Կառնուտի ջրամբարն անապատ է հիշեցնում․ «Ազատան համայնք» ֆեյսբուքյան էջը լուսանկարներ է հրապարակել
«Ազատան համայնք» ֆեյսբուքյան էջը լուսանկարներ է հրապարակել Ազատանի ու Շիրակի մարզի մի շարք այլ համայնքների հողատարածքները ոռոգող Կառնուտի ջրամբարից, որտեղ ջուր չկա։
Կից գրառման մեջ նշվում է․ «Սա լիովին փաստում է, որ գյուղացիներին այլ բան չի մնում, քան պահանջել կառավարությունից պատճառված վնասի ամբողջական փոխհատուցում։ Թե ինչպես է մի մեծ ջրամբար ամիսներ շարունակ դատարկվել, պատասխանատու անձինք խուսափում են պատասխանել։ Մեր հրապարակած նախորդ տեսանյութում, որտեղ մասնագետը հստակ պարզաբանում է, թե ուր է կորել ջրամբարների ջուրը, նշում է, որ այն ամենայն հավանականությամբ վաճառվել է ՀԷԿ-երին, որը միանշանակ խոսում է հանցագործության մասին։ Իսկ, թե ինչ հույսով էր Շիրակի մարզպետը ջուր խոստանում գյուղացիներին ու հանդիպում կազմակերպում նրանց հետ` հասնում է աբսուրդի գագաթնակետին։ Մեկ բան հաստատ է, որ այս ջրամբարը այս տարի էլ ջուր չի հասցնի հողօգտագործողներին»։


















































Ագնեսա Խամոյանն ու Արծվիկ Մինասյանը պարտվեցին Գերասին ու Քրիստինե Վարդանյանին
Անդրանիկ Քոչարյանը ներողություն է խնդրել երեկ հնչեցրած իր արտահայտության համար
Հօգուտ Դիլիջան համայնքի կբռնագանձվի 2 միլիոն 970 հազար դրամ
Տարեց բնակիչների մոտ պնդում կա, որ հունիսի 7-ից հետո էս ամեն ինչը դադարելու ա
Իրանական կամպանիայի ամերիկյան ծախսերը կարող է հասնել 31 մլրդ դոլարի
«Արտեմիս II» տիեզերագնացները Լուսնի ձգողականության ազդեցության գոտի են հասել
Մի նոր փոդքաստ պարտադիր դիտման համար
Սպասվում են տեղումներ, քամու ուժգնացում․ ջերմաստիճանը կնվազի
Ո՞վ է թիրախը՝ գյուղացի՞ն որ ուզում է ջերմոց ունենա, թե՞ ներդրողը, որ ուզում է ջերմոցային ցանց ստեղծի
Մեզանից անկախ պատճառներով, դաշինքը չկայացավ. ՀԱԿ