ALC-ը ԱՄՆ-ից և եվրոպական գործընկերներից պահանջում է անհապաղ գործողություններով օժանդակել հայ գերիներին
Արդարության և մարդու իրավունքների հայկական իրավական կենտրոնը (ALC) Ամերիկայի Միացյալ Նահանգների և եվրոպական երկրների ղեկավարություններից պահանջում է անհապաղ ճնշում գործադրել Ադրբեջանի վրա, որպեսզի կատարեն Ժնևյան կոնվենցիայի պահանջները և նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության համաձայն՝ անվերապահ ազատ արձակեն հայ ռազմագերիներին ու պատանդներին։ Այս մասին տեղեկացնում է ՀՅԴ Բյուրոյի Հայ Դատի կենտրոնական գրասենյակը:
Վերջին շաբաթների ընթացքում ամերիկյան և եվրոպական իշխանությունները գովաբանում են Ալիևի կողմից հայ գերիների պայմանական սակարկությունը, այն դեպքում, երբ Ադրբեջանը միջազգային օրենսդրությամբ պարտավոր է ազատել հայ ռազմագերիներին։
Արդարության և մարդու իրավունքների հայկական իրավական կենտրոնի ղեկավար Քեն Խաչիկյանը նշում է․ «1949թ․ Ժնևի կոնվենցիաներն ուժեղացնելու, մարդու իրավունքների և արդարության համընդհանուր արժեքներն ամրապնդելու փոխարեն, ամերիկյան և եվրոպական իշխանությունների վերջին հայտարարություններն Ադրբեջանին թույլ են տալիս շարունակել ձերբակալված պահել հայ ռազմագերիներին, Հայաստանի ինքնիշխան տարածքի վրա հարձակումների ժամանակ առևանգել զինվորների, ինչպես նաև կազմակերպել շինծու դատավարություններ կեղծ հայտարարությունների ու ապացույցների հիման վրա: Այդպիսի վարքի գովաբանումը, որն աշխարհի ամենատխրահռչակ բռնապետերից մեկին թույլ է տալիս օգտագործել մարդկային կյանքը՝ որպես սակարկության առարկա, և ոտնահարել միջազգային հումանիտար իրավունքի նկատմամբ իր պարտականությունները, խորապես մտահոգիչ է և զայրացնող։ Միջազգային հանրությունն իր գործողություններով խրախուսում է Ադրբեջանի՝ շարունակվող շանտաժը»։
ALC-ն համագործակցում է Երևանում գործող Միջազգային և համեմատական իրավունքի կենտրոնի (ICLaw) հետ՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանում գործեր հարուցելու և Ադրբեջանի կողմից գերեվարված գրեթե 100 հայ ռազմագերիների պաշտպանության ուղղությամբ։
Վերջերս Վաշինգտոնում և Երևանում տեղակայված իրավապաշտպան երկու կենտրոնները համագործակցության արդյունքում ՄԻԵԴ-ում հարուցեցին յոթ լրացուցիչ գործեր, ինչպես նաև տեղեկություններ հավաքեցին Ադրբեջանում պահվող 90 ռազմագերու վերաբերյալ:
Իրավապաշտպան կենտրոնները շարունակելու են հետամուտ լինել շուրջ հարյուր հայ գերիների ազատ արձակմանն ու նրանց կյանքի իրավունքի պաշտպանությանը։


















































Ագնեսա Խամոյանն ու Արծվիկ Մինասյանը պարտվեցին Գերասին ու Քրիստինե Վարդանյանին
Անդրանիկ Քոչարյանը ներողություն է խնդրել երեկ հնչեցրած իր արտահայտության համար
Հօգուտ Դիլիջան համայնքի կբռնագանձվի 2 միլիոն 970 հազար դրամ
Տարեց բնակիչների մոտ պնդում կա, որ հունիսի 7-ից հետո էս ամեն ինչը դադարելու ա
Իրանական կամպանիայի ամերիկյան ծախսերը կարող է հասնել 31 մլրդ դոլարի
«Արտեմիս II» տիեզերագնացները Լուսնի ձգողականության ազդեցության գոտի են հասել
Մի նոր փոդքաստ պարտադիր դիտման համար
Սպասվում են տեղումներ, քամու ուժգնացում․ ջերմաստիճանը կնվազի
Ո՞վ է թիրախը՝ գյուղացի՞ն որ ուզում է ջերմոց ունենա, թե՞ ներդրողը, որ ուզում է ջերմոցային ցանց ստեղծի
Մեզանից անկախ պատճառներով, դաշինքը չկայացավ. ՀԱԿ