Հայաստանում խախտումները ընտրությունների ժամանակ եղել են էական եւ մասշտաբային. իրավաբան
Անկախ Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ Սահմանադրական դատարանի նիստում, ընտրական վեճերի դիտարկման ընթացքում, Կենտրոնական ընտրական հանձնաժողովի ներկայացուցիչը հաստատել է խախտումների փաստը, որոնք թույլ են տրվել ընտրությունների անցկացման ժամանակ։ Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ, իրավաբան Ռոբերտ Հայրապետյանը։
Իսկ մինչ այդ, իրավաբանի խոսքով, նման փաստերը ոչ մի կերպ չէին հաստատվում, եւ ՍԴ-ն պարբերաբար հայտարարում էր այն մասին, որ Ընտրական օրենսգրքի խախտումներ, ըստ էության, չեն եղել։ «Իսկ այս դեպքում խախտումներն էական էին, մասշտաբային, ինչի շնորհիվ վերջին արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքները միանգամայն այլ են ստացվել»,- ասել է Հայրապետյանը։
Նա համոզված է, որ եթե Ընտրական օրենսգրքի եւ Սահմանադրության նորմերը պահպանվեին լիովին եւ ամբողջ ծավալով, ապա քվեարկության արդյունքները միանգամայն այլ կլինեին, ինչն, իր հերթին, կհանգեցներ ուժերի այլ դասավորության խորհրդարանում։
Ամենագլխավոր խախտումներից մեկը, որն էապես ազդել է քվեարկության եւ ընդհանրապես ընտրությունների արդյունքների վրա, «Հայաստան» դաշինքի անդամն անվանեց զինծառայողների ակտիվ ներգրավվածությունը, որոնց նախապես տեղեկացրել էին, թե ում համար պետք է քվեարկեն։


















































ԱԹՍ-ների զանգվածային հարձակում Ռուսաստանում․ կրկին հարվածել են Մոսկվայի նավթավերամշակման գործարանին
Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Փրկարարները և ոստիկանները Փամբակ գետում շարունակում են որոնողական աշխատանքները
Գիտնականները 550 տարի անց բացահայտել են Բոտիչելլիի մուսայի մահվան գաղտնիքը
Ինչպիսի եղանակ է սպասվում այսօր
ԵԱՀԿ տարածքի առջև ծառացած բազմաթիվ հիմնախնդիրներ պահանջում են հավաքական արձագանք. ՀՀ ԱԳ փոխնախարար
ԵԱՏՄ հարցերը օրակարգում են․ Փաշինյանը կմասնակցի միջկառավարական հանձնաժողովի նիստին
Ավինյանը բացում է հին պայմանագրերի դարակները․ Ծառուկյանի «Մուլտի Ուելնեսին» մեկ ամիս ժամանակ է տրվել
Մինիոնները վերադառնում են
Քաղցրաշեն գյուղում մտել են բնակչի տուն և գողացել մեծ թվով ոսկյա զարդեր և գումար․ պատճառվել է մոտ 6 մ...