Դե ուրեմն թուղթ ու գրիչդ վերցրա ու արի, որպեսզի ասեմ, թե ինչ չեք արել, որ պետք է անեիք. Տիգրան Աբրահամյան
Հ1-ի եթերում, պաշտպանության նախարարի նախկին տեղակալ, իշխող քաղաքացիական պայմանագրի ցուցակով ընտրություններին առաջադրված Գագիկ Մելքոնյանը խոսում է բանակի՝ քաղաքական գործընթացներին մասնակցելու անթույլատրելության մասին։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է «Պատիվ ունեմ» դաշինքի անդամ Տիգրան Աբրահամյանը:
Նա, մասնավորապես, նշել է. «Սա այն նույն զինվորականն է, որ 2008-ի ընտրական գործընթացների ժամանակ ՊՆ փոխնախարար էր ու միացավ քաղաքական գործընթացներին։
Առհասարակ զավեշտի նմանվող հարցազրույց էր։ 5 րոպեի ընթացքում, այս պերսոնը նախ խոսում է այն մասին, որ Ադրբեջանը սահմանային բախումներով փորձում է պատերազմ վերսկսել, ապա հերքում լայնամասշտաբ գործողությունների հավանականությունը։
Մեղադրում ՌԴ-ին նոյեմբերի 9-ի եռակողմ փաստաթղթի դրույթների չկատարման, ՀԱՊԿ անգործության համար, ապա նշում, որ Հայաստանը պատրաստ է պատերազմին, որովհետև իր կողքին ՌԴ-ն է։
Վերջին պատերազմից, դրա մասնակիցներից խոսում է մի մարդ, ով ողջ պատերազմին թիկունքում «Հաղթում ենք» ոճի մեջ հայտարարություններ էր անում, ամեն օր հայտարարում մի քանի հարյուր ադրբեջանցիների ոչնչացման, «գետաշենների, շահումյանների» ազատագրման տեղեկատվական գծի մեջ հայտարարություններ հնչեցնում՝ պարզ ասած կեղծիքի տարածմամբ էր զբաղված։
Հանրությանն էլ ուզում է ապացուցել, որ իրենց դեպքում կապիտուլյանտ բնորոշումը ճիշտ չէ, որովհետև ՀՀ-ն չենք կորցրել, մեզ չեն թելադրում, թե ինչ անենք և ոնց անենք։
Այսինքն՝ Արցախի 75%-ի կորուստը իրենց համար էական չէ, նույնիսկ նոյեմբերի 9-ի փաստաթղթով չնախատեսված բնակավայրերի հանձնումը օրինաչափ էր։
Դեռ չեմ խոսում այն մասին, որ ՀՀ տարածքի Խոզնավար-Սոթք հատվածում ադրբեջանցիները մինչև 3.5 կմ ներթափանցում են ապահովել՝ օկուպացրել ՀՀ սուվերեն տարածքը։
Սրանց համար մարդկային զոհերը զրո արժեք ունեն։
Մի բան էլ. ասում է՝ դե թող ընդդիմությունը գա ասի, թե ոնց անենք, որտեղից սկսենք։ Դե ուրեմն թուղթ ու գրիչդ վերցրա ու արի, որպեսզի ասեմ, թե ինչ չեք արել, որ պետք է անեիք։
Այսքանով իհարկե Մելքոնյանի աբսուրդային մեկնաբանությունները չեն ավարտում։ Սա Սյունիքում տեղի ունեցող ձերբակալությունները հիմնավորում է նրանով, թե իբր Սյունիքը փորձել է անկախանալ Հայաստանից, իսկ իրենք կանխել են։
Մի խոսքով, ուրախ ժամանց եմ մաղթում նրանց, ովքեր նայելու են հարցազրույցը, իսկ մի բանում պետք է շնորհակալ լինենք Գագիկ Մելքոնյանին, որ նման հարցազրույցներով, իրենցից անկախ, ներկայացնում են իշխանության ու նրա ներկայացուցիչների իրական դեմքը»:


















































Այսօր առկա մեծ թվով խնդիրները դրդել կամ դրդում են շատ արցախցիների հեռանալ նաև Հայաստանից. Տիգրան Աբրահամյան
Ավիրողների, հանձնողների, պարտվողների իշխանությունը նոր «բարձունքներ է» գրավում. Տիգրան Աբրահամյան
Ադրբեջանցիները օրը ցերեկով, բառիս բուն իմաստով շրջում են երկրի ներսում, մարդ սպանում, իսկ իրենք «ոչինչ չի եղել դեմքով» այլ օրակարգեր են լցնում. Տիգրան Աբրահամյան
ՊԲ նախկին հրամանատար Ջալալ Հարությունյանը պետք է պարզ հարցի պատասխանի` ներկայացրել է՞ ԳՇ պետին ճշգրիտ իրավիճակը
Ադրբեջանցիները մի քանի տասնյակ կմ ճակատով ընդլայնման, տեղակայման, ամրաշինական աշխատանքներ են իրականացնում. Աբրահամյան
Ագնեսա Խամոյանն ու Արծվիկ Մինասյանը պարտվեցին Գերասին ու Քրիստինե Վարդանյանին
ԿԳՄՍՆ-ն զգուշացնում է ուսուցիչներին
Հօգուտ Դիլիջան համայնքի կբռնագանձվի 2 միլիոն 970 հազար դրամ
ՀԾԿՀ-ում քննարկվել է էլեկտրաէներգիայի բաշխման ցանցին միացման վճարների նվազեցման հնարավորությունը
Անդրանիկ Քոչարյանը ներողություն է խնդրել երեկ հնչեցրած իր արտահայտության համար
Տարեց բնակիչների մոտ պնդում կա, որ հունիսի 7-ից հետո էս ամեն ինչը դադարելու ա
Իրանական կամպանիայի ամերիկյան ծախսերը կարող է հասնել 31 մլրդ դոլարի
Սևանա լճի հողամասերում ապամոնտաժվել է 86 շենք-շինություն, այդ թվում՝ Սեյրան Օհանյանի առանձնատան պարի...
Սուրբ Աննա եկեղեցու միջադեպով կալանավորված երիտասարդին հիվանդանոց են տեղափոխել
5 անձ վիճել են, վերցրել բջջային հեռախոսն ու փախել