Իրավասո՞ւ է արդյոք Արծրուն Հովհաննիսյանը սահմանի մասին տեղեկություն հաղորդել. Պարզաբանում են ՊՆ-ից․
«Փաստինֆոն» գրում է, որ 44 օրյա պատերազմի ընթացքում կեղծ տեղեկություններ տարածելուց եւ հասարակությանը մոլորեցնելուց հետո ընդհատակ անցած Արծրուն Հովհաննիսյանն այսօր վաղ առավոտյան կրկին ակտիվացել է ու սկսել հայտարարություններ անել հայ-ադրբեջանական սահմանին տիրող վիճակի մասին։
Վաղ առավոտից ՊՆ նախկին խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը ոչ միայն ՊՆ պաշտոնական հաղորդագրություններն է տարածում, այլ նաեւ «տեղեկություններ» տարածում հայ-ադրբեջանական շփման գծի այլ հատվածների վերաբերյալ, անգամ ուղիղ եթեր մտել լարված կետից։
Մասնավորապես, ֆեյսբուքան լայվով Հովհաննիսյանը հայտնել է, թե թշնամին մեծ ուժերով հարձակում է գործել մեր մարտական դիրքերից մեկի վրա, կարողացել է վերցնել դիրքը, բայց դժվարությամբ վերականգնել են դիրքը։
«Փաստինֆո»-ն կապ հաստատեց ՊՆ՝ հասկանալու, թե ի՞նչ կարգավիճակ ունի Արծրուն Հովհաննիսյանը՝ իրավասո՞ւ է այս գործողությունների մասին պաշտոնական տեղեկություն հաղորդել, ՊՆ-ից հայտնեցին.
«ՊՆ-ի պաշտոնական հաղորդագրությունները տարածվում են բացառապես պաշտոնական խողովակներով, մասնավորապես` պաշտոնական կայքով»,- նշեցին գերատեսչությունից։
Ասել է՝ թե Ա.Հովհաննիսյանն այսօր լիազորված չէ տեղեկատվություն տարածել ռազմական գործողությունների վայրում տեղի ունեցող իրադարձությունների մասին։


















































ԱԹՍ-ների զանգվածային հարձակում Ռուսաստանում․ կրկին հարվածել են Մոսկվայի նավթավերամշակման գործարանին
Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Փրկարարները և ոստիկանները Փամբակ գետում շարունակում են որոնողական աշխատանքները
Ինչպիսի եղանակ է սպասվում այսօր
Ցեմենտի ներմուծումը 6 ամսով կսահմանափակվի
Գիտնականները 550 տարի անց բացահայտել են Բոտիչելլիի մուսայի մահվան գաղտնիքը
Մոսկվայի բոլոր օդանավակայանները կրկին դադարեցրել են աշխատանքը
ԵԱՏՄ հարցերը օրակարգում են․ Փաշինյանը կմասնակցի միջկառավարական հանձնաժողովի նիստին
ԵԱՀԿ տարածքի առջև ծառացած բազմաթիվ հիմնախնդիրներ պահանջում են հավաքական արձագանք. ՀՀ ԱԳ փոխնախարար
Ավինյանը բացում է հին պայմանագրերի դարակները․ Ծառուկյանի «Մուլտի Ուելնեսին» մեկ ամիս ժամանակ է տրվել