Փաշինյանը օգնել է, որպեսզի Շուշին ու Հադրութն անցնեն Ադրբեջանի վերահսկողության տակ
Գրել էինք, որ Երեւան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոն նստավայրում այժմ քննվում է ՀՅԴ անդամ Արծվիկ Մինասյանի ու փաստաբան Հակոբ Մարտիրոսյանի հայցն ընդդեմ ՀՀ գլխավոր դատախազության անգործության, նրանք պահանջում են քրեական գործ հարուցել ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի նկատմամբ։
«ՀՀ քաղաքացի և վարչապետի պաշտոնը զբաղեցրած Նիկոլ Փաշինյանը առերևույթ կատարել է առանձնապես ծանր հանցագործություն՝ պետական դավաճանություն, այդպիսի արարք նախատեսված է ՀՀ քրեական օրենսգրքի 299-րդ հոդվածի առաջին մասով։ Փաշինյանը ուղղակի դիտավորությամբ կատարել է արարքներ, որով օգնել է Ադրբեջանի Հանրապետությանը, որպեսզի վերջինիս կողմից Արցախի Հանրապետության դեմ իրականացված թշնամական գործունեության արդյունքներով Ադրբեջանի Հանրապետության վերահսկողության ներքո վերադառնա հայկական զինված ուժերի կողմից նախկինում ազատագրված՝ Արցախի տարածքային ամբողջականության մաս կազմած տարածքներ, այդ թվում Հադրութի շրջանը և Շուշի քաղաքը»,-իր ելույթի ընթացքում ասաց փաստաբան Հակոբ Մաթեւոսյանը։
Մարտիրոսյանը պնդում է՝ Փաշինյանը Սահմանադրությամբ և օրենսդրությամբ լիազորված չլինելով առանց ՀՀ Ազգային Ժողովի վավերացման և առանց սահմանադրական դատարանի եզրակացության կնքելու միջազգային պայմանագիր, անցած տարվա նոյեմբերի 9-ին Ադրբեջանի ու Ռուսաստանի նախագահների հետ համատեղ ստորագրել է միջազգային պայմանագրերի իրավունքի մասին ՄԱԿ-ի 1969 թվականի կոնվենցիայով և միջազգային պայմանագրերի մասին օրենքով որպես միջազգային պայմանագիր գնահատվող հայտարարությունը։


















































Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը զգուշացնում է
Երիտասարդը իրավապահներից փախչելիս ընկել է Հրազդանի կիրճի ջրատարը
Ագնեսա Խամոյանն ու Արծվիկ Մինասյանը պարտվեցին Գերասին ու Քրիստինե Վարդանյանին
ԿԳՄՍՆ-ն զգուշացնում է ուսուցիչներին
Մեծ Պահք․ Ավագ Ուրբաթ
Չարենցավանում ճակատ-ճակատի բախվել են «Mercedes»-ները․ կա 1 զոհ, 3 վիրավոր
Հօգուտ Դիլիջան համայնքի կբռնագանձվի 2 միլիոն 970 հազար դրամ
Դադարեցվել են ՀՀ ԱԺ պատգամավոր Թադեւոս Ավետիսյանի լիազորությունները
ՀԾԿՀ-ում քննարկվել է էլեկտրաէներգիայի բաշխման ցանցին միացման վճարների նվազեցման հնարավորությունը
Անդրանիկ Քոչարյանը ներողություն է խնդրել երեկ հնչեցրած իր արտահայտության համար