Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Էնդրյու Ռոբերտսոնը կավարտի իր ելույթները «կարմիրների» կազմում Շենգավիթի համայնքային ոստիկանները բացահայտել են «հուշանվեր» թղթադրամներով խարդախության դեպքեր Նեյմարը բանակցում է նոր ակումբի հետ Մասիսի համայնքային ոստիկանները բացահայտել են գողության դեպք․ գողոնը ամբողջությամբ հայտնաբերվել է Աղվերան-Արզական ավտոճանապարհին տեղի է ունեցել հողազանգվածի սահք «Օրիոն» տիեզերանավը վերադառնում է Երկիր. NASA «Նովայա գազետա»-ի խմբագրությունում ավարտվել է 13-ժամյա խուզարկությունը Հորմուզի նեղուցում նավագնացության համար սպառնալիքի մակարդակը դարձյալ կրիտիկական է Գաբալայում մեկնարկել է «Խաղաղության կամուրջ» նախաձեռնության հայ-ադրբեջանական կլոր սեղան-քննարկումը ԵՄ-ն ավելացնում է ռուսական հեղուկացված բնական գազի ներմուծումը Իրանի պատերազմի ֆոնին. FT Որտեղ են ամենաշատ դատապարտվածները Հայաստանում Կոռուպցիան պարեկային ծառայության համակարգի տրամաբանությունից դուրս է մնացել․ ՆԳ նախարար

Էնդրյու Ռոբերտսոնը կավարտի իր ելույթները «կարմիրների» կազմումՇենգավիթի համայնքային ոստիկանները բացահայտել են «հուշանվեր» թղթադրամներով խարդախության դեպքերՆեյմարը բանակցում է նոր ակումբի հետՄասիսի համայնքային ոստիկանները բացահայտել են գողության դեպք․ գողոնը ամբողջությամբ հայտնաբերվել էԱղվերան-Արզական ավտոճանապարհին տեղի է ունեցել հողազանգվածի սահք«Օրիոն» տիեզերանավը վերադառնում է Երկիր. NASA«Նովայա գազետա»-ի խմբագրությունում ավարտվել է 13-ժամյա խուզարկությունըՀորմուզի նեղուցում նավագնացության համար սպառնալիքի մակարդակը դարձյալ կրիտիկական էԳաբալայում մեկնարկել է «Խաղաղության կամուրջ» նախաձեռնության հայ-ադրբեջանական կլոր սեղան-քննարկումըԵՄ-ն ավելացնում է ռուսական հեղուկացված բնական գազի ներմուծումը Իրանի պատերազմի ֆոնին. FTՈրտեղ են ամենաշատ դատապարտվածները ՀայաստանումԿոռուպցիան պարեկային ծառայության համակարգի տրամաբանությունից դուրս է մնացել․ ՆԳ նախարարԱնվտանգության մասին՝ թվերով․ Ոստիկանության բարեփոխումներըՀայաստանի և Շվեյցարիայի ԱԳՆ-ների միջև տեղի են ունեցել քաղաքական խորհրդակցություններԿայացել է Հայաստանի և Էստոնիայի արտգործնախարարների ընդլայնված կազմով հանդիպումըՎլադիկավկազում պիրոտեխնիկայի պահեստի պայթյունից տասը մարդ է տուժելՄենք ձեր աչքերն ու ականջներն ենք, ձեր լավագույն ընկերն ենք ԵՄ-ում. Էստոնիայի ԱԳ նախարարը՝ ՄիրզոյանինԴեկուն որոշել է տրանսֆերի հանել Բարսելոնայի երկու առանցքային ֆուտբոլիստներիԱպրիլի 15-ից մի շարք թղթադրամներ դուրս կգան շրջանառությունից․ԿԲ5 զոհ և 3 տուժած. բախվել են BMW և Opel մակնիշների ավտոմեքենաներըՄի նոր փոդքաստ պարտադիր դիտման համարՏեսնում ենք՝ ինչպես է այս Կառավարությունը, նրանց առաջնորդությունը փոխել Հայաստանի ուղին. Էստոնիայի ԱԳ նախարարԷստոնիան պատրաստ է շարունակելու օժանդակությունը ՀՀ Կառավարության բարեփոխումների օրակարգն առաջ մղելու նպատակով. ՑահքնաԿարևորել ենք և մեր երախտիքն ենք հայտնել Էստոնիային` Հայաստան-Ադրբեջան գործընթացին ցուցաբերած աջակցության համարՀՀ ԱԽ քարտուղարն ընդունել է Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելության նորանշանակ ղեկավարինԱկումբը կարծում է, որ մրցավարությունը չի համապատասխանել գործող կանոններին Նեթանյահուն համաձայնել է նվազեցնել Իսրայելի ռազմական գործողությունների ինտենսիվությունը ԼիբանանումՀՏԶՀ-ի պատվիրատվությամբ Հացիկում կառուցվում է նոր բուժամբուլատորիաՔննարկվել են Հորմուզի նեղուցով նավագնացության վերսկսման ուղիներըՓրկարարներն իրականացրել են ճանապարհի մաքրման աշխատանքներ՝ վերականգնելով երթևեկությունըԲՏԱ նախարարությունը հայտարարում է ուսանողական երրորդ հաքաթոնի հայտերի ընդունման մեկնարկըՄԻՊ մշտադիտարկման չհայտարարված այց՝ Մերձավանի միջնակարգ դպրոցԱպրիլի 14-17-ն ընկած ժամանակահատվածում կունենանք օդերևութաբանական պայմանների շրջադարձային փոփոխություն. ՍուրենյանՍպիտակ-Գյումրի երկաթգծի 4-րդ կմ-ին քարաթափում է տեղի ունեցել«Խաղաղության կամուրջ» նախաձեռնության հայկական պատվիրակությունը Ադրբեջան է մեկնել ցամաքային սահմանովԱյս տարի ուշ ծաղկում է նախատեսվում, իսկ ուշ ծաղկման դեպքում նվազում է ցրտահարման ռիսկը. ՍուրենյանՀյուսիս-հարավի Աշտարակ-Գյումրի հատվածը պատրաստ է. ճանապարհի բացումը՝ ավտոերթովՔասախի չգործող հիվանդանոցի շենքում հրդեհ է բռնկվելՀայաստանը պատրաստակամ է շարունակել արդյունավետ համագործակցությունըԻրանը հերքում է իր պատվիրակության Պակիստան ժամանելու մասին լուրը՝ ԱՄՆ-ի հետ բանակցությունների համարՊուշկինի թունելի էլեկտրամատակարարումը վերականգնվել էՏեղաշարժման խնդիր ունեցող ընտրողների իրավունքներն ու դիմելու կարգըՇարունակվում են Քաջարան-Ագարակ 32 կմ կառուցվող ճանապարհահատվածի շինարարական աշխատանքներըԿանխատեսվում է Սևանա լճի մակարդակի՝ 40-45 սանտիմետրով բարձրացումՄելանիա Թրամփը հայտարարել է, որ Ջեֆրի Էփշտեյնին «հազիվ էր ծանոթ»Պետությանը պատճառված վնասից վերականգնվել է 111 միլիոն 900 հազար դրամըՔննարկվել են Հայանտառի և «Արփի լիճ» ազգային պարկի տարածքներում վարձակալության գործընթացի հետ կապված խնդիրներըԳողություններ կատարելու համար մեղադրվող անձը հանձնվել է Գերմանիայի իրավասու մարմիններին«Միասնության թևեր»-ն ու «ՀայաՔվե»-ն դադարեցրել են համագործակցությունըԻրանի նախկին արտգործնախարարը մահացել է ստացած վիրավորումներից
Հայաստան

Այդ դատավարություններն ապօրինի են. դրանց արդյունքները չեն կարող ճանաչվել ո՛չ մեր կողմից, և ո՛չ էլ միջազգայնորեն. Սիրանուշ Սահակյան

«Պաշտոնապես ընդունվածների թվաքանակը 45-ն է, բայց չհաստատված և ապացույցներով հիմնավորվող դեպքերը, բնականաբար, ավելի շատ են. մենք մոտավորապես 140 դեպքի մասին ենք խոսում, որ մեզ հայտնի են, և ապացույցներով կարողանում ենք հիմնավորել»,- 168.am-ի հետ զրույցում անդրադառնալով Ադրբեջանում պահվող հայ գերիների թվաքանակին՝ նշեց Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Ադրբեջանում գտնվող հայ ռազմագերիների շահերի ներկայացուցիչ, փաստաբան Սիրանուշ Սահակյանը:

Սիրանուշ Սահակյանը նաև տեղեկացրեց, որ Ֆեյսբուքում մեկ ամիս առաջ հայ զինծառայողների մասնակցությամբ հրապարակված տեսանյութերից հետո բազմաթիվ արձագանքներ են եղել ու նաև՝ գերիների նույնականացման դեպքեր են ի հայտ եկել:

«Ստուգվել է ներկայացված տեղեկությունը. մի մասը ֆիլտրվել է, մշակվել է, և արդյունքում ունենք նոր նույնականացված դեպքեր»,- հավելեց նա:

Հայ գերիների մասնակցությամբ Ադրբեջանում բեմականացվող դատավարություններին և այս դատավարությունում հայ գերիների պաշտպանությունը ստանձնելու հայ փաստաբանների պատրաստակամության մասին մեր հարցին ի պատասխան՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Ադրբեջանում գտնվող հայ ռազմագերիների շահերի ներկայացուցիչը շեշտեց՝ իրատեսական քայլ չէ, ապա մանրամասնեց.

«Օտարերկրյա փաստաբանները կարող են սահմանափակ դեպքերում ներգրավվել ներպետական ընթացակարգերում՝ այն էլ, եթե գործ ունենք օտարերկրյա իրավունքի մեկնաբանության կամ կիրառության հետ: Էթիկապես ևս ճիշտ չէ, որպեսզի ադրբեջանական օրենսդրությամբ ընթացող դատավարությունների մաս դառնան:

Այս առումով կարծեք թե կա նաև պաշտոնական պարզաբանում Ադրբեջանի կողմից, որով հայտնում են անհնարինության մասին. միջազգային պայմանագրի բացակայությունն ուղղակի բացառում է նման հնարավորության ընձեռումը հայ փաստաբաններին:

Ի սկզբանե այդ դատավարություններն ապօրինի են. դրանց արդյունքները չեն կարող ճանաչվել ո՛չ մեր կողմից, և ո՛չ էլ միջազգայնորեն, ուստի այդ դատավարություններին մաս դառնալն ընդամենը լեգիտիմացնելու է այդ գործընթացը, ինչն անթույլատրելի է: Բայց մենք գործընթացի հետ կապված այս պահին մեծ ռիսկեր չենք տեսնում, որովհետև, առնվազն, այն անձինք, որոնք մեր վստահորդներն են, ուղղակի պատրաստակամ չեն համագործակցել այդ նախաձեռնության շրջանակներում, և նրանք չեն լիազորի որևէ փաստաբանի մեկնել Ադրբեջան և գործունեություն իրականացնել իրենց անունից: Դրա համար, թերևս, տեսականորեն հնարավոր է՝ այս նախաձեռնությունը գոյություն ունենա, բայց գործնականում որևէ դրական արդյունք չի կարող տալ»:

Հարցին՝ արդյոք առաջիկայում ականատես կլինե՞նք գերիների նոր խմբի վերադարձի, իրավապաշտպանը պատասխանեց.

«Հստակ օրերի մասին չեմ կարող խոսել, բայց վստահորեն հայրենադարձության նոր դեպքեր լինելու են, և դրանք հիմնականում պայմանավորված են լինելու որոշակի պահանջների կատարմամբ, այսինքն՝ տարբեր պետությունների միջնորդությամբ, փոխադարձ ընդհանուր շահեր են փորձ արվում դուրս բերել, և ձեռք բերված պայմանավորվածությունների շրջանակներում հաստատված ռազմագերիները ընթացքում կհայրենադարձվեն»:

Հիշեցնենք, որ հուլիսի 3-ին ռուսական կողմի միջնորդությամբ Հայաստան են վերադարձել Ադրբեջանի կողմից գերեվարված 15 հայ գերիներ. Հայկական կողմն Ադրբեջանին էր փոխանցել Ֆիզուլիի ու Զանգելանի շրջանների ականապատ դաշտերի քարտեզները։