Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
«Օրիոն» տիեզերանավը վերադառնում է Երկիր. NASA Որտեղ են ամենաշատ դատապարտվածները Հայաստանում Կոռուպցիան պարեկային ծառայության համակարգի տրամաբանությունից դուրս է մնացել․ ՆԳ նախարար Անվտանգության մասին՝ թվերով․ Ոստիկանության բարեփոխումները Հայաստանի և Շվեյցարիայի ԱԳՆ-ների միջև տեղի են ունեցել քաղաքական խորհրդակցություններ Կայացել է Հայաստանի և Էստոնիայի արտգործնախարարների ընդլայնված կազմով հանդիպումը Վլադիկավկազում պիրոտեխնիկայի պահեստի պայթյունից տասը մարդ է տուժել Մենք ձեր աչքերն ու ականջներն ենք, ձեր լավագույն ընկերն ենք ԵՄ-ում. Էստոնիայի ԱԳ նախարարը՝ Միրզոյանին Դեկուն որոշել է տրանսֆերի հանել Բարսելոնայի երկու առանցքային ֆուտբոլիստների Ապրիլի 15-ից մի շարք թղթադրամներ դուրս կգան շրջանառությունից․ԿԲ 5 զոհ և 3 տուժած. բախվել են BMW և Opel մակնիշների ավտոմեքենաները Մի նոր փոդքաստ պարտադիր դիտման համար

«Օրիոն» տիեզերանավը վերադառնում է Երկիր. NASAՈրտեղ են ամենաշատ դատապարտվածները ՀայաստանումԿոռուպցիան պարեկային ծառայության համակարգի տրամաբանությունից դուրս է մնացել․ ՆԳ նախարարԱնվտանգության մասին՝ թվերով․ Ոստիկանության բարեփոխումներըՀայաստանի և Շվեյցարիայի ԱԳՆ-ների միջև տեղի են ունեցել քաղաքական խորհրդակցություններԿայացել է Հայաստանի և Էստոնիայի արտգործնախարարների ընդլայնված կազմով հանդիպումըՎլադիկավկազում պիրոտեխնիկայի պահեստի պայթյունից տասը մարդ է տուժելՄենք ձեր աչքերն ու ականջներն ենք, ձեր լավագույն ընկերն ենք ԵՄ-ում. Էստոնիայի ԱԳ նախարարը՝ ՄիրզոյանինԴեկուն որոշել է տրանսֆերի հանել Բարսելոնայի երկու առանցքային ֆուտբոլիստներիԱպրիլի 15-ից մի շարք թղթադրամներ դուրս կգան շրջանառությունից․ԿԲ5 զոհ և 3 տուժած. բախվել են BMW և Opel մակնիշների ավտոմեքենաներըՄի նոր փոդքաստ պարտադիր դիտման համարՏեսնում ենք՝ ինչպես է այս Կառավարությունը, նրանց առաջնորդությունը փոխել Հայաստանի ուղին. Էստոնիայի ԱԳ նախարարԷստոնիան պատրաստ է շարունակելու օժանդակությունը ՀՀ Կառավարության բարեփոխումների օրակարգն առաջ մղելու նպատակով. ՑահքնաԿարևորել ենք և մեր երախտիքն ենք հայտնել Էստոնիային` Հայաստան-Ադրբեջան գործընթացին ցուցաբերած աջակցության համարՀՀ ԱԽ քարտուղարն ընդունել է Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելության նորանշանակ ղեկավարինԱկումբը կարծում է, որ մրցավարությունը չի համապատասխանել գործող կանոններին Նեթանյահուն համաձայնել է նվազեցնել Իսրայելի ռազմական գործողությունների ինտենսիվությունը ԼիբանանումՀՏԶՀ-ի պատվիրատվությամբ Հացիկում կառուցվում է նոր բուժամբուլատորիաՔննարկվել են Հորմուզի նեղուցով նավագնացության վերսկսման ուղիներըՓրկարարներն իրականացրել են ճանապարհի մաքրման աշխատանքներ՝ վերականգնելով երթևեկությունըԲՏԱ նախարարությունը հայտարարում է ուսանողական երրորդ հաքաթոնի հայտերի ընդունման մեկնարկըՄԻՊ մշտադիտարկման չհայտարարված այց՝ Մերձավանի միջնակարգ դպրոցԱպրիլի 14-17-ն ընկած ժամանակահատվածում կունենանք օդերևութաբանական պայմանների շրջադարձային փոփոխություն. ՍուրենյանՍպիտակ-Գյումրի երկաթգծի 4-րդ կմ-ին քարաթափում է տեղի ունեցել«Խաղաղության կամուրջ» նախաձեռնության հայկական պատվիրակությունը Ադրբեջան է մեկնել ցամաքային սահմանովԱյս տարի ուշ ծաղկում է նախատեսվում, իսկ ուշ ծաղկման դեպքում նվազում է ցրտահարման ռիսկը. ՍուրենյանՀյուսիս-հարավի Աշտարակ-Գյումրի հատվածը պատրաստ է. ճանապարհի բացումը՝ ավտոերթովՔասախի չգործող հիվանդանոցի շենքում հրդեհ է բռնկվելՀայաստանը պատրաստակամ է շարունակել արդյունավետ համագործակցությունըԻրանը հերքում է իր պատվիրակության Պակիստան ժամանելու մասին լուրը՝ ԱՄՆ-ի հետ բանակցությունների համարՊուշկինի թունելի էլեկտրամատակարարումը վերականգնվել էՏեղաշարժման խնդիր ունեցող ընտրողների իրավունքներն ու դիմելու կարգըՇարունակվում են Քաջարան-Ագարակ 32 կմ կառուցվող ճանապարհահատվածի շինարարական աշխատանքներըԿանխատեսվում է Սևանա լճի մակարդակի՝ 40-45 սանտիմետրով բարձրացումՄելանիա Թրամփը հայտարարել է, որ Ջեֆրի Էփշտեյնին «հազիվ էր ծանոթ»Պետությանը պատճառված վնասից վերականգնվել է 111 միլիոն 900 հազար դրամըՔննարկվել են Հայանտառի և «Արփի լիճ» ազգային պարկի տարածքներում վարձակալության գործընթացի հետ կապված խնդիրներըԳողություններ կատարելու համար մեղադրվող անձը հանձնվել է Գերմանիայի իրավասու մարմիններին«Միասնության թևեր»-ն ու «ՀայաՔվե»-ն դադարեցրել են համագործակցությունըԻրանի նախկին արտգործնախարարը մահացել է ստացած վիրավորումներիցՈւկրաինական զինվորականները մասնակցել են Մերձավոր Արևելքի գործողություններիՆավթի շուկաները Հորմուզի նեղուցի փակման հնարավորությունը գնահատում են ռիսկայինՕպերատիվ իրավիճակը հանրապետությունում ապրիլի 9-ից 10-ըՎաշինգտոնում տեղի կունենան Իսրայելի եւ Լիբանանի պատվիրակությունների ուղիղ բանակցություններ52 մլն դրամ` սոլֆեջոյի դասերն ավելի հետաքրքիր դարձնելու համարՄարտին սպառած էլեկտրաէներգիայի քանակի և արժեքի մասին տեղեկատվությունը հասանելի կլինի ապրիլի 10-իցՍտեփանավանի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել երիտասարդ ընտանիքի 7-րդ երեխանԻրանը պատրաստվում է Հորմուզի նեղուցի կառավարման քաղաքականության «նոր փուլին»Երկրաշարժ՝ Բավրա գյուղից 17 կմ հյուսիս-արևելք

Արնախումներն արժանանալու են իրենց արժանի պատժին

Լրագրող, մեդիափորձագետ Նաիրի Հոխիկյանը նախօրեին սենսացիոն բացահայտումներ է արել. վերահաստատեց այն, ինչի մասին պնդում էին շատերը՝ նիկոլը իշխանության է եկել Արցախը Ադրբեջանին հանձնելու համար: Ավելին, նիկոլը իշխանության է եկել մեր տղերքին զոհելու գնով Արցախը Ադրբեջանին հանձնելու համար:

Դեռ 2019-ի մայիսին այս մասին արդեն բարձրաձայնում էին: նիկոլի մամուլի խոսնակ Վովան՝ Վլադիմիր Կարապետյանը հայտնի բլոգեր Լապշինին ուղիղ տեքստով ասել է. «ժողովուրդը մի քանի հազար զոհ որ տա՝ լավ էլ կտա»: Խոսքը, բնականաբար, Արցախը Ադրբեջանին հանձնելու մասին է: Էդ մեր տղե՞րքն էին այդ մի քանի հազարը: Էդ մեր տղերքի կյա՞նքն էր ձեր համար մանրադրամ։

Ու դուք մտածում եք մարսելո՞ւ եք այս ամենը, հանգիստ ապրելո՞ւ եք: Այդքան լավատե՞ս եք: Այդքան կտրվա՞ծ իրականությունից: Չեք մարսելու: Վստահ եղեք: Մեկ անգամ, երբ Վլադիմիր Կարապետյանը դեսպան նշանակվեց, ես արդեն գրել եմ, թե ինչ էր ասում նա պատերազմի օրերին, երբ արդեն նիկոլի մամուլի խոսնակը չէր: Հիմա վերահաստատում եմ:

Պատերազմի օրերին նրան պատահաբար երկու անգամ հանդիպեցի. Վովան նիկոլին հայհոյում էր, վերջին բառերով արտահայտվում, ասում, որ շեղվել է ճիշտ ուղղուց: Այն ժամանակ ես չէի հասկանում, թե այդ ինչ ուղղու մասին է խոսում: Բայց հիմա կարեւորը դա չէ, այլ այն, որ նիկոլին ինձ մոտ հայհոյող Վովան հանցակից լինելով նիկոլին, համակարծիք է եղել այն հրեշավոր ծրագրին, որի համաձայն պետք է զոհել մի քանի հազար երիտասարդի, որից հետո վախի եւ սարսափի մեջ գտնվող հանրությունը կողջունի վարչախմբի ցանկացած որոշում, իսկ իրեն էլ հանգիստ կմարսեն կատարվածը: Այլ կերպ ասած, կհայտարարենք, որ Շուշին տալով փրկեցինք 25 հազարի կյանք:

Զոհեցին մեր լավագույնն 18-20 տարեկաններին, զոհեցին այն հայրենասեր տղերքին, որոնք որպես կամավոր շտապեցին մարտի դաշտ, չպատկերացնելով, թե ինչ արյունոտ ու հրեշավոր ծուղակի մեջ են ընկնում:

Դա եղել է հստակ վաղօրոք մշակված քաղաքականություն։ Նիկոլը միտումնավոր կոչ էր արել՝ լավագույն տղեքրին բայրաքթարների տակ ուղարկելու։ Նիկոլը շատ լավ իմացել է իրականությունը եւ դա արել է միտումնավոր։ Հիմա սրանք, խաբվելով արտահերթ ընտրությունների արդյունքներից, հանրության շոկային վիճակից, իսկապես մտածում են, որ Շուշին հանձնելուց եւ մեր տղերքին, մեր լույս տղերքին գիտակցաբար սպանելուց հետո մարսելու են եւ շարունակեն ապրել ու կառավարել: Չշշկռվեք, ոչ մարսելու եք, ոչ էլ կառավարելու: Դուք պատասխան եք տալու մարդկության պատմության մեջ չտեսնված այս հանցագործության համար:

Սա պատերազմի հանցագործների խումբ է, որն այսօր Հայաստանում իշխանության է։

«Ճշմարտություն սերունդների համար» նախաձեռնությունը պատրաստում է ծավալուն զեկույց պատերազմի պատճառների, ընթացքի եւ հետպատերազմյան իրավիճակի մասին, բնականաբար, այնտեղ անդրադարձ կկատարվի այս դրվագին, այնտեղ կլինեն զարհուրելի մանրմասներ, զարհուրելի դրվագներ։

Իսկ գուցե՞ հոկտեմբերի 19-ին Նիկոլը հենց այդ նպատակով է հրաժարվել կանգնեցնել. Չէր լրացել խոստացված զոհերի քանակը։ Այդքան զոհը բավարար չէ՞ր։ Հոկտեմբերի 19-ին չկանգնեցնելով պատերազմը մենք ամեն օր տվել ենք 100 նոր զոհ։ Մենք 2000 հրաշք տղա զոհել ենք, որովհետեւ նիկոլը չի ուզել կանգնեցնել պատերազմը։ Մենք 4-5 հազար վիրավոր պակաս կունենայինք, Շուշին մերը կլիներ։ Հավանորեն այդպես էր ծրագրավորված ի սկզբանե։ Ամենայն հավանականությամբ Հայաստանում գործել եւ գործում է ինչ-որ գործակալական ցանց, որը այս արյունոտ դիրիժորի ղեկավարությամբ քանդում է մեր երկիրը, որոշում՝ քանի հազար 18-20 տարեկան տղա դնի Էռատոյի զոհասեղանին։

Նոր ԱԺ-ում ընդդիմության հիմնական եւ գուցե միակ առաքելությունը խորհրդարանում պետք է լինի քննիչ հանձնաժողովի ստեղծումը, որը մանրամասնորեն կանդրադառնա պատերազմին առնչվող բոլոր խնդիրներին: Ուրիշ ճանապարհ չկա։

Գեղամ Նազարյան

Ճշմարտություն սերունդների համար