Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
ՀՀ վարչապետը և Կիպրոսի նախագահը քննարկել են Հայաստան–Կիպրոս երկկողմ հարաբերությունների զարգացման հեռանկարները Փրկարարների և ոստիկանների օպերատիվ ու համակարգրված գործողությունների արդյունքում երիտասարդները փրկվել են Փրկարարները ավտոմեքենան դուրս են բերել գետից Եվրոպական քաղաքական համայնքի (EPC) 8-րդ գագաթնաժողովի կազմակերպման շրջանակում նախատեսվում են երթևեկության սահմանափակումներ Այս գագաթնաժողովը կհիշվի որպես խաղաղության գագաթնաժողով Կովկասում. Անտոնիու Կոշտա Մեծ Բրիտանիան միանում է Ուկրաինայի համար նախատեսված 90 միլիարդ եվրոյի վարկային ծրագրին Դուք իսկապես շատ արդյունավետ, շատ պրոֆեսիոնալ կերպով կարողացել եք իրականացնել գագաթնաժողովը. Իռլանդիայի վարչապետ Երևանում մայիսի 5-ին կկայանա «Երևանյան երկխոսություն» միջազգային համաժողովը Ամերիկյան ուժերն ակտիվորեն օգնում են՝ ապահովելու համար առևտրային նավերի անցումը Ստորագրվել է Հայաստանի և Թուրքիայի սահմանին տեղակայված պատմական Անիի կամրջի համատեղ վերականգնման աշխատանքների իրականացման արձանագրությունը Արարատ Միրզոյանը քննարկում է ունեցել Ուկրաինայի ԱԳ նախարարի հետ Քննարկումները կարող են հանգեցնել բոլոր կողմերի համար դրական արդյունքի. ԱՄՆ-Իրան

ՀՀ վարչապետը և Կիպրոսի նախագահը քննարկել են Հայաստան–Կիպրոս երկկողմ հարաբերությունների զարգացման հեռանկարներըՓրկարարների և ոստիկանների օպերատիվ ու համակարգրված գործողությունների արդյունքում երիտասարդները փրկվել ենՓրկարարները ավտոմեքենան դուրս են բերել գետիցԵվրոպական քաղաքական համայնքի (EPC) 8-րդ գագաթնաժողովի կազմակերպման շրջանակում նախատեսվում են երթևեկության սահմանափակումներԱյս գագաթնաժողովը կհիշվի որպես խաղաղության գագաթնաժողով Կովկասում. Անտոնիու ԿոշտաՄեծ Բրիտանիան միանում է Ուկրաինայի համար նախատեսված 90 միլիարդ եվրոյի վարկային ծրագրինԴուք իսկապես շատ արդյունավետ, շատ պրոֆեսիոնալ կերպով կարողացել եք իրականացնել գագաթնաժողովը. Իռլանդիայի վարչապետԵրևանում մայիսի 5-ին կկայանա «Երևանյան երկխոսություն» միջազգային համաժողովըԱմերիկյան ուժերն ակտիվորեն օգնում են՝ ապահովելու համար առևտրային նավերի անցումըՍտորագրվել է Հայաստանի և Թուրքիայի սահմանին տեղակայված պատմական Անիի կամրջի համատեղ վերականգնման աշխատանքների իրականացման արձանագրությունըԱրարատ Միրզոյանը քննարկում է ունեցել Ուկրաինայի ԱԳ նախարարի հետՔննարկումները կարող են հանգեցնել բոլոր կողմերի համար դրական արդյունքի. ԱՄՆ-ԻրանՏեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու հետՔննարկվել են Հայաստան-Իսպանիա համագործակցության զարգացման հեռանկարներըՆիկոլ Փաշինյանը և Մարկ Ռյուտեն քննարկել են Հայաստան–ՆԱՏՕ համագործակցության ընթացքին և զարգացման հեռանկարներին առնչվող հարցերԱրարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Կանադայի ԱԳ նախարար Անիտա Անանդի հետԵվրոպան հզոր է, երբ միասին է առաջ շարժվումՔիր Սթարմերը շեշտել է Հայաստանի հետ փոխգործակցությունն ընդլայնելու կարևորությունըԶելենսկին Երևանում հանդիպումներ է ունեցել եվրոպացի գործընկերների հետՀայաստանի և Խորվաթիայի միջև ստորագրվել է ռազմավարական երկխոսության մասին համատեղ հռչակագիրՄարկ Ռյուտեն կարճատև հանդիպում է ունեցել լրագրողների հետՄակրոնը բացառել է Ֆրանսիայի մասնակցությունը Հորմուզի նեղուցում ԱՄՆ-ի գործողությանըԻտալիայում անցկացվող «Sardinia World Chess Festival 2026» մրցաշարին մասնակցում է 4 հայ շախմատիստԱյժմ մենք ընթանում ենք շատ կարևոր նախագծի իրականացման ճանապարհով. վարչապետի ելույթըՆիկոլ Փաշինյանի վերջին տարիների աշխատանքը Հայաստանում շատ տպավորիչ է. Ֆրանսիայի նախագահՄակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրելՍպասվում է փոփոխական եղանակ, ջերմաստիճանը նախ կնվազի 4-6 աստիճանով, ապա նույնքան կբարձրանաԽաղաղությունը բարգավաճում է բերում. Ուրսուլա ֆոն դեր ԼայենԿայա Կալասը մայիսի 5-ին Երևանից կմեկնի ԲաքուԵ՛վ Հայաստանը, և՛ Ադրբեջանն արդեն տեսնում են խաղաղության պրակտիկ օգուտները. Ալիևի ելույթը՝ ԵՔՀ գագաթնաժողովինԱռաջին անգամ է, որ ԵՔՀ-ն հանդիպում է այստեղ՝ Հարավային Կովկասում՝ Հայաստանը դնելով Եվրոպայի սրտում. ԵԽ նախագահՄաղթում ենք Հայաստանին և Ադրբեջանին բացառապես խաղաղություն, որը կլինի կայուն, համապարփակ, տևական. ԶելենսկիԾանրամարտի երիտասարդական ԱԱ-ում այսօր մրցահարթակ դուրս կգան Հովհաննես Հովհաննիսյանն ու Նարեկ ԳրիգորյանըՀայաստանն ինքնուրույն կկայացնի ԵՄ-ին անդամակցության վերաբերյալ իր որոշումը. Կայա ԿալասԲողոքի ակցիա՝ ԵՔՀ գագաթնաժողովին զուգահեռԿԸՀ-ն սահմանել է նախընտրական քարոզչության ժամանակ հեռարձակողների կողմից եթերաժամ տրամադրելու կարգըԱնկարայում արտակարգ վայրէջքից հետո Իսպանիայի վարչապետը ժամանել է ԵրևանԶելենսկին ցանկանում է վերջ դնել պատերազմին, բայց հարց է, թե ով կարող է միջնորդել խաղաղությանըԱյսօր Հայաստանը Եվրոպայի սիրտն է, շատ կարևոր հաղորդագրություններ հնչելու են Երևանից. Վահան ԿոստանյանԵրևանում մեկնարկել է Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովը. ուղիղՆոր կենսաչափական անձնագրեր՝ բարձր անվտանգությամբ և միջազգային առաջատար փորձի կիրառմամբ«Երևանյան երկխոսություն» միջազգային համաժողովում նախատեսված են Նիկոլ Փաշինյանի և Էմանուել Մակրոնի ելույթներըԵՔՀ 8-րդ գագաթնաժողովի մասնակիցների համատեղ լուսանկարըԵՔՀ 8-րդ գագաթնաժողովի պաշտոնական բացման արարողությունը. ուղիղ«Ինտեր»-ը դարձավ Իտալիայի չեմպիոնԵվրոպական առաջնորդները Երևանում․ BBC-ն՝ Հայաստանի աշխարհաքաղաքական շրջադարձի մասինԹրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն «կուղեկցի» Հորմուզի նեղուցում արգելափակված նավերինԱդրբեջանի տարածքով Հայաստան կներմուծվի պարարտանյութի նոր խմբաքանակԱլիևը տեսակապով կմիանա ԵՔՀ գագաթնաժողովինՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
Հայաստան

Այսօր Վարդավառ է՝ Տեր Հիսուս Քրիստոսի Պայծառակերպության տոնը

Պայծառակերպությունը Հիսուս Քրիստոսի տնօրինական առաքելության կարևոր դրվագներից է։ Այն ամբողջացնում է փրկագործության խորհուրդը, քանի որ խորհրդաբանորեն վեր է հանում Հիսուսի Երկրորդ գալուստը։ Պայծառակերպությունը նկարագրված է համատեսական Ավետարաններում (Մատթ. ԺԷ 1-13, Մարկ. Թ 1-12, Ղուկ. Թ 28-36) և հիշատակված է Պետրոս Առաքյալի ընդհանրական Բ թղթում (Ա 16-18): Ուշագրավ է, որ Հովհաննեսի Ավետարանում այն բացակայում է, քանի որ նա երեք առաքյալներից մեկն էր, ով ներկա է եղել Պայծառակերպությանը: Բացի այդ, Հովհաննեսի Ավետարանն աստվածաբանական ուղղվածություն ունի, և գրության նպատակներից են եղել՝ ա) ցույց տալ Հիսուսի Մեսիա լինելը (Հովհ. Ի 21), բ) պատասխան տալ այն աղանդներին, որոնք երկվության տակ էին դնում Հիսուսի աստվածությունը, գ) պայքարել գնոստիցիզմի դեմ, որը մերժում էր Երկրորդ գալուստը, մարմինների հարությունը և այլն:

Ժամանակագրորեն հաջորդած լինելով համատեսական Ավետարաններին` Հովհաննեսը ծանոթ է եղել դրանց և նպատակ է ունեցել գրել վերջիններից տարբերվող Ավետարան` ներառելով մյուսներից դուրս մնացած ճառերը, քարոզները, Հիսուսի աստվածությանն առնչվող դրվագները։ Այդպիսիք են՝ Զատկի տոնին Նիկոդեմոսի հետ ունեցած Մկրտության (Հովհ. Գ 1-21), Փուրիմի տոնին` Հոր հետ ունեցած իր հարաբերության (Հովհ. Ե 19-30), Տաղավարաց տոնին` Հիսուս` որպես Կենդանի ջրի աղբյուր լինելու մասին զրույցները (Հովհ. Է 37-39), «Հիսուս՝ լույսն աշխարհի» հատվածը (Հովհ. Ը 12-20), ինչպես նաև Նավակատիքի տոնին հրեաների հետ զրույցը (Հովհ. Ժ 22-37), Հիսուս` որպես Ճանապարհ, Ճշմարտություն և Կյանք (Հովհ. ԺԴ 1-13), «Եւ Բանն մարմին եղեւ» (Հովհ. Ա 1-18) մեկնաբանությունները:

Պայծառակերպությանը նախորդում են մի քանի դրվագներ, որոնք, կարծես, աշակերտներին նախապատրաստում են աստվածային այդ հայտնությանը: Այսպես. «Ճշմարիտ դավանությունը» (Մատթ. ԺԶ 13-20, Մարկ. Ը 27-30, Ղուկ. Թ 18-21) հատվածում Հիսուս կամենում է իմանալ, թե ժողովուրդը և աշակերտները գիտակցո՞ւմ են Իր` Աստծու Որդի լինելը: «Հիսուսի կանխասացությունն իր մահվան և հարության մասին» դրվագում (Մատթ. ԺԶ 21-23, Ղուկ. Թ 22-27), երբ Հիսուս աշակերտներին հայտնում է Երուսաղեմում Իր գալիք չարչարանքների, մահվան և հարության մասին, Պետրոսը տրտմում է (Մատթ. ԺԶ 22-23): Հիսուս Պետրոսին հանդիմանում է, քանի որ դրանով նա կասկածի տակ է առնում Իր աստվածությունը: «Ճշմարիտ եմ ասում ձեզ, որ այստեղ գտնվողների մեջ կան ոմանք, որոնք մահը չեն ճաշակի, մինչև որ չտեսնեն մարդու Որդուն՝ եկած Իր արքայությամբ» (Մատթ. ԺԶ 28, Մարկ. Ը 39, Ղուկ. Թ 27) հատվածը մեկնիչները դիտարկում են որպես Պայծառակերպությունը տեսնելուն նախապատրաստող հիմնական անցք՝ նշելով, որ «ոմանք»-ը վերաբերվում է Պայծառակեպությանը ներկա աշակերտներին:

 Պայծառակերպությունը մեկնել են Ը-ԺԹ դարերի Հայոց Եկեղեցու հայրերը՝ Ստեփանոս Սյունեցին, Սարգիս Կունդը, Իգնատիոս Սևլեռնցին, Հովհաննես Երզնկացին, Բարսեղ Մաշկևորցին, Գրիգոր Տաթևացին, Մխիթար Սեբաստացին, Գրիգոր Կարնեցին, Աբրահամ Կոստանդնուպոլսեցին:

Մեկնիչները հիմնականում քննել են հետևյալ դրվագները.Փիլիպպեան Կեսարիայից դուրս գալուց վեց կամ ութ օր հետո Հիսուսի` աշակերտների հետ լեռը բարձրանալու հարցն այլաբանորեն քննելիս այդ օրերը համեմատվել են Առաջին և Երկրորդ գալուստների հետ: Ոմանք վեցը համարում են միջանկյալ օրեր մինչև Պայծառակերպությունը, Հիսուսի` աշակերտներին ուղղված հարցման` «Ով եմ ես» (Մատթ․ ԺԶ 13-14), Պետրոսի դավանության՝ «Դու ես Քրիստոսը՝ կենդանի Աստծու Որդին» (Մատթ․ ԺԶ 15-17) և Պայծառակերպության միջև, իսկ ութը` այդ երկու օրերը ներառյալ:

Պայծառակերպությանը երեք առաքյալների ներկայությունը բացատրվում է նրանց՝ տասներկու առաքյալների մեջ առանձնաշնորհյալ եռյակ լինելու հանգամանքով. երեքը միասին ներկա են եղել նաև Հայրոսի աղջկա հարությանը (Մարկ. Ե 35-42, Ղուկ. Ը 40-55), Գեթսեմանիի աղոթքին (Մատթ. ԻԶ 36-46, Մարկ. ԺԴ 32-42): Առաքելական եռյակի առանձնաշնորհյալ լինելը վկայում է նաև Պողոս առաքյալը. «Հակոբոսը, Կեփասը և Հովհաննեսը, որոնք սյուներն էին համարվում» (Գաղ. Բ 8): Տասներկուսից երեքին ընտրելու մյուս կարևոր պատճառն այն էր, որ Հուդան արժանի չէր աստվածային տեսությանը, իսկ եթե Տերը տասնմեկին բարձրացներ և միայն Հուդային թողներ, ապա նրա մատնիչ լինելը հետագայում գուցե արդարացվեր:

Մարգարեներից Մովսեսի և Եղիայի ներկայությունը կապվում է այն բանի հետ, որ Հիսուսի` փրկագործական առաքելությունը ողջերին (ի դեմս Եղիայի) և մահացածներին (ի դեմս Մովսեսի) է վերաբերվելու: Մովսեսը, որպես օրենսդիր, իսկ Եղիան, որպես օրենքի նախանձախնդիր, իրենց ներկայությամբ հավաստում էին, որ Հիսուս չի մերժում Հին օրենքը, այլ հավասարապես Տեր է Հին և Նոր օրենքներին: Առաքյալների և մարգարեների ներկայությունը խորհրդանշում է Հին օրենքի լրումը և Նորի սկիզբը: Շատերը Հիսուսին նույնացնում էին Եղիայի հետ կամ կարծում էին, որ Նա մարգարեներից մեկն է, ուստի Եղիային է բերում՝ ցույց տալու համար, որ Եղիան չէ:

Ըստ մեկնիչների` Հիսուս ցույց է տալիս Իր աստվածությունը, որպեսզի երբ խաչի վրա չարչարվի, աշակերտները չգայթակղվեն` մտածելով, որ եթե Աստված է և Աստծու Որդի, ապա ինչու է չարչարանքներ կրում` Իրեն ազատելու փոխարեն։ Այլ պետք է հասկանան, որ փառքն ի սկզբանե ուներ, և ոչ թե չարչարանքների գնով ձեռք բերեց։ Չարչարանքները ոչ թե հարկադրաբար է կրում, այլ` կամավոր` հանուն մարդու մեղքից ազատագրման:

Պայծառակերպությունը դիտարկվում է նաև որպես առաջին եկեղեցու սկզբնա-վորում. որպես այդպիսին՝ մեկնիչները համարում են Պետրոսի` երեք տաղավարներ շինելու մասին առաջարկը: Հետագայում Պայծառակերպության վայրում երեք եկեղեցի է կառուցվում։

Ըստ Եկեղեցու հայրերի` Պայծառակերպությունը բարձրագույն հայտնությունն է մինչև Տիրոջ Հարություն, և իր մեջ խտացնում է մարդկային փրկաբանական անցյալը (Հին Կտակարան), ներկան (Նոր Կտակարան) և ապագան (Երկրորդ գալուստ):