Մութ հարցեր են, թե ինչու՞ է ԿԸՀ-ն շաբաթ օրով որոշել, որ պետք է հրատապ նիստ անի․ Երեմ Սարգսյան
Մութ հարցեր են, թե ինչու՞ է ԿԸՀ-ն շաբաթ օրով որոշել, որ պետք է հրատապ նիստ անի, այն էլ ժամը 20։00-ին, ինչու՞ ԿԸՀ-ն նիստն այնպես չի նշանակել, ոպեսզի ողջամիտ ժամկետում կարողանա ծանուցել Մխիթար Զաքարյանին, ինչու է ԿԸՀ քննիչին խնդրել, որ ծանուցի, իսկ վերջինս էլ Ագարակի ոստիկաններին է հանձնարարել ծանուցման հանձնումը։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Մեղրիի նախկին համայնքապետ Մխիթար Զաքարյանի պաշտպան Երեմ Սարգսյանը:
«Ժամը 17։15-ին Ագարակի ոստիկանությունը Մեղրի համայնքի նախկին ղեկավար Մխիթար Զաքարյանին Ագարակում ծանուցում է հանձնել այն մասին, որ ժամը 20։00-ին Երևան քաղաքում տեղի է ունենալու Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նիստը , որում պետք է քննարկի նրա նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու և ազատությունից զրկելու հարցում համաձայնություն ստանալու միջնորդությունը։
Ագարակից Երևան գալու համար անհրաժեշտ է 6-7 ժամ ժամանակ, սակայն ընդամենը 3 ժամ 45 րոպե առաջ են հայտնել նիստի տեղի և ժամանակի մասին։ Վստահ եմ՝ շատ են ուզում, որ Մխիթար Զաքարյանը և նրա պաշտպանը ներկա լինեն այդ նիստին և նեկայացնեն իրենց պարզաբանումները։
Մութ հարցեր են, թե ինչու՞ է ԿԸՀ-ն շաբաթ օրով որոշել, որ պետք է հրատապ նիստ անի, այն էլ ժամը 20։00-ին, ինչու՞ ԿԸՀ-ն նիստն այնպես չի նշանակել, ոպեսզի ողջամիտ ժամկետում կարողանա ծանուցել Մխիթար Զաքարյանին, ինչու է ԿԸՀ քննիչին խնդրել, որ ծանուցի, իսկ վերջինս էլ Ագարակի ոստիկաններին է հանձնարարել ծանուցման հանձնումը։
Էս ամենի ինչի մեջ օրինականության գոնե փոքրիկ մասնիկ կա՞ այ «պետական իրավասու մարմիններ», թե՞ կարևորը հանձնարարությունը հրատապ կատարելն է։
Իսկ, թե այս հրատապությունն ինչում է կայանում, թե ինչու է այս պրոցեսը այսպես կազմակերպվում, կասեմ վաղը»,- գրել է նա։


















































ԱԹՍ-ների զանգվածային հարձակում Ռուսաստանում․ կրկին հարվածել են Մոսկվայի նավթավերամշակման գործարանին
Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Փրկարարները և ոստիկանները Փամբակ գետում շարունակում են որոնողական աշխատանքները
Գիտնականները 550 տարի անց բացահայտել են Բոտիչելլիի մուսայի մահվան գաղտնիքը
Ինչպիսի եղանակ է սպասվում այսօր
Ավինյանը բացում է հին պայմանագրերի դարակները․ Ծառուկյանի «Մուլտի Ուելնեսին» մեկ ամիս ժամանակ է տրվել
ԵԱՏՄ հարցերը օրակարգում են․ Փաշինյանը կմասնակցի միջկառավարական հանձնաժողովի նիստին
Մինիոնները վերադառնում են
ԵԱՀԿ տարածքի առջև ծառացած բազմաթիվ հիմնախնդիրներ պահանջում են հավաքական արձագանք. ՀՀ ԱԳ փոխնախարար
ՀՀ պետական սահմանով ապօրինի ներմուծվել և փորձ է կատարվել իրացնել 10 կիլոգրամ թմրամիջոց