Հասկանալի է, որ փաշինյանական կառավարությունը հայելանման պատասխան չի տա. Արման Աբովյան
Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին ադրբեջանական կողմը սպանել է հայ զինվորի: Ադրբեջանը ամրապնդվում է Հայաստանի գրավյալ տարածքներում: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԲՀԿ խմբակցության քարտուղար Արման Աբովյանը:
Նա, մասնավորապես, նշել է. «Արցախում գիշերը կրկին ադրբեջանցիների կողմից կրակոցներ են լսվել:
Ինչպե՞ս կպատասխանեն փաշինյանական իշխանությունները:
Պատասխան՜֊Ոչ մի կերպ չեն պատասխանի, քանի որ «պողպատե մանդատը» միայն ներքին օգտագործման համար է, քանզի այս իշխանությունները շատ կոռեկտ են ու նուրբ ադրբեջանցիների ու թուրքերի հանդեպ:
Հիմա նորից զայրացած հաղորդագրություններ կգրվեն Telegram-ում և Facebook-ում։ Իշխանությունները ՝ պատասխան գործողություններ ձեռնարկելու փոխարեն, կրկին կսկսեն խոսել կապիտուլյացիայի երկրորդ մասը ստորագրելու անհրաժեշտության մասին ՝ «սահմանների դելիմիտացիայի և դեմարկացիայի» քողի ներքո, որը իրականում Հայաստանի ինքնիշխան տարածքների հանձնման և Հայաստանի մասնատման սկիզբն է լինելու:
Հասկանալի է, որ փաշինյանական կառավարությունը հայելանման պատասխան չի տա, և հայ զինվորի հաջորդ մահը "կթաղվի" "սուպերկարևոր" տեղեկատվության տակ, թե ով ինչ պաշտոններ է ստացել և ինչ "թոթոլ" պատառ է խլել իշխանության համար ընթացող պայքարում:
...
Ապագա Կա՛...վայելե՛ք։


















































ԱԹՍ-ների զանգվածային հարձակում Ռուսաստանում․ կրկին հարվածել են Մոսկվայի նավթավերամշակման գործարանին
Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Փրկարարները և ոստիկանները Փամբակ գետում շարունակում են որոնողական աշխատանքները
Գիտնականները 550 տարի անց բացահայտել են Բոտիչելլիի մուսայի մահվան գաղտնիքը
Ինչպիսի եղանակ է սպասվում այսօր
Ավինյանը բացում է հին պայմանագրերի դարակները․ Ծառուկյանի «Մուլտի Ուելնեսին» մեկ ամիս ժամանակ է տրվել
ԵԱՏՄ հարցերը օրակարգում են․ Փաշինյանը կմասնակցի միջկառավարական հանձնաժողովի նիստին
Մինիոնները վերադառնում են
ԵԱՀԿ տարածքի առջև ծառացած բազմաթիվ հիմնախնդիրներ պահանջում են հավաքական արձագանք. ՀՀ ԱԳ փոխնախարար
ՀՀ պետական սահմանով ապօրինի ներմուծվել և փորձ է կատարվել իրացնել 10 կիլոգրամ թմրամիջոց