Եթե հասարակությունը պասիվ դիրքորոշում որդեգրի, ապա դա կբերի Հայաստանի 3-րդ հանրապետության կործանմանը. քաղաքագետ
Արտահերթ խորհրդարանական ընտրություններում Նիկոլ Փաշինյանի հաղթանակով չի լուծվել այն ճգնաժամը, որը կար Հայաստանի Հանրապետությունում: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Գագիկ Համբարյանը` անդրադառնալով ետընտրական վիճակին ՀՀ-ում:
«Եթե ներքաղաքական առումով ինքն ամրապնդել է իր դիրքերը եւ փորձում է իր պողպատե մանդատն օգտագործել երկրի ներսում, ցավոք սրտի, նույնը չի կարելի ասել արտաքին քաղաքականության առումով, որովհետեւ արտաքին բոլոր կարեւոր ակտորները, թե΄ խոշոր գերտերությունները, որոնք մեր տարածաշրջանում ունեն իրենց շահերը, թե΄ տարածաշրջանային տերությունները, ինչպիսիք են Թուրքիան, Իրանը եւ Ադրբեջանը, որի առաջ ծնկեց Նիկոլ Փաշինյանը, արհամարհած ունեն Նիկոլ Փաշինյանի ստացած մանդատը, ավելին ասեմ, Թուրքիան եւ Ադրբեջանը ուղղակի հրճվանքի մեջ են, քանի որ Նիկոլ Փաշինյանը կարողացավ վերարտադրվել: Եւ իրենք ըստ կյանքի կանոնների օգտագործում են այն բոլոր հնարավորությունները, որը տալիս է իրենց Նիկոլ Փաշինյանի հաղթանակը, այսինքն ամեն ինչ ստանալ իրենց կողմից ստորացված ու նսեմացված ղեկավարից: Եւ դա նորմալ է, ես լինելով նաեւ պատմաբան, չեմ կարող նշել որեւէ քաղաքական լիդերի, ով պարտություն կրելով պատերազմում, արտաքին քաղաքականությունում ձեռքբերումներ ունենալ, կամ չեզոքացնել այն բոլոր վտանգները,որոնք ստեղծվել են պարտության պատճառով: Մենք դեռ կսպասենք խայտառակ գործընթացների, որոնք տեղի են ունենալու մեր արտաքին քաղաքականության ոլորտում եւ եթե հայաստանյան հասարակությունը պասիվ դիրքորոշում որդեգրի եւ ուրախությամբ ընդունի այն հանգամանքը, որ Նիկոլ Փաշինյանը նվիրելու է ադրբեջանցիներին իրենց ցանկացած տարածքները Տավուշի մարզում, Վայոց Ձորի եւ Սյունիքի ուղղություններում, ապա դա կբերի վերջնականապես Հայաստանի երրորդ հանրապետության կործանմանը եւ դեռ շատ հարցականի տակ կլինի հայերի ֆիզիկական գոյությունը Հայաստանում եւ Արցախում, էլ չեմ ասում, որ երազենք 4-րդ հանրապետության մասին»,- ասաց նա:


















































Ագնեսա Խամոյանն ու Արծվիկ Մինասյանը պարտվեցին Գերասին ու Քրիստինե Վարդանյանին
Անդրանիկ Քոչարյանը ներողություն է խնդրել երեկ հնչեցրած իր արտահայտության համար
Հօգուտ Դիլիջան համայնքի կբռնագանձվի 2 միլիոն 970 հազար դրամ
Տարեց բնակիչների մոտ պնդում կա, որ հունիսի 7-ից հետո էս ամեն ինչը դադարելու ա
Իրանական կամպանիայի ամերիկյան ծախսերը կարող է հասնել 31 մլրդ դոլարի
«Արտեմիս II» տիեզերագնացները Լուսնի ձգողականության ազդեցության գոտի են հասել
Մի նոր փոդքաստ պարտադիր դիտման համար
Սպասվում են տեղումներ, քամու ուժգնացում․ ջերմաստիճանը կնվազի
Ո՞վ է թիրախը՝ գյուղացի՞ն որ ուզում է ջերմոց ունենա, թե՞ ներդրողը, որ ուզում է ջերմոցային ցանց ստեղծի
Մեզանից անկախ պատճառներով, դաշինքը չկայացավ. ՀԱԿ