Պետության զավթում. Ավետիք Իշխանյան
Պետության զավթումը շարունակվում է,բայց, «պետության զավթման» դեմ նախկինում պայքարողներն, այս երևույթն այսօր ծափահարում են: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը:
«Պետության զավթում
«Պետության զավթում» արտահայտությունը շրջանառության մեջ մտավ 2018թ․ ստի և կեղծիքի հեղափոխությունից հետո։ Այն ենթադրում է որևէ ուժի կողմից պետական բոլոր կառույցների նկատմամբ տոտալ վերահսկողությունը և վերագրվում էր «նախկիններին»(Մեր կազմակերպությունն էլ է միամտաբար հավատացել դրան)։
Իսկ ինչե՞ր կատարվեցին, նույն ստի և կեղծիքի հեղափոխությունից հետո։ Շատ հետու չգնանք (դատարանների շրջափակում, Աժ շրջափակում, ՍԴ կազմաքանդում և այլն): Անդրադառնանք միայն վերջերս կատարված իրադարձություններին։ Անօրինական կարգով ԲԴԽ անդամ է նշանակվում Գագիկ Ջհանգիրյանը։ Այնուհետև քրեական գործ է թխվում ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանի նկատմամբ։ Գագիկ Ջհանգիրյանը զավթում է ԲԴԽ նախագահի պաշտոնը և չնայած դատական կայացած ակտի, ըստ որի վերականգնում է Ռուբեն Վարդազարյանի, որպես ԲԴԽ նախագահի պաշտոնը, այն շարունակում է մնալ զավթված։ ՀՀ վարչապետը հրաժարական է տալիս, բայց անօրինական ձևով շարունակում է զավթած պահել պաշտոնը, որպես պաշտոնակատար։ «Ընտրություններից» հետո սկսվում է տոտալ հարձակումը համայնքապետերի նկատմամբ , ըստ էության, համայնքների զավթումը։Պետության զավթումը շարունակվում է,բայց, «պետության զավթման» դեմ նախկինում պայքարողներն, այս երևույթն այսօր ծափահարում են»,- գրել է նա։


















































ԱԹՍ-ների զանգվածային հարձակում Ռուսաստանում․ կրկին հարվածել են Մոսկվայի նավթավերամշակման գործարանին
Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Փրկարարները և ոստիկանները Փամբակ գետում շարունակում են որոնողական աշխատանքները
Գիտնականները 550 տարի անց բացահայտել են Բոտիչելլիի մուսայի մահվան գաղտնիքը
Ինչպիսի եղանակ է սպասվում այսօր
Ավինյանը բացում է հին պայմանագրերի դարակները․ Ծառուկյանի «Մուլտի Ուելնեսին» մեկ ամիս ժամանակ է տրվել
ԵԱՏՄ հարցերը օրակարգում են․ Փաշինյանը կմասնակցի միջկառավարական հանձնաժողովի նիստին
Մինիոնները վերադառնում են
ԵԱՀԿ տարածքի առջև ծառացած բազմաթիվ հիմնախնդիրներ պահանջում են հավաքական արձագանք. ՀՀ ԱԳ փոխնախարար
ՀՀ պետական սահմանով ապօրինի ներմուծվել և փորձ է կատարվել իրացնել 10 կիլոգրամ թմրամիջոց