Այս իշխանազավթը պետք է ենթարկվի ամենավատ պատասխանատվության․ Գևորգ Գևորգյան
Հայաստան բերված Նիկոլ անունով պրոյեկտն Արցախը հանձնելու համար էր, հաջորդ քայլը Սյունիքի միջանցքն է և Տավուշի ու Արարատի մարզից որոշակի հատվածներ։ Այս մասին այսօր՝ հուլիսի 9-ին, լրագրողների հետ հանդիպմանը նշեց ռազմական փորձագետ Գևորգ Գևորգյանը։
«Սա Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության կործանումն է։ Հայաստանի անվտանգության երաշխավորը միշտ եղել է հայոց բանակը և սպաները, որոնք շարունակում են ընդդիմանալ Նիկոլ պրոյեկտին, նրանց պետք էր հեռացնել։ Խաչատուրը և իր ամբողջ ընտանիքը պայքարել է հանուն Հայաստանի Հանրապետության և Արցախի ազատագրման և չէին կարող համերաշխ ընկերություն անել սրա հետ»,- ասաց նա։
Փորձագետի կարծիքով՝ այժմ շատ ճկուն ձևով քարուքանդ է արվում բանակը։
«Բանակն ունի հայ մարդու աջակցության կարիքը։ Հայ մարդը պետք է կանգնի բանակի թիկունքին։ Թիկունքը ելակի մատակարարումը չէր, թիկունքը մեր ազգային ներուժն է, մեր պայքարի ցանկությունը և նվիրումը։ Եվ բանակին այդ աջակցությունն է պետք, որ կարողանա սթափվի՝ մի կողմ դնելով իշխանազավթների սրիկա հրահանգները»,- ընդգծեց Գևորգ Գևորգյանը։
Ըստ Գևորգ Գևորգյանի՝ սեղանին դրված է Հայաստան ունենալու կամ չունենալու հարցը։
«Այն մարդը, որն իմ երկիրը վտանգում է, իմ արժանապատվությունը վտանգում է, ոչնչացնում է իմ արժեհամակարգը և արժանապատիվ կյանքը, ես երբեք իր հետ չեմ կարող ձեռք ձեռքի տալ։ Այս իշխանազավթը պետք է ենթարկվի ամենավատ ու չլսված պատասխանատվության պետական դավաճանության և հայ ժողովրդի դեմ գործած իր ցեղասպան քաղաքականության համար։ Դրսում պետք է գեներացնել բոլոր ուժերը ու կռվել։ Սա եկել է փողոցից, փողոցում էլ պետք է իրեն լարել, որ հեռանա»,- հավելեց Գևորգ Գևորգյանը։


















































ԱԹՍ-ների զանգվածային հարձակում Ռուսաստանում․ կրկին հարվածել են Մոսկվայի նավթավերամշակման գործարանին
Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Փրկարարները և ոստիկանները Փամբակ գետում շարունակում են որոնողական աշխատանքները
Գիտնականները 550 տարի անց բացահայտել են Բոտիչելլիի մուսայի մահվան գաղտնիքը
Ինչպիսի եղանակ է սպասվում այսօր
Ավինյանը բացում է հին պայմանագրերի դարակները․ Ծառուկյանի «Մուլտի Ուելնեսին» մեկ ամիս ժամանակ է տրվել
ԵԱՏՄ հարցերը օրակարգում են․ Փաշինյանը կմասնակցի միջկառավարական հանձնաժողովի նիստին
Մինիոնները վերադառնում են
ԵԱՀԿ տարածքի առջև ծառացած բազմաթիվ հիմնախնդիրներ պահանջում են հավաքական արձագանք. ՀՀ ԱԳ փոխնախարար
ՀՀ պետական սահմանով ապօրինի ներմուծվել և փորձ է կատարվել իրացնել 10 կիլոգրամ թմրամիջոց