ԱՄՆ արդարադատության նախարարությունը մտահոգ է Թրամփի՝ նորից նախագահ դառնալու ցանկությունից
ԱՄՆ արդարադատության նախարարությունը մտահոգ է ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի՝ նորից նախագահ դառնալու ցանկությունից, տեղեկացնում է Лента.ру-ն։
Գերատեսչության ներկայացուցիչների գնահատականներով՝ դա կարող է առաջ բերել նոր անկարգություններ՝ 2021թ. հունվարին Կապիտոլիումի իրադարձությունների նման։ «Նախկին նախագահ Թրամփը շարունակում է սուտ հայտարարություններ անել ընտրությունների մասին, ակնարկել, որ մոտ ապագայում կարող է վերականգնվել որպես նախագահ առանց նոր ընտրությունների անցկացման, եւ դրանով իսկ նվազեցնում է Կապիտոլիումի վրա դաժան հարձակման նշանակությունը»,- ասել են դաշնային դատախազները։
Նրանք ընդգծել են, որ Թրամփի արտահայտած մտքերը կարող են առաջ բերել բռնության նոր ալիք ԱՄՆ-ում։ Արդարադատության նախարարությունում եզրակացրել են, որ պաշտոնում Թրամփի վերականգնման համար իրավական մեխանիզմներ չկան, իսկ նրա կասկածներն ընտրությունների կեղծումների մասին լիովին հերքվել են։
Սպիտակ տան նախկին ղեկավարը հայտարարել էր, որ կարող է վերադառնալ պետության ղեկավարի պաշտոնին, եթե 2020թ. ընտրությունները կեղծված ճանաչվեն։ Նա ընդգծել է, որ մարդիկ ստիպված են սեփական որոշում կայացնել, եթե հայտնաբերվեն «հարյուր հազարավոր գողացված ձայներ»։ Ավելի վաղ Թրամփը նաեւ հայտարարել էր, որ որոշում է կայացրել մասնակցել 2024թ. ընտրություններին։


















































Մյուս մարզերում գետերի մակարդակի բարձրացման վերաբերյալ ահազանգեր չեն ստացվել
Որոշ տարածաշրջաններում ձյուն է տեղում․ Վարդենյաց լեռնանցքը, Սպիտակի ոլորանները, «Մեղրու սար» հատվածը...
Մոսկվայի կենտրոնում բազմաբնակարան շենք է այրվել․ զոհեր և վիրավորներ կան
Մարտի 23-ից ՆԳՆ Աշտարակի հաշվառման-քննական ստորաբաժանումը կգործի նոր հասցեում
Տավուշում ոչ մի գազատար չի կառուցվել, նման գործընթաց չկա. մարզպետ
Հանդիպել են գերությունից վերադարձած Վագիֆ Խաչատրյանը և Գևորգ Սուջյանը
Իրանում պատերազմը Հնդկաստանին կանգնեցրել է գազային ճգնաժամի առաջ
Հայ-վրացական գազատարը Հայաստանի խնդրանքով կտեղափոխվի
Վահագն Խաչատուրյանը ներկա է գտնվել Համայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարքի հուղարկավորության արարողությա...
«Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկից դատապարտյալ է փախել