Էդմոնի մարմինը գտան վեց ամիս անց… նա զո հվել էր, երբ … Զո հված հերոսի մասին
Անողոք պատերազմը մեզնից շատ բան խլեց, նույնիսկ ավելին քան մենք պատկերացնում էինք, որ ունենք։ Պատերազմի դաժան լուրը լսելով ամբողջ ազգը 1 մարդու նման ելավ ոտքի, բայց պատերազմի ողջ դաժանությունը գիտակցելով հանդերձ, այնուամենայնիվ քչերս էինք հասկանում ինչի միջով են անցնում մեր զինվորները և կամավորականները մարտի դաշտում։ Իսկ նրանք իսկական մարտիկներ դարձած, ամեն մեկը մի հզոր արծվի նման պաշտպանում էին մեր հայրենիքը, պաշտպանում ամեն գնով, ամենաթանկ գնով՝ կյանքի և առողջության։ Նման հերոսների շարքում էր նաև Էդմոնը, ով լինելով Հայոց բանակի արի զինվոր, 1-ին իսկ օրվանից մարտի դաշտում էր։
ԷԴՄՈՆ ԱՐՏԱԿԻ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ։ Տանկիստ մեխանիկ։ Ծնվել է 2001 թվականի փետրվարի տասին ք. Աբովյանում: Փոքր տարիքից զբաղվել է սպորտով, երկար տարիներ հաճախել է՝ ֆուտբոլի, կարատեի ու լողի: Սովորել է Աբովյանի թիվ 10 միջնակարգ դպրոցում, իսկ հետո թիվ 4 ավագ դպրոցում: 2019 թվականին ընդունվել է Հայաստանի Ազգային Ագրարային Համալսարան:
Նույն թվականից ծառայության է անցել Հոկտեմբերյանում, իսկ հետո Կուբաթլույում: Կարճ ժամանակահատվածում տիրապետել է իր զինվորական մասնագիտությանը, դարձել ուսման մեջ առաջատար ու կարգապահ մարտիկ, մարտական պատրաստության ժամանակ ցուցաբերել է բարձր ցուցանիշներ: Իր զինվորական կոլեկտիվում վայելել է արժանի հեղինակություն: Սեպտեմբերի քսանյոթից թեժ մարտեր է մղել ոսոխի դեմ ամենաթեժ կետերում, լինելով առաջնագծում… վեց ամիս անհայտության մեջ մնալուց հետո, մարմինը գտնվել է ապրիլի հինգին.
Զո հվել է հոկտեմբերի երկուսին Ջրականի մա րտերի ժամանակ, երբ գնացել է օգնության, անօդաչուի հար վածից։ Հավերժ Փառք Քեզ Հերոս։


















































Ագնեսա Խամոյանն ու Արծվիկ Մինասյանը պարտվեցին Գերասին ու Քրիստինե Վարդանյանին
Հօգուտ Դիլիջան համայնքի կբռնագանձվի 2 միլիոն 970 հազար դրամ
Տարեց բնակիչների մոտ պնդում կա, որ հունիսի 7-ից հետո էս ամեն ինչը դադարելու ա
Անդրանիկ Քոչարյանը ներողություն է խնդրել երեկ հնչեցրած իր արտահայտության համար
Իրանական կամպանիայի ամերիկյան ծախսերը կարող է հասնել 31 մլրդ դոլարի
Ո՞վ է թիրախը՝ գյուղացի՞ն որ ուզում է ջերմոց ունենա, թե՞ ներդրողը, որ ուզում է ջերմոցային ցանց ստեղծի
Սպասվում են տեղումներ, քամու ուժգնացում․ ջերմաստիճանը կնվազի
«Արտեմիս II» տիեզերագնացները Լուսնի ձգողականության ազդեցության գոտի են հասել
Մեզանից անկախ պատճառներով, դաշինքը չկայացավ. ՀԱԿ
Կյանքից հեռացել է հայտնի դիզայներ, «դենիմի կնքահայր» Ադրիանո Գոլդշմիդը