Թրամփը Բայդենին մեղադրել է Աֆղանստանից զորքերը դուրս բերելու հարցում անպատասխանատու մոտեցման մեջ
Նախագահ Ջո Բայդենի իշխանության գալուց հետո ամերիկյան զորքերն Աֆղանստանում թողնում են միլիարդավոր դոլարների զենք եւ սարքավորումներ, որոնք ընկնում են արմատական «Թալիբան»-ի ձեռքը: Այս մասին Դալլասում (Տեխաս) ԱՄՆ պահպանողական շրջանակների համաժողովին հայտարարել է ԱՄՆ նախորդ առաջնորդ Դոնալդ Թրամփը, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
«Նա [Բայդենը] միլիարդավոր դոլարների սարքավորումներ է թողնում: Ես գեներալներին ասել եմ, որ ուզում եմ վերադարձնել ամեն մի մեխ, ուզում եմ վերադարձնել բոլոր տանկերը: Փոխարենը, այժմ թալիբները շքերթներ են անցկացնում մեր զենքով, որը թողել է Ջո Բայդենը: Ամոթ է»,- ընդգծել է Թրամփը:
Հուլիսի սկզբին Պենտագոնը հայտարարել էր, որ ԱՄՆ-ի եւ ՆԱՏՕ-ի զորամիավորումները լքել են Բահրամի բազան: Դրանից հետո ամերիկյան մի շարք լրատվամիջոցներ հայտնեցին, որ Աֆղանստանի իշխանությունները նախապես չեն նախազգուշացվել այդ մասին: Պենտագոնի մամուլի խոսնակ Ջոն Քիրբին, պատասխանելով լրագրողների հարցերին, հաստատել է, որ ԱՄՆ զինված ուժերը անվտանգության նկատառումներով չեն տեղեկացրել Աֆղանստանի ղեկավարությանը դուրս վերման ժամկետի մասին՝ հավելելով, որ նման ծանուցումն «անպատասխանատու կլիներ»:
Բախումները կառավարական ուժերի եւ «Թալիբան» շարժման միջեւ թեժացան այն բանից հետո, երբ ապրիլի 14-ին Բայդենը հայտարարեց, որ դադարեցնելու է օպերացիան Աֆղանստանում, որը դարձավ ԱՄՆ պատմության մեջ ամենաերկար արտասահմանյան ռազմական արշավը: Հուլիսի սկզբի դրությամբ ԱՄՆ-ն գրթեթ 90 տոկոսով ավարտել էր իր զորքերի դուրսբերումը: Աֆղանստանի պաշտոնատար անձինք բազմիցս հայտնել էին, որ արմատականներն ուժեղացնում են հարձակման տեմպերը:


















































Մյուս մարզերում գետերի մակարդակի բարձրացման վերաբերյալ ահազանգեր չեն ստացվել
Որոշ տարածաշրջաններում ձյուն է տեղում․ Վարդենյաց լեռնանցքը, Սպիտակի ոլորանները, «Մեղրու սար» հատվածը...
Մոսկվայի կենտրոնում բազմաբնակարան շենք է այրվել․ զոհեր և վիրավորներ կան
Մարտի 23-ից ՆԳՆ Աշտարակի հաշվառման-քննական ստորաբաժանումը կգործի նոր հասցեում
Տավուշում ոչ մի գազատար չի կառուցվել, նման գործընթաց չկա. մարզպետ
Հանդիպել են գերությունից վերադարձած Վագիֆ Խաչատրյանը և Գևորգ Սուջյանը
Իրանում պատերազմը Հնդկաստանին կանգնեցրել է գազային ճգնաժամի առաջ
Հայ-վրացական գազատարը Հայաստանի խնդրանքով կտեղափոխվի
Վահագն Խաչատուրյանը ներկա է գտնվել Համայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարքի հուղարկավորության արարողությա...
«Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկից դատապարտյալ է փախել