«Սաղին բռնելու եմ՝ շինեմ»-ը Փաշինյանն իր թիմակիցներին չի ասել, վստահ եմ․ Վարդևանյանը` Սուրեն Գրիգորյանին
7-րդ գումարման Ազգային ժողովը Հայաստանի մեջ միակ Ազգային ժողովն է լինելու, որ Հայաստանի համար կենսական նշանակություն ունեցող նոյեմբերի 9-ի հայտարարությունը չբերեց ԱԺ եւ դուրս մնաց այդ պրոցեսից: Այս մասին այսօր` հուլիսի 10-ին, ՍԴ-ում ասաց «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ Արամ Վարդեւանյանը` պատախանելով ՍԴ-ում ՔՊ ներկայացուցիչ Սուրեն Գրիգորյանի հարցերին:
«7-րդ գումարման Ազգային ժողովը Հայաստանի Հանրապետության պատմության մեջ միակն է, որը կարողացել է միանձնյա` մեկ քաղաքական ուժով փոխել Սահմանադրություն, մեկ քաղաքական ուժով ընտրել ՍԴ դատավորներ, մեկ քաղաքական ուժով փոխել դատական օրենսգիրքը, մեկ քաղաքական ուժով փոխել ըտրական օրենսգիրքը, մեկ քաղաքական ուժով փոխել ՍԴ-ի մասին սահմանադրական օրենքը եւ այլն»,-ասաց նա:
Սուրեն Գրիգորյանի հարցին, թե ինքը ճիշտ է հասկանում,որ քարոզարշավին փաշինյանի ասած խոսքերը վարդեւանյնաը հասկանում է որպես ընդդիմադիրներին ուղղված խոսքեր, թե ցանկացած անձի ուղղված խոսք, ով իշխանության համակիրը չէ,Վարդեւանյանը պատասխանեց. «Երբ Նիկոլ փաշինյանը քարոզարշավ է անում, ներկայացբելով կոնկրետ ուժ, ես վստահ եմ, երբ ինքը ասում է, ներողություն եմ խնդրում, «սաղին բռնելու եմ շինեմ»-ը, ինքը իր թիմակիցներին չի ասում, վստահ եմ»:
Վարդեւանյանը նաեւ հավելեց, որ երբ մարդիկ լսում են, որ երկրի թիվ 1 ամենաբարձր պաշտոնյան, որը կարողանում է Հայաստանի ճակատագրի վերաբերյալ որոշումներ կայացնի, ասում է` «էդ համայնքապետերը ռադ են լինելու, վենդետա է լինելու», կարող են վախենան, որ իրենց հանդեպ է դա լինելու:


















































ԱԹՍ-ների զանգվածային հարձակում Ռուսաստանում․ կրկին հարվածել են Մոսկվայի նավթավերամշակման գործարանին
Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Փրկարարները և ոստիկանները Փամբակ գետում շարունակում են որոնողական աշխատանքները
Գիտնականները 550 տարի անց բացահայտել են Բոտիչելլիի մուսայի մահվան գաղտնիքը
Ինչպիսի եղանակ է սպասվում այսօր
Ավինյանը բացում է հին պայմանագրերի դարակները․ Ծառուկյանի «Մուլտի Ուելնեսին» մեկ ամիս ժամանակ է տրվել
ԵԱՏՄ հարցերը օրակարգում են․ Փաշինյանը կմասնակցի միջկառավարական հանձնաժողովի նիստին
Մինիոնները վերադառնում են
ԵԱՀԿ տարածքի առջև ծառացած բազմաթիվ հիմնախնդիրներ պահանջում են հավաքական արձագանք. ՀՀ ԱԳ փոխնախարար
ՀՀ պետական սահմանով ապօրինի ներմուծվել և փորձ է կատարվել իրացնել 10 կիլոգրամ թմրամիջոց