«Շոկային վիճակում է եղել». ինչպես է Տաբակովի 15-ամյա դուստրն արձագանքել Պրոկլովայի սկանդալային հայտարարությանը
Դեռահասության տարիքում ոտնձգությունների մասին Ելենա Պրոկլովայի հայտարարության շուրջ սկանդալը սկանդալը թափ է հավաքում։ Օլեգ Տաբակովի դուստրը՝ Մարիան, իր կամքից անկախ ներքաշվել է այդ տհաճ պատմության մեջ։ Ռեժիսորի 15-ամյա դստեր հույզերի մասին պատմել է դերասանուհի Յանա Պոպլավսկայան Teleprogramma.pro-ին տված հարցազրույցում։
«Մաշան շոկային վիճակում էր։ Մարդն իրավունք չունի նման բաներ բարձրաձայնել, երբ երկրորդ կողմը բացակայում է։ Մարդը չկա։ Նա չի կարող պատասխանել։ Ես այդ ժամանակ հստակ ասացի․ «Նրան բոլորը ցանկանում են, բայց բոլորը ատում են»»,- նշել է «Կարմիր գլխարկի մասին» ֆիլմի աստղը։
Պոպլավսկայան հավելել է, որ անկեղծորեն չի հասկանում Պրոկլովայի մոտիվը։ Նրա խոսքով՝ եթե Ելենան, իսկապես, ոտնձգության է ենթարկվել, ինչու կյանքի ընթացքում բռնության զոհերին աջակցող «բարեգործական հիմնադիրամ» չի հիմնել։
Ռուսաստանի Խորհրդային Ֆեդերատիվ Սոցիալիստական Հանրապետության վաստակավոր արտիստ Ելենա Պրոկլովան պատմել է դեռահասության տարիքում սեռական ոտնձգությունների ենթարկվելու մասին։ Սարսափելի դեպքերի շարքում նա հիշատակել է բռնաբարությունն անվանի ռեժիսորներից մեկի կողմից։ Շատերն են կարծել, որ նա ակնարկում է Օլեգ Տոբակովի մասին։


















































Մյուս մարզերում գետերի մակարդակի բարձրացման վերաբերյալ ահազանգեր չեն ստացվել
Որոշ տարածաշրջաններում ձյուն է տեղում․ Վարդենյաց լեռնանցքը, Սպիտակի ոլորանները, «Մեղրու սար» հատվածը...
Մոսկվայի կենտրոնում բազմաբնակարան շենք է այրվել․ զոհեր և վիրավորներ կան
Տավուշում ոչ մի գազատար չի կառուցվել, նման գործընթաց չկա. մարզպետ
Հանդիպել են գերությունից վերադարձած Վագիֆ Խաչատրյանը և Գևորգ Սուջյանը
Մարտի 23-ից ՆԳՆ Աշտարակի հաշվառման-քննական ստորաբաժանումը կգործի նոր հասցեում
Իրանում պատերազմը Հնդկաստանին կանգնեցրել է գազային ճգնաժամի առաջ
Հայ-վրացական գազատարը Հայաստանի խնդրանքով կտեղափոխվի
Վահագն Խաչատուրյանը ներկա է գտնվել Համայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարքի հուղարկավորության արարողությա...
«Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկից դատապարտյալ է փախել