Փաշինյանի իշխանությունից Տիգրան Ավինյանի հեռանալու լուրը պաշտոնապես չի հերքվում
ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանի գրասենյակը չի հերքում Ավինյանի՝ իշխանությունից հեռանալու մասին լուրերը։
Այսօրվա մամուլը գրել էր, որ Տիգրան Ավինյանը մտադիր չէ լինել ոչ օրենսդիր, ոչ էլ գործադիր իշխանությունում ու այդ մասին արդեն խոսել է Նիկոլ Փաշինյանի հետ։ Տեղեկության իսկությունը պարզելու նպատակով «Փաստինֆո»-ի թղթակիցը կապ հաստատեց փոխվարչապետի մամուլի քարտուղար Նժդեհ Հովսեփանի հետ։ Վերջինս չհերքեց տեղեկությունները, որ Ավինյանն այլևս չի լինի վարչապետի թիմում։
Դիտարկմանը՝ Տիգրան Ավինյանը չի՞ լինի ոչ օրենսդիրում, ոչ էլ գործադիրում, Հովսեփյանը նշեց, որ վերջինս օրենսդիրում լինել չի էլ կարող։
«Օրենսդիրում նա չի կարող լինել»,- ասաց Հովսեփյանը։
Ըստ տեղեկությունների՝ Ավինյանը նախընտրում է տեղափոխվել մասնավոր ոլորտ:
«Ավինյանը չի պատրաստվում գնալ «Տելեկոմ Արմենիա։ Տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը։ Տելեկոմ Արմենիան էլ է հերքել տեղեկությունը»։
Դիտարկմանը, թե մամուլը հստակ անուն չէր նշել, տեղեկութունը միայն այն մասին էր, որ Ավինյանը մասնավոր ոլորտ է ուզում տեղափոխվել և խոսքը կապի ծառայություն մատուցող ընկերություններից մեկի մասին է, Հովսեփյանը նշեց.
«Ակնարկները «Տելեկոմ Արմենիայի» հետ են կապված, դրա համար ենք ավելի կոնկրետ ասում, որ չկա նման բան»։
Ըստ մամուլի տեղեկությունների՝ Ավինյանն իրեն տեսնում է ղեկավարի պաշտոնում, և նշանակվելուց հետո իր կողքը կհավաքի իր թիմակիցներին, որոնց հետ աշխատել է կառավարությունում:
Աղբյուր` Փաստինֆո


















































ԱԹՍ-ների զանգվածային հարձակում Ռուսաստանում․ կրկին հարվածել են Մոսկվայի նավթավերամշակման գործարանին
Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Փրկարարները և ոստիկանները Փամբակ գետում շարունակում են որոնողական աշխատանքները
Գիտնականները 550 տարի անց բացահայտել են Բոտիչելլիի մուսայի մահվան գաղտնիքը
Ինչպիսի եղանակ է սպասվում այսօր
Ավինյանը բացում է հին պայմանագրերի դարակները․ Ծառուկյանի «Մուլտի Ուելնեսին» մեկ ամիս ժամանակ է տրվել
ԵԱՏՄ հարցերը օրակարգում են․ Փաշինյանը կմասնակցի միջկառավարական հանձնաժողովի նիստին
Մինիոնները վերադառնում են
ԵԱՀԿ տարածքի առջև ծառացած բազմաթիվ հիմնախնդիրներ պահանջում են հավաքական արձագանք. ՀՀ ԱԳ փոխնախարար
ՀՀ պետական սահմանով ապօրինի ներմուծվել և փորձ է կատարվել իրացնել 10 կիլոգրամ թմրամիջոց