«Կռվող տղոցը տանում են, պաշտպանող տղոցը հավաքում են». Խոզնավարի գյուղապետ
Սյունիքի մարզի մի քանի համայնքներ այս պահին մնացել են առանց ղեկավարների, քանի որ նրանց կալանավորել են։ Քարահունջ գյուղի վարչական ղեկավարին կալանավորելուց հետո, կալանավորել են Քաջարանի համայնքապետին, Մեղրիի նախկին համայնքապետին և Որոտանի գյուղապետին։ Միջնորդություն է ներկայացվել կալանավորելու նաև Գորիսի և Սիսիանի համայնքապետերին։
168.am–ի հետ զրույցում Խոզնավարի գյուղապետ Վարո Գրիգորյանն անդրադառնալով համայնքապետերի կալանավորմանը, նկատեց՝ չի կարող հասկանալ, թե ինչ են արել այդ մարդիկ, որ նրանց հետ այդպես են վարվում։
«Դե ինչ կարող եմ ասել, երևի կռվող տղոցը տանում են, պաշտպանող տղոցը հավաքում են»,- նշեց Վարո Գրիգորյանը։
Ինչ վերաբերում է իր նկատմամբ նման գործընթաց սկսելու հավանականությանը, Վարո Գրիգորյանը նկատեց՝ չգիտի, թե ինչ է արել, որ իր նկատմամբ էլ նման բաներ անեն։
«Եթե իմ նկատմամբ էլ պետք է նման բան անեն, թող անեն, ի՞նչ ասեմ։ Այս ամբողջ գործընթացները Սյունիքի նկատմամբ մեր մտավախությունները խորացնում են, չգիտեմ՝ այս ընթացքը դա է ցույց տալիս։ Բա ինչո՞ւ թշնամուն մեր սահմաններից չեն հեռացնում, ասում էին՝ կհեռացնենք, ինչո՞ւ չեն հեռացնում։ Ճիշտ է, ռուս զինվորները կանգնած են, բայց թշնամուն ինչո՞ւ չեն հեռացնում, նրանք չեն էլ գնա, արդեն գրավել են այդ տարածքները, էլ ի՞նչ գնան»,- հավելեց նա։
Ինչ վերաբերում է տեղեկություններին, որ թշնամին Սև լճի տարածքից երկու հայ զինծառայողի է գերեվարել, Վարո Գրիգորյանն ասաց, որ դրա հետ կապված որևէ տեղեկություն չունի։


















































ԱԹՍ-ների զանգվածային հարձակում Ռուսաստանում․ կրկին հարվածել են Մոսկվայի նավթավերամշակման գործարանին
Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Փրկարարները և ոստիկանները Փամբակ գետում շարունակում են որոնողական աշխատանքները
Գիտնականները 550 տարի անց բացահայտել են Բոտիչելլիի մուսայի մահվան գաղտնիքը
Ինչպիսի եղանակ է սպասվում այսօր
Ավինյանը բացում է հին պայմանագրերի դարակները․ Ծառուկյանի «Մուլտի Ուելնեսին» մեկ ամիս ժամանակ է տրվել
ԵԱՏՄ հարցերը օրակարգում են․ Փաշինյանը կմասնակցի միջկառավարական հանձնաժողովի նիստին
Մինիոնները վերադառնում են
ԵԱՀԿ տարածքի առջև ծառացած բազմաթիվ հիմնախնդիրներ պահանջում են հավաքական արձագանք. ՀՀ ԱԳ փոխնախարար
ՀՀ պետական սահմանով ապօրինի ներմուծվել և փորձ է կատարվել իրացնել 10 կիլոգրամ թմրամիջոց