Սիրիայում հայտարարել են թուրքամետ երկու խմբավորումների միջեւ բախումների մասին
Հասաք նահանգի հյուսիս-արեւմուտքում՝ թուրքամետ ուժերի կողմից վերահսկվող Ռաս էլ Այն քաղաքում տեղի է ունեցել զինված բախում, որի հետեւանքով մի քանի ահաբեկիչ է վիրավորվել:
SANA-ն հաղորդում է, որ երկու խմբավորումների ներկայացուցիչները, որոնք կապված են այսպես կոչված «Համզայի դիվիզիայի հետ», կրակել են միմյանց ուղղությամբ, այդ թվում՝ նռնականետերից: Գործակալության աղբյուրները նշել են, որ բախումները ձեւավորել են վախի եւ խուճապի մթնոլորտ քաղաքի տեղաբնակների շրջանում: Մարդիկ ստիպված էին թողնել աշխատանքը, եւ որոշ ժամանակ թաքնվել իրենց տներում: Ազդեցության եւ թալանված ունեցվածքը կիսելու համար պայքարը հիմնականում դառնում է բախումների եւ սպանությունների պատճառ տարբեր խմբավորումների միջեւ, նշում են հրապարակման հեղինակները:


















































Մյուս մարզերում գետերի մակարդակի բարձրացման վերաբերյալ ահազանգեր չեն ստացվել
Որոշ տարածաշրջաններում ձյուն է տեղում․ Վարդենյաց լեռնանցքը, Սպիտակի ոլորանները, «Մեղրու սար» հատվածը...
Մոսկվայի կենտրոնում բազմաբնակարան շենք է այրվել․ զոհեր և վիրավորներ կան
Մարտի 23-ից ՆԳՆ Աշտարակի հաշվառման-քննական ստորաբաժանումը կգործի նոր հասցեում
Տավուշում ոչ մի գազատար չի կառուցվել, նման գործընթաց չկա. մարզպետ
Հանդիպել են գերությունից վերադարձած Վագիֆ Խաչատրյանը և Գևորգ Սուջյանը
Իրանում պատերազմը Հնդկաստանին կանգնեցրել է գազային ճգնաժամի առաջ
Հայ-վրացական գազատարը Հայաստանի խնդրանքով կտեղափոխվի
Վահագն Խաչատուրյանը ներկա է գտնվել Համայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարքի հուղարկավորության արարողությա...
«Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկից դատապարտյալ է փախել