Առուշ Առուշանյանին կրկին բերման կենթարկեն. Նրա նկատմամբ մոտ 15 քրգործ կա
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ուշագրավ իրավիճակ է ստեղծվել Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանի շուրջ: Վերջինիս բնակարան երեկ իրավապահները ծանուցման թերթիկ են տարել, որ ներկայանա իրավապահներին, սակայն տան անդամները ասել են՝ տանը չէ, ու իրավապահները, ծանուցման թերթիկը ձեռքները, հետ են վերադարձել: Ծանուցումը ուղարկել են նաեւ Գորիսի քաղաքապետարան, որտեղ հայտնել են, որ Առուշ Առուշանյանն արձակուրդի մեջ է: Եթե քաղաքապետը չներկայանա, նրան կրկին բերման կենթարկեն: Ի դեպ, Առուշանյանի հարցով զբաղվում է միանգամից երկու քննչական մարմին՝ ՀՔԾ-ն եւ ՀՀ քննչական կոմիտեն:
«Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրների փոխանցմամբ՝ Առուշանյանի նկատմամբ մոտ 15 քրեական գործ կա հարուցված, ուստի դատելով իրավիճակից՝ չի բավառվում, որ քաղաքապետին կրկին բերման ենթարկելու որոշում կայացվի:
Հիշեցնենք, որ մի քանի օր առաջ Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանին բերման էին ենթարկել ՀՔԾ, իսկ ավելի ուշ ազատ արձակել: Հիշեցնենք, որ նրան մեկուսացնելու ուղղությամբ իշխանությունները սկսել են գործել խորհրդարանական արտահերթ ընտրություններից անմիջապես հետո՝ ի կատարումն Նիկոլ Փաշինյանի նախընտրական խոստումի՝ առ այն, որ պատժելու է իրեն ընդդիմացող համայնքապետերին: Քաղաքական վենդետայից ոչ ոք թերեւս «չի պլստա»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Ագնեսա Խամոյանն ու Արծվիկ Մինասյանը պարտվեցին Գերասին ու Քրիստինե Վարդանյանին
Անդրանիկ Քոչարյանը ներողություն է խնդրել երեկ հնչեցրած իր արտահայտության համար
Տարեց բնակիչների մոտ պնդում կա, որ հունիսի 7-ից հետո էս ամեն ինչը դադարելու ա
Հօգուտ Դիլիջան համայնքի կբռնագանձվի 2 միլիոն 970 հազար դրամ
Իրանական կամպանիայի ամերիկյան ծախսերը կարող է հասնել 31 մլրդ դոլարի
«Արտեմիս II» տիեզերագնացները Լուսնի ձգողականության ազդեցության գոտի են հասել
Ո՞վ է թիրախը՝ գյուղացի՞ն որ ուզում է ջերմոց ունենա, թե՞ ներդրողը, որ ուզում է ջերմոցային ցանց ստեղծի
Սպասվում են տեղումներ, քամու ուժգնացում․ ջերմաստիճանը կնվազի
Մի նոր փոդքաստ պարտադիր դիտման համար
Կյանքից հեռացել է հայտնի դիզայներ, «դենիմի կնքահայր» Ադրիանո Գոլդշմիդը