Oդաչու չդարձավ, դուստր չունեցավ․ անավարտ ճակատագիր
Այսօր ավագ լեյտենանտ Ժորա Քթրյանի 25-ամյակն է՝ հերոսին հիշելու ևս մեկ առիթ։ «Մեր 4 քրոջ մինուճար ախպերն էր, մայրս մահացավ, նրա մահից հետո՝ 2018 թ-ից անցավ ծառայության։ Մայրս ի սկզբանե դեմ էր Ժորայի զինվորական դառնալուն, իսկ ինքը երազում էր օդաչու դառնալ։ Գյումրու Ֆոտոն վարժարանն ավարտելուց հետո գործերը տվեց ավիացիոն, բայց ընդամենը մեկ միավորի տարբերությամբ ընդունվեց Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարան, մասնագիտությամբ հրետանու հաշվարկի հրամանատար էր, ճակատագիր էր․․․։ Միշտ ուրախ էր, ժպիտով, աշխույժ, բայց միշտ շտապում էր, անգամ հաց ուտելիս, սուրճ խմելիս․․․»,-եղբոր մասին մեկ ժպիտով, մեկ հուզմունքով, մեկ էլ անասելի ցավով է պատմում հերոսի քույրը՝ Անին։ «Պատերազմը, որ սկսվեց, տուն էր եկել։Մարտակերտում բնակարան էր վարձակալել, այնտեղ էր աշխատում ու ապրում։ Եկել էր գյուղ՝ այցելելու մամայի շիրիմին, մորս ծննդյան օրն էր սեպտեմբերի 28-ը, բայց սեպտեմբերի 27-ին արթնացավ զինվորների զանգից ու լսելով, որ պատերազմ է, պատրաստվեց ու գնաց Արցախ»։
Հերոսը հուղարկավորված է հարազատ գյուղում՝ Շիրակի մարզի Մայիսյան համայնքում։ Ժորան ընկել է հոկտեմբերի 29-ին, Մատաղիսում՝ կատաղի մարտերի ընթացքում։ Ընկերների համարձակությունը չի ներել լուրն ընտանիքին հասցնել։ «Պատերազմի ընթացքում օրեր են եղել՝ 4 քրոջ հետ էլ խոսել է, այդ օրը առավոտյան խոսեց, բարկացած էր, լսել էր Փաշինյանի ուղերձը՝ ցավոտ զիջումների ու մնացածի մասին, ասում էր՝ էստեղ թշնամին մեկ թիզ առաջ չի եկել, արյունով պահել ենք, ոչ մի թիզ չենք զիջելու։ Սպասեցինք, մինչև երեկո չզանգեց։ Երեկոյան համացանցից տեղեկացանք, որ զոհվել է։ Ընկերներից մեկը լուսանկարն էր հրապարակել ու․․․․, երկու օր հետո բերեցին»,- հուզմունքը խեղդելով՝ շարունակում է Ժորայի քույրը։ «Պատմում են՝ զոհվելու օրը թեժ մարտեր են ընթացել, զինվորներին ուղարկել է թաքստոց, 3 հոգով փորձել են թշնամու դեմն առնել, հրետանավոր էր, կրակ է արձակել, տեղեկացրել են, թե կրակը սխալ ուղղությամբ է գնացել, բարկացել է շատ։ Սնարյադը թիկունքից հարվածել է ու մահացու վիրավորել եղբորս։
Ժորայի սխրանքները շատ են։ Պատերազմի առաջին օրերին իր զինվորներին այրվածքներով դուրս էր բերել, տեղափոխել Երևան։ Թշնամին հենց առաջին օրն է ֆոսֆոր օգտագործել, բոլորի այրվածքները ծանր էին, զանգում էր հորս, խնդրում՝ գնա հիվանդանոց, տեսնի իր զինվորներին ու իրեն տեղեկություն հաղորդի»,-պատմում է Անին՝ ափսոսանքով շշնջում․ «Չհասրեց ընտանիք կազմել, սիրած աղջիկ էլ չուներ, դեռ հոգով չէր սիրել ոչ մեկի, ասում էր՝ երազում եմ դուստր ունենալ, մորս անունը դնել ։ Համակարգից էլ անընդհատ դուրս գալ էր ուզում, գիտեք՝ տեղը չէր գտնում։ Չէր համակերպվում, որ օդաչու չդարձավ»։ Քրոջ խոսքերով այսօր էլ եղբորը շարունակ հիշում եւ նրա շիրիմին են այցելում զորամասի հրամանատարներն ու կրտսեր ծառայակիցները, իսկ պատկան մարմիններից՝ ոչ մի ուշադրություն։ «Միայն այդ գումարայինն էր, որ եղավ, էն էլ հորս աչքին չի էլ երևում։ Պատերազմի օրերին տեղեկացանք, որ 2020 թվականի սեպտեմբեր ամսին իմ եղբայրը ստացել է կապիտանի կոչում, ավաղ, չհասցրեց վայելել իր ստանձնած նոր պաշտոնը ու այդպես էլ չկրեց կապիտանի ուսադիրները, անավարտ թողեց ամեն ինչ...» ։
Ժորա Սամվելի Քթրյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական խաչ» շքանշանով եւ «Արիության համար» մեդալով։


















































Ագնեսա Խամոյանն ու Արծվիկ Մինասյանը պարտվեցին Գերասին ու Քրիստինե Վարդանյանին
Հօգուտ Դիլիջան համայնքի կբռնագանձվի 2 միլիոն 970 հազար դրամ
Տարեց բնակիչների մոտ պնդում կա, որ հունիսի 7-ից հետո էս ամեն ինչը դադարելու ա
Անդրանիկ Քոչարյանը ներողություն է խնդրել երեկ հնչեցրած իր արտահայտության համար
Իրանական կամպանիայի ամերիկյան ծախսերը կարող է հասնել 31 մլրդ դոլարի
Ո՞վ է թիրախը՝ գյուղացի՞ն որ ուզում է ջերմոց ունենա, թե՞ ներդրողը, որ ուզում է ջերմոցային ցանց ստեղծի
Սպասվում են տեղումներ, քամու ուժգնացում․ ջերմաստիճանը կնվազի
«Արտեմիս II» տիեզերագնացները Լուսնի ձգողականության ազդեցության գոտի են հասել
Մեզանից անկախ պատճառներով, դաշինքը չկայացավ. ՀԱԿ
Կյանքից հեռացել է հայտնի դիզայներ, «դենիմի կնքահայր» Ադրիանո Գոլդշմիդը