասերը վաճառքի է հանել, որպեսզի դրանցից հնարավորինս շուտ ազատվի եւ հետագայում չզրկվի դրանցից։ Քննչական կոմիտեից հաստատեցին, որ գույքի վրայից արգելանքը հանվել է՝ դա բացատրելով հետեւյալ կերպ․ այդ հողամասերը տարբեր անձանց վրա են գրանցված, եւ իրենք չէին կարող այդքան հողամասի վրա արգելանք դնել։

Ավելի վաղ մամուլում գրվել էր, որ Շիրազ Հարությունյանը պետական պաշտոն զբաղեցնելու տարիներին գյուղում խոշոր հողատեր է դարձել՝ գնելով համագյուղացիների հողաբաժինները: Դրանց մի մասը ձեւակերպված է նրա կնոջ անունով: Հողերի մի մասը խաղողի այգի է, մյուս մասը՝ վարելահող: Ընդհանուր հաշվով, համայնքում սեփականության իրավունքով միայն Շիրազ Հարությունյանը մոտ 13,5 հա հողամաս ունի: Հիշեցնենք նաեւ, որ  Հարությունյանն Էջմիածնում հայտնի Արթուր Ասատրյանի՝ Դոն Պիպոյի բաջանաղի հայրն է, Շիրազ Հարությունյանի եւ Արթուր Ասատրյանի միջեւ կոնֆլիկտ կար։

2019 թվականի օգոստոսին Դոն Պիպոյի «Արթուր Ասատրյան» հիմնադրամի ղեկավարը՝ Վազգեն Հարությունյանը, որն Արթուր Ասատրյանի բաջանաղն է եւ Շիրազ Հարությունյանի որդին, հիմնադրամի փողերը կանխիկացրել ու փորձել էր փախչել երկրից, բայց չէր հասցրել։ Արթուր Ասատրյանը բռնել էր, ասել՝ խաղացել-կրվել ես, ասեիր՝ կտայի, կփակվեիր։ Հետագայում եւս մեկ միջադեպ էր տեղի ունեցել Արթուր Ասատրյանի հոր՝ Օնիկ Ասատրյանի, եւ Շիրազ Հարությունյանի միջեւ, երբ Օնիկ Ասատրյանն իր այգուց խաղող էր հավաքել, իսկ Շիրազ Հարությունյանը կանչել էր ոստիկաններին՝ ասելով, որ այգին իրենն է։ Մի խոսքով, կասկածելի վարքի տեր մարդու ձեռքերն իրավապահներն ազատ են արձակել, եւ նա անարգել տնօրինում է ժամանակին կասկածելի եղանակով ձեռք բերված գույքը։