Հայտնի երգչուհին Լերա Կուդրյավցեւայի շոուից հետո պատմել է վատ վիճակի մասին
Երգչուհի Ալիսա Մոնը պատմել է, թե ինչպես է մասնակցել Լերա Կուդրյավցեւայի «Գաղտնիք, որը միլիոն արժե» հաղորդմանը։ Նա «Սոբեսեդնիկ»-ի հետ զրույցում խոստովանել է, որ հաղորդումից հետո «փսխելու վիճակում» է եղել։
«Ամբողջ հոգիս տակնուվրա են արել»,- գանգատվել է արտիստն ու պարզաբանել, որ նկարահանումների ընթացքում իրեն չափազանց անձնական հարցեր են տվել, օրինակ՝ հղիության արհեստական ընդհատումների մասին։ Երգչուհու խոսքով՝ հաղորդումը չափազանց զայրացրել է իր ընտանիքին։ «Մայրիկիս վիճակը շատ վատ է։ Իսկ ինչ է արել որդիս։ Մեր տանը մեծ սկանդալ էր բարձրացել»,- ասել է Մոնը։
Որդու հետ կոնֆլիկտի ընթացքում նա կարծել է, թե «պաշտպանվելու լավագույն միջոցը հարձակումն է», այդ պատճառով նրան առաջարկել է հավաքել իրերն ու միայնակ ապրել, եթե նրան «ինչ-որ բան դուր չի գալիս»։ «Թեեւ հասկանում էի նրան։ Ես եւս հաղորդումից հետո փսխելու վիճակում էի։ Այնքան տհաճ էր, պարզապես չեք պատկերացնում»,- նշել է երգչուհին ու հավելել, որ արդյունքում հաշտվել է որդու հետ։
Մոնն ընդգծել է, որ Կուդրյավցեւային մեղավոր չի համարում։ Արտիստը հիշել է, որ հաղորդավարուհին «ականջ ունի, որին ասում են, թե ինչ հարցեր տալ»։ Ընդ որում, հաղորդավարուհու խոսքով՝ Կուդրյավցեւան հրաժարվել է հնչեցնել հարցերից մեկը։
Դերասանուհին խոսել է նաեւ Բորիս Կորչեւնիկովի «Մարդու ճակատագիրը» շոուի նկարահանումների մասին։ Մոնի խոսքով՝ հաղորդավարը լսողության հետ կապված լուրջ խնդիրներ ունի։ Ամեն դեպքում, երգչուհին ընդգծել է, որ հաղորդմանը մասնակցությունից հաճույք է ստացել։


















































Մյուս մարզերում գետերի մակարդակի բարձրացման վերաբերյալ ահազանգեր չեն ստացվել
Որոշ տարածաշրջաններում ձյուն է տեղում․ Վարդենյաց լեռնանցքը, Սպիտակի ոլորանները, «Մեղրու սար» հատվածը...
Մոսկվայի կենտրոնում բազմաբնակարան շենք է այրվել․ զոհեր և վիրավորներ կան
Մարտի 23-ից ՆԳՆ Աշտարակի հաշվառման-քննական ստորաբաժանումը կգործի նոր հասցեում
Տավուշում ոչ մի գազատար չի կառուցվել, նման գործընթաց չկա. մարզպետ
Հանդիպել են գերությունից վերադարձած Վագիֆ Խաչատրյանը և Գևորգ Սուջյանը
Իրանում պատերազմը Հնդկաստանին կանգնեցրել է գազային ճգնաժամի առաջ
Հայ-վրացական գազատարը Հայաստանի խնդրանքով կտեղափոխվի
Վահագն Խաչատուրյանը ներկա է գտնվել Համայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարքի հուղարկավորության արարողությա...
«Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկից դատապարտյալ է փախել