Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Լիվերպուլը պատասխան խաղում ջախջախեց Գալաթասարային և դուրս եկավ քառորդ եզրափակիչ Մարտի 26-ին նախատեսված ԱՄԷ–Հայաստան ընկերական հանդիպումը չեղարկվել է. ՀՖՖ Հայաստան-Բելառուս ֆուտբոլային հանդիպման տոմսերի վաճառքն սկսվել է Սահմանադրական հանձնաժողովի ոչ բոլոր անդամներն են պարտաճանաչ մասնակցել նիստերին Էնցո Ֆերնանդեսը ցանկանում է հեռանալ Չելսիից Ռոմանոս Պետրոսյանը լուսանկարներ է հրապարակել ՀԷՑ-ի բաշխման ցանցի տրանսֆորմատորային ենթակայաններից Էապես կրճատվել է այն բնակավայրերի թիվը, որտեղ չկան և հասանելի չեն նախադպրոցական ծառայություններ Իսրայելի հարձակումն Իրանի բնական գազի հանքավայրի վրա «անհասկանալի» է. Չեխիայի վարչապետ Կիևն ինտենսիվացրել է հարվածները Կրասնոդարի երկրամասի կոմպրեսորային կայաններին Սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներ՝ Աբովյան քաղաքում գործող պահածոների արտադրամասում ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսը կայցելի Հայաստան Վաշինգտոնի գագաթնաժողովը Հայաստանի և Ադրբեջանի միջև տևական խաղաղություն հաստատելու հնարավորություն է ստեղծել. ԱՄՆ ազգային հետախուզության զեկույց

Լիվերպուլը պատասխան խաղում ջախջախեց Գալաթասարային և դուրս եկավ քառորդ եզրափակիչՄարտի 26-ին նախատեսված ԱՄԷ–Հայաստան ընկերական հանդիպումը չեղարկվել է. ՀՖՖՀայաստան-Բելառուս ֆուտբոլային հանդիպման տոմսերի վաճառքն սկսվել էՍահմանադրական հանձնաժողովի ոչ բոլոր անդամներն են պարտաճանաչ մասնակցել նիստերինԷնցո Ֆերնանդեսը ցանկանում է հեռանալ ՉելսիիցՌոմանոս Պետրոսյանը լուսանկարներ է հրապարակել ՀԷՑ-ի բաշխման ցանցի տրանսֆորմատորային ենթակայաններիցԷապես կրճատվել է այն բնակավայրերի թիվը, որտեղ չկան և հասանելի չեն նախադպրոցական ծառայություններԻսրայելի հարձակումն Իրանի բնական գազի հանքավայրի վրա «անհասկանալի» է. Չեխիայի վարչապետԿիևն ինտենսիվացրել է հարվածները Կրասնոդարի երկրամասի կոմպրեսորային կայաններինՍանիտարահիգիենիկ նորմերի խախտումներ՝ Աբովյան քաղաքում գործող պահածոների արտադրամասումԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսը կայցելի ՀայաստանՎաշինգտոնի գագաթնաժողովը Հայաստանի և Ադրբեջանի միջև տևական խաղաղություն հաստատելու հնարավորություն է ստեղծել. ԱՄՆ ազգային հետախուզության զեկույցՀայաստանը միասնական տաղավարով կմասնակցի Միլանում կայանալիք դեղագործական ցուցահանդեսինՍաուդյան Արաբիայի Samref նավթավերամշակման գործարանի տարածքում ԱԹՍ է ընկելՄերձավոր Արևելքի երկրները հայտարարություն են տարածել՝ դատապարտելով Իրանի հարձակումներըԲջնիի ամրոց տանող ճանապարհի հիմնանորոգումը մեծացրել է դեպի պատմության հուշարձան զբոսաշրջային հոսքերըԻջևանի քաղաքային զբոսայգու տարածքում գտնվող ևս 1 հողամաս վերադարձվեց համայնքինՀՀ-ում ԵՄ դեսպանը մասնակցել է կրթության, բարեկեցության և արժանապատվության թեմայով պանելային քննարկմանըՓաշինյանը ցավակցել է Կոբախիձեին Իլյա Երկրորդի մահվան կապակցությամբՍա մրցաշարից դուրս մնալու շատ ծանր սցենար էրՓաշինյանը հայտարարել է՝ Հայաստանը կաջակցի Իրանին, եթե կարիք լինիՄայր Աթոռը՝ Իլիա Բ-ի հուղարկավորությանն իր մասնակցության մասինԳերմանացի մարզիկը Հայաստանում սահմանել է նոր համաշխարհային ռեկորդԲացահայտվել է քրեական ենթամշակույթ կրող խմբավորմանը մասնակցելու կամ ներգրավելու դեպքԵրկու օլիգարխն էլ ընդամենը բավականին թույլ կառավարիչներ ենՀՀ-ն Համայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարքի հուղարկավորությանը կմասնակցի ամենաբարձր մակարդակովՄերձավոր Արևելքում լարվածությունը պահպանվում էԼՂ-ն միշտ եղել է Ադրբեջանի կազմում, և ՀՀ-ն այն միշտ ճանաչել է Ադրբեջանի կազմում, ուղղակի դա թաքցվել է. ՓաշինյանԵՄ-ն հրաժարվել է Ուկրաինային տրամադրված վարկի համար Հունգարիային դատի տալու գաղափարիցԱռողջապահությանը ՀՀ-ում դարձնում ենք ինդուստրիաԱրցախից տեղահանված ավելի քան 34,5 հազար անձ արդեն ՀՀ քաղաքացիություն է ստացել Ալի Լարիջանին միակ մարդն էր, ում հետ միջազգային հանրությունը կարող էր խոսելԿԳՄՍ նախարարն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ հետևելու հիմնանորոգման աշխատանքներինՍևանա լճի ափամերձ՝ բացարձակ նիշից ցածր 33 հողամասում քանդվել է 83 շենք-շինություն. ՎարդապետյանՀայաստանը՝ միջազգային տեխնոլոգիական համագործակցության նոր հարթակ․ CTBTO-ն առաջին անգամ տարածաշրջանային վարժանք կանցկացնիՀՀ ռեզիդենտ դեսպանության պաշտոնական բացման արարողություն` ՄասկատումՕրինազանց վարորդները հայտնաբերվել են, մեքենաները՝ տեղափոխվել պահպանվող հատուկ տարածքՀրդեհի ահազանգ Տիչինայի փողոցումԱԺ նախագահը հայտարարություն է տարածել պատգամավոր Վլադիմիր Վարդանյանի հրաժարականի դիմումի վերաբերյալԱրմինե Օհանյանին առնչվող քրեական վարույթը նախատեսվում է կարճելՀորմուզի նեղուցի փակումն Իրանի ինքնապաշտպանության միջոց էԱՄՆ զինված ուժերը պատրաստվում են Իրանի դեմ իրենց ռազմական արշավի հնարավոր հաջորդ քայլերինՌուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի եռակողմ խմբի աշխատանքն ընդհատվել է. ՊեսկովԱՄՆ Սենատը կրկին մերժել է Թրամփի ռազմական լիազորությունները սահմանափակող բանաձևըՀայ-թուրքմենական հարաբերությունները գտնվում են կայուն հավասարակշռության վիճակում․ ՀՀ դեսպանՀակակոռուպցիոն դատարանի վճռով ՀՀ-ին վերադարձված 7000 քմ հողամասը կտրամադրվի «Հայանտառ» ՊՈԱԿ-ինՍաուդյան Արաբիան և Պարսից ծոցի մյուս երկրներն ունակ են պատասխանելու Իրանի գրոհներինՍտեփանավան համայնքին կվերադարձվի ընդհանուր օգտագործման կանաչապատ հողատարածքՊարեկները գիշերային ծառայության ժամանակ ապօրինի պահվող լիցքավորված ատրճանակ են հայտնաբերելՕպերատիվ իրավիճակը հանրապետությունում մարտի 18-ից 19-ը
Հայաստան

Առանց անակնկալների. դատավոր Արմեն Դանիելյանը մերժել է Մանվել Փարամազյանի կալանավորման որոշման դեմ բողոքը՝ առանց պաշտպաններին լսելու

Քաջարանի համայնքապետ Մանվել Փարամազյանը կմնա կալանավորված։ Վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր Արմեն Դանիելյանի նախագահությամբ, մերժել է Մանվել Փարամազյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի որոշման դեմ պաշտպանների բողոքը, ինչը պաշտպանության կողմի համար անսպասելի չէր։ Այս մասին «Փաստինֆո»-ն տեղեկացավ պաշտպան Երվանդ Վարոսյանից։

Նրա փոխանցմամբ՝ պատրաստվում են բողոքարկել դատարանի որոշումը՝ ներպետական ատյանները սպառելու և ՄԻԵԴ դիմելու համար։

«Փաստինֆո»-ի հաղորդմամբ՝ պաշտպանները ներկա չեն գտնվել կալանավորման որոշման դեմ բողոքի քննությանը, ինչի մասին նրանք հայտարարել էին նախապես՝ կասկածի տակ դնելով դատավոր Արմեն Դանիելյանի անաչառությունը։ Մասնավորապես, հուլիսի 26-ին պաշտպանները միջնորդություն էին ներկայացրել դատարան՝ դատավոր Արմեն Դանիելյանին ինքնաբացարկ հայտնելու մասին՝ բարձրաձայնելով մակագրման գործընթացի հարցը, քանի որ գործը նրան մակագրվել էր ոչ թե մակագրման համակարգի կողմից, այլ վերաքննիչ դատարանի նախագահի նախաձեռնությամբ ու որոշմամբ։ Խնդիրն այն է, որ քաղաքականապես զգայուն և աղմկահարույց գործերով, ինչպիսիք են՝ Սյունիքի կալանավորված համայնքապետերի խափանման միջոցի վերաբերյալ բողոքների քննությունը, մակագրվել են «իշխանության կամքը դակող» համբավ ունեցող դատավորներին, որոնցից մեկը հենց Արմեն Դանիելյանն է։

Քաջարանի համայնքապետ Մանվել Փարամազյանի պաշտպանները հայտնել էին, որ, եթե դատավոր Արմեն Դանիելյանն ինքնաբացարկ չհայտնի, ապա չեն մասնակցի գործի քննությանը։ Արմեն Դանիելյանի կողմից ինքնաբացարկի միջնորդությունը մերժելուց հետո պաշտպանները հեռացել են նիստերի դահլիճից, իսկ բողոքի քննությունը շարունակվել է՝ առանց պաշտպանության կողմի ներկայության։ Ստացվում է՝ դատավոր Արմեն Դանիելյանը նման որոշում է կայացրել՝ առանց պաշտպանության կողմին լսելու։ Հատկանշական է, որ պաշտպանության կողմին «չլսելը» դատավոր Արմեն Դանիելյանի համար նորույթ չէ, նման դեպք արդեն եղել է՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով, երբ վերջինս, առանց պաշտպանության կողմին լսելու, թեեւ նրանք նիստին մասնակցում էին ու անմիջապես հեռացել խորհրդակցական սենյակ։

Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ հուլիսի 8-ին Քաջարանի քաղաքապետի բնակարանում խուզարկություն էր իրականացվել, ինչից հետո՝ ժամը 11։15-ի սահմաններում Փարամազյանին բերման են ենթարկել Երևան՝ ԱԱԾ, սակայն ԱԱԾ քննչական դեպարտամենտ է ներկայացվել արդեն հուլիսի 9-ին՝ ժամը 01։24-ին, երբ կազմվել է ձերբակալման արձանագրությունը։

Պաշտպանները բողոքարկել են ձերբակալման իրավաչափության հարցը, սակայն մինչ դատարանը կքններ այն, վարույթն իրականացնող մարմինը մեղադրանք է առաջադրել Փարամազյանին և կալանավորման միջնորդություն ներկայացրել դատարան։ Հուլիսի 10-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Գագիկ Պողոսյանի նախագահությամբ, բավարարել է Քաջարանի համայնքապետ Մանվել Փարամազյանին կալանավորելու մասին քննիչի միջնորդությունը։ Մանվել Փարամազյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-178-րդ հոդվածի (խարդախություն կազմակերպել) 3-րդ մասով, 311-րդ հոդվածի (Կաշառք ստանալը) 4-րդ մասով և 154.2-րդ հոդվածի (Ընտրողի կամքի ազատ իրականացմանը խոչընդոտելը) 2-րդ մասով: