Առուշ Առուշանյանը դուրս եկավ ՀՔԾ-ից. նա բերման էր ենթարկվել հանցանք կատարելու կասկածանքով
Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանը դուրս է եկել Հատուկ քննչական ծառայությունից։ Այս մասին այսօր՝ հուլիսի 7-ին, լրագրողների հետ զրույցում ասաց Առուշանյանի փաստաբան Էրիկ Ալեքսանյանը։
Փաստաբանը նշեց, որ Գորիսի քաղաքապետը վկայի կարավիճակ ունի։
«Նա բերման ենթարկվեց հանցանք կատարելու կասկածանքով։ Փաստացի հարցաքննվեց վկայի կարգավիճակով, սակայն կասկածի շուրջ։ Նա գտնվում է կասկածյալի կարգավիճակում»,- ասաց փաստաբանը։
Ալեքսանյանն ասաց, որ Առուշանյանը հրաժարվել է ցուցմունք տալ. «Նկատի ունենալով այն հանգամանքը, որ սա Առուշանյանի նկատմամբ դեռ վաղուց հարուցված քաղաքական հետապնդման շարունակությունն է։ Առհասարակ որեւէ կերպ չենք ցանկանում առնչվել Հատուկ քննչական ծառայության հետ, քանի որ որեւէ վստահություն չունենք նախաքննական այս մարմնի հետ»։
Նա մանրամասնեց, թե ինչ քրեական գործի մասին է խոսքը. «Խոսքը գնում է ընտրողների կողմից կաշառքներ տալու փաստի առթիվ հարուցված քրեական գործին»։


















































Ագնեսա Խամոյանն ու Արծվիկ Մինասյանը պարտվեցին Գերասին ու Քրիստինե Վարդանյանին
Անդրանիկ Քոչարյանը ներողություն է խնդրել երեկ հնչեցրած իր արտահայտության համար
Հօգուտ Դիլիջան համայնքի կբռնագանձվի 2 միլիոն 970 հազար դրամ
Տարեց բնակիչների մոտ պնդում կա, որ հունիսի 7-ից հետո էս ամեն ինչը դադարելու ա
Իրանական կամպանիայի ամերիկյան ծախսերը կարող է հասնել 31 մլրդ դոլարի
«Արտեմիս II» տիեզերագնացները Լուսնի ձգողականության ազդեցության գոտի են հասել
Մի նոր փոդքաստ պարտադիր դիտման համար
Սպասվում են տեղումներ, քամու ուժգնացում․ ջերմաստիճանը կնվազի
Ո՞վ է թիրախը՝ գյուղացի՞ն որ ուզում է ջերմոց ունենա, թե՞ ներդրողը, որ ուզում է ջերմոցային ցանց ստեղծի
Մեզանից անկախ պատճառներով, դաշինքը չկայացավ. ՀԱԿ