Նոր մանրամասներ Գորիսի կրակոցներից
«Հրապարակ»-ը գրում է. «Արդեն գրել ենք, որ գիշերը Գորիսում փոխհրաձգություն է եղել: Սուրիկ Խաչատրյանի որդին (Սյունիքի նախկին մարզպետ, առավել հայտնի է որպես «Լիսկա») Տիգրան Խաչատրյանը կրակել է Սյունիքի ներկայիս մարզպետ Մելիքսեթ Պողոսյանի որդու վրա: Թեպետ երկու կողմի հետ մեզ կապվել չհաջողվեց, բայց մեր ունեցած նոր տեղեկություններով նախկին եւ ներկա մարզպետների որդիները միայնակ չեն եղել «ռազբորկայի» վայրում՝ Գորիսի Ակսել Բակունցի հուշարձանի հարակից տարածքում։ Ավելին` նրանք փոխհրաձգությունից չեն էլ տուժել, տուժել են այլ անձիք, որոնց գիշերը տեղափոխել են հիվանդանոց, իսկ նրանցից մեկին հասցրել են Երևան:
Ըստ տեղեկությունների՝ վիրավորներից մեկը Մելիքսեթ Պողոսյանի որդու մտերիմն է, մյուսը՝ Տիգրան Խաչատրյանի մորեղբոր որդին, որի վիճակն առավել ծանր է: Շրջանառվող լուրերի համաձայն՝ վիճաբանությունը քաղաքական հողի վրա է ծավալվել :Նախկին մարզպետի որդուն ափերից հանել է ներկայիս իշխանության պահվածքը, իր մտերիմների նկատմամբ հալածանքներ սկսելու գործելաոճը»։


















































Ագնեսա Խամոյանն ու Արծվիկ Մինասյանը պարտվեցին Գերասին ու Քրիստինե Վարդանյանին
Հօգուտ Դիլիջան համայնքի կբռնագանձվի 2 միլիոն 970 հազար դրամ
Տարեց բնակիչների մոտ պնդում կա, որ հունիսի 7-ից հետո էս ամեն ինչը դադարելու ա
Անդրանիկ Քոչարյանը ներողություն է խնդրել երեկ հնչեցրած իր արտահայտության համար
Իրանական կամպանիայի ամերիկյան ծախսերը կարող է հասնել 31 մլրդ դոլարի
Ո՞վ է թիրախը՝ գյուղացի՞ն որ ուզում է ջերմոց ունենա, թե՞ ներդրողը, որ ուզում է ջերմոցային ցանց ստեղծի
Սպասվում են տեղումներ, քամու ուժգնացում․ ջերմաստիճանը կնվազի
«Արտեմիս II» տիեզերագնացները Լուսնի ձգողականության ազդեցության գոտի են հասել
Մեզանից անկախ պատճառներով, դաշինքը չկայացավ. ՀԱԿ
Կյանքից հեռացել է հայտնի դիզայներ, «դենիմի կնքահայր» Ադրիանո Գոլդշմիդը