Երևանի և մարզերի մի շարք ճանապարհներին արագաչափեր են տեղադրվել
Երևանի և մարզերի մի շարք ճանապարհներին արագաչափեր են տեղադրվել, որոնք կգործարկվեն հուլիսի 12-ից։ Տեղեկությունը հայտնում է Ճանապարհային ոստիկանության մամուլի ծառայությունը։ ՃՈ-ն հետևյալ կերպ է մեկնաբանում.
«Հաշվի առնելով սահմանված երթևեկության առավելագույն արագության պահպանման նկատմամբ լուսանկարահանող տեխնիկական միջոցներով վերահսկողության բացակայությունը, մեծ թվով վարորդների համար նպաստավոր պայմաններ է ստեղծում երթևեկության առավելագույն արագության գերազանցման համար՝ նպաստելով վթարային իրադրության առաջացմանը, «Ոստիկանության մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի կարգով այլ վայրերից տեղափոխվել և ստորև նշված ճանապարհի հատվածներում տեղադրվել են լուսանկարահանող արագաչափ սարքեր»,- նշված է հաղորդագրության մեջ։
Եվ այսպես, մի քանի օրից արագաչափերը կգործարկվեն հետևյալ ճանապարհներին.
1. Արմավիրի մարզի Փարաքար համայնքի Երևանյան փողոց (եկեղեցու հարակից հատված), երթևեկության թույլատրելի արագությունը` 60 կմ/ժ։
2. Մ-5 Երևան–Արմավիր–Թուրքիայի սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի 11,2-րդ կմ, Փարաքար գյուղի վարչական տարածք, (հետադարձ կատարելու վայրին հարող հատված), երթևեկության թույլատրելի արագությունը` 60 կմ/ժ արագությամբ։
3. Մ-5 Երևան–Արմավիր–Թուրքիայի սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի 10,8-րդ կմ՝ Փարաքար գյուղի վարչական տարածք, չկարգավորվող հետիոտնային անցմանը հարող հատված, երթևեկության թույլատրելի արագությունը` 60 կմ/ժ։
4. Արմավիրի մարզի Հացիկ համայնքի վարչական տարածք, 1 արագաչափ երկու ուղղություններով, երթևեկության թույլատրելի արագությունը` 60 կմ/ժ։
5. Մ-5 Երևան-Արմավիր-Թուրքիայի սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի 23,5 կմ, Արմավիրի մարզի Ծիածան համայնքի գյուղմթերքների շուկայի հարևանությամբ, երթևեկության թույլատրելի արագությունը` 90 կմ/ժ։
6. Մ-5 Երևան-Արմավիր-Թուրքիայի սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի 27,8կմ, Արմավիրի մարզի Արշալույս համայնքում գործող ԱԳԼՃԿ-ին հարող հատված, երկու լուսանկարահանող սարք՝ երկու ուղղություններով, երթևեկության թույլատրելի արագությունը` 90 կմ/ժ։
7. Մ-5 Երևան-Արմավիր-Թուրքիայի սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի 36,5կմ, Արմավիրի մարզի Մեծամոր քաղաքի վարչական տարածք, երթևեկության թույլատրելի արագությունը` 60 կմ/ժ։
8. Արմավիրի մարզի Նորապատ համայնքի վարչական տարածք, երթևեկության թույլատրելի արագությունը` 60 կմ/ժ:
9. Մ-14 միջպետական նշանակության ավտոճանապարհի Գեղարքունիքի մարզի Շորժա համայնքի վարչական տարածք, երթևեկության թույլատրելի արագությունը` 60 կմ/ժ:
10. Հ-28 Ջրառատ-Մեղրաձոր-Հանքավան հանրապետական նշանակության ավտոճանապարհի Կոտայքի մարզի Մարմարիկ բնակավայրի վարչական տարածք, երթևեկության թույլատրելի արագությունը` 60 կմ/ժ։
Մայրաքաղաք Երևանում էլ երեք տարբեր ճանապարհահատվածներում լրացուցիչ տեսանկարահանող սարքեր են տեղադրվել։
Դավթաշենի կամրջին հարող հատված. հսկողություն է իրականացվելու կամրջից հետո Ա. Խաչատրյան-Վ.Վաղարշյան փողոցների խաչմերուկ չհասած հատվածում երթևեկության հակադիր հոսքերը բաժանող «Հոծ գիծ» գծանշման պահանջների պահպանման նկատմամբ,
Դավթաշենի կամրջին հարող հատված. հսկողություն է իրականացվելու կամրջից դեպի Ա.Խաչատրյան-Վ.Վաղարշյան փողոցների խաչմերուկի ուղղությամբ երթևեկության համընթաց հոսքերը բաժանող «Հոծ գիծ» գծանշման պահանջների պահպանման նկատմամբ,
«Դալմա Գարդեն Մոլ» առևտրի կենտրոնին հարակից հատված. հսկողություն է իրականացվելու առևտրի կենտրոնի և նորակառույց բնակելի շենքի միջև գտնվող երթևեկելի մասի և Աթենքի փողոցի հատման վայրի նկատմամբ:
Ճանապարհային ոստիկանությունը հորդորում է վարորդներին պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները:


















































Ագնեսա Խամոյանն ու Արծվիկ Մինասյանը պարտվեցին Գերասին ու Քրիստինե Վարդանյանին
Անդրանիկ Քոչարյանը ներողություն է խնդրել երեկ հնչեցրած իր արտահայտության համար
Հօգուտ Դիլիջան համայնքի կբռնագանձվի 2 միլիոն 970 հազար դրամ
Տարեց բնակիչների մոտ պնդում կա, որ հունիսի 7-ից հետո էս ամեն ինչը դադարելու ա
Իրանական կամպանիայի ամերիկյան ծախսերը կարող է հասնել 31 մլրդ դոլարի
«Արտեմիս II» տիեզերագնացները Լուսնի ձգողականության ազդեցության գոտի են հասել
Մի նոր փոդքաստ պարտադիր դիտման համար
Սպասվում են տեղումներ, քամու ուժգնացում․ ջերմաստիճանը կնվազի
Ո՞վ է թիրախը՝ գյուղացի՞ն որ ուզում է ջերմոց ունենա, թե՞ ներդրողը, որ ուզում է ջերմոցային ցանց ստեղծի
Մեզանից անկախ պատճառներով, դաշինքը չկայացավ. ՀԱԿ