Պապիկյանի նախարարությունը մոտ 3 մլրդ դրամի պայմանագիր է կնքել՝ առանց մրցույթ հայտարարելու
«Հրապարակ»-ը գրում է. «Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը առանց մրցույթ հայտարարելու՝ մեկ անձից գնման կարգով պայմանագիր է կնքել երկու ընկերության հետ, որպեսզի ճանապարհի հիմնանորոգման աշխատանքներ իրականացնի։ Խոսքը Սյունիքի մարզի Տաթև-Աղվանի հանրապետական նշանակության ճանապարհահատվածի հիմնանորոգման աշխատանքների մասiն է։ Դրա համար ՏԿԵ նախարարությունը առանց մրցույթի, մեկ անձից գնմամբ՝ մոտ 3 մլրդ դրամի (2 մլրդ 786 մլն դրամ) պայմանագիր է կնքել «Ոսմար» ՍՊԸ-ի և «Արարատ-ճանշին» ՍՊԸ-ի հետ, որոնք այս գործում հանդես են գալու միասնաբար, սակայն աշխատանքների առյուծի բաժինը՝ 95 տոկոսը, իրականացնելու է «Ոսմար» ՍՊԸ-ն։
Նշենք, որ նման խոշոր չափի գնում մեկ անձից գնման ընթացակարգով հիմնականում հենց Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունն է իրականացնում, մյուս գերատեսչությունների կողմից իրականացված մեկ անձից գնումները շատ փոքր արժեքի են, անգամ միլիոնի չեն հասնում, իսկ Սուրեն Պապիկյանի ղեկավարած նախարարությունը միանգամից 3 միլիարդ դրամի պայմանագիր է կնքում՝ առանց մրցույթ հայտարարելու։
Նիկոլ Փաշինյանի նախկին թիմը, երբ ընդդիմություն էր, քննադատում էր նախկին իշխանություներին մեկ անձից գնումներ կատարելու մեջ, քանզի դրա տակ էական կոռուպցիոն ռիսկեր կան, այն էլ նման խոշոր ծավալի աշխատանքների իրականացման դեպքում, իսկ հիմա իրենք են նույնը անում՝ խորացնելով կասկածներն ու տարածվող տեղեկությունները, որ այս իշխանությունները ևս, նախկինների նման, «փող են ուտում»՝ ասֆալտ անելով»։


















































Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը զգուշացնում է
Երիտասարդը իրավապահներից փախչելիս ընկել է Հրազդանի կիրճի ջրատարը
Ագնեսա Խամոյանն ու Արծվիկ Մինասյանը պարտվեցին Գերասին ու Քրիստինե Վարդանյանին
ԿԳՄՍՆ-ն զգուշացնում է ուսուցիչներին
Չարենցավանում ճակատ-ճակատի բախվել են «Mercedes»-ները․ կա 1 զոհ, 3 վիրավոր
Հօգուտ Դիլիջան համայնքի կբռնագանձվի 2 միլիոն 970 հազար դրամ
Դադարեցվել են ՀՀ ԱԺ պատգամավոր Թադեւոս Ավետիսյանի լիազորությունները
Անդրանիկ Քոչարյանը ներողություն է խնդրել երեկ հնչեցրած իր արտահայտության համար
Տարեց բնակիչների մոտ պնդում կա, որ հունիսի 7-ից հետո էս ամեն ինչը դադարելու ա
ՀԾԿՀ-ում քննարկվել է էլեկտրաէներգիայի բաշխման ցանցին միացման վճարների նվազեցման հնարավորությունը