Լուկաշենկոյի եւ Պուտինի հանդիպումը տեղի կունենա Սանկտ Պետերբուրգի Կոնստանտինովյան պալատում
Բելառուսի եւ Ռուսաստանի նախագահներ Ալեքսանդր Լուկաշենկոյի եւ Վլադիմիր Պուտինի հանդիպումը տեղի կունենա Սանկտ Պետերբուրգի Կոնստանտինովյան պալատում, երեքշաբթի տեղեկացրել է Բելառուսի նախագահի մամուլի ծառայությունը։
Սանկտ Պետերբուրգի Կոնստանտինովյան պալատում տեղի կունենա Բելառուսի նախագահի հանդիպումը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, որի ընթացքում պետության ղեկավարները կքննարկեն համագործակցության զարգացումը տարբեր ոլորտներում, միջազգային խնդիրներ։
Երեքշաբթի Լուկաշենկոն աշխատանքային այցով ժամանել է Ռուսաստան։ Ինչպես նշում է նրա մամուլի ծառայությունը, «այս այցը շարունակում է ղեկավարների մշտական անձնական հանդիպումների արդեն ստեղծված գործելակերպը՝ ակտուալ հարցերի քննարկման համար»։
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը եւ նրա բելառուս պաշտոնակից Ալեքսանդր Լուկաշենկոն հանդիպման ժամանակ, որը տեղի կունենա Պետերբուրգում երեքշաբթի, նախատեսում են քննարկել Արեւմուտքի փորձերը՝ սասանելու իրավիճակը հանրապետությունում։ Այս մասին լրագրողներին ասել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։
«Իհարկե, (օրակարգում) հավաքական Արեւմուտքի փորձերի քննարկումն է՝ այսուհետ եւս ապակայունացնելու իրավիճակը Բելառուսում։ Դիմակայության միջոցները»,- նշել է Կրեմլի ներկայացուցիչը՝ խոսելով սպասվող զրույցի թեմաների մասին։
Նախագահները նաեւ կքննարկեն ռուս-բելառուսական առեւտրատնտեսական փոխգործակցությունը, խոշոր համատեղ նախագծերի իրականացումը։ Նրանք կարծիքներ կփոխանակեն միջազգային հարցերի շուրջ եւ կդիտարկեն , թե ինչպես են նախարարություններն ու գերատեսչությունները կատարում ավելի վաղ նրանց տրված հանձնարարությունները միութենական պետության ստեղծման վերաբերյալ։


















































Մյուս մարզերում գետերի մակարդակի բարձրացման վերաբերյալ ահազանգեր չեն ստացվել
Որոշ տարածաշրջաններում ձյուն է տեղում․ Վարդենյաց լեռնանցքը, Սպիտակի ոլորանները, «Մեղրու սար» հատվածը...
Մոսկվայի կենտրոնում բազմաբնակարան շենք է այրվել․ զոհեր և վիրավորներ կան
Մարտի 23-ից ՆԳՆ Աշտարակի հաշվառման-քննական ստորաբաժանումը կգործի նոր հասցեում
Տավուշում ոչ մի գազատար չի կառուցվել, նման գործընթաց չկա. մարզպետ
Հանդիպել են գերությունից վերադարձած Վագիֆ Խաչատրյանը և Գևորգ Սուջյանը
Իրանում պատերազմը Հնդկաստանին կանգնեցրել է գազային ճգնաժամի առաջ
Հայ-վրացական գազատարը Հայաստանի խնդրանքով կտեղափոխվի
Վահագն Խաչատուրյանը ներկա է գտնվել Համայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարքի հուղարկավորության արարողությա...
«Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկից դատապարտյալ է փախել