«Պատիվ ունեմ» դաշինքի պատգամավորի թեկնածու Գոռ Սեդրակյանը կշարունակի մնալ կալանավորված
Վերաքննիչ քրեական դատարանը, դատավոր Մնացական Հարությունյանի նախագահությամբ, մերժեց «Պատիվ ունեմ» դաշինքի պատգամավորի թեկնածու Գոռ Սեդրակյանին կալանավորելու որոշման դեմ պաշտպանների բողոքը:
Պաշտպան Գայանե Պապոյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ առաջին ատյանի դատարանում, նաև վերաքննիչ դատարանում որպես վերաքննիչ բողոքի հակափաստարկներ քրեական հետապնդող մարմինների կողմից չեն ներկայացվել պատշաճ ապացույցներ առ այն, որ Գոռ Սեդրակյանին մեղասագրվող արարքը համապատասխանում է ներկայացված փաստական տվյալներին:
«Այսինքն առկա են անհամապատասխանություն արարքի իրավական որակման և ներկայացված փաստական տվյալների միջև»,- նշեց Գ. Պապոյանը:
Նա նշեց, որ այնքան անհիմն է մեղադրանքը, որ ներկայացվել է կալանավորման մեկ հիմք. «Նույնիսկ փախուստի հիմքը չեն դրել, միայն ազդեցություն գործադրելու հիմքը, սակայն որևէ փաստական տվյալներով չեն կարողանում դա հիմնավորել»:
Գ.Պապոյանն ասաց, որ դեռ չեն ստացել վերաքննիչ դատարանի որոշումը հասկանալու, թե դատարանն ինչպես է պատճառաբանել պաշտպանների բողոքի մերժումը: Վերաքննիչ դատարանի որոշոմը բողոքարկվելու է:
Հիշեցնենք, որ Գոռ Սեդրակյանը ձերբակալվել է հունիսի 19-ին ենթադրյալ ընտրակաշառքի վերաբերյալ քրեական գործի շրջանակներում։


















































ԱԹՍ-ների զանգվածային հարձակում Ռուսաստանում․ կրկին հարվածել են Մոսկվայի նավթավերամշակման գործարանին
Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Փրկարարները և ոստիկանները Փամբակ գետում շարունակում են որոնողական աշխատանքները
Գիտնականները 550 տարի անց բացահայտել են Բոտիչելլիի մուսայի մահվան գաղտնիքը
Ինչպիսի եղանակ է սպասվում այսօր
Ավինյանը բացում է հին պայմանագրերի դարակները․ Ծառուկյանի «Մուլտի Ուելնեսին» մեկ ամիս ժամանակ է տրվել
ԵԱՏՄ հարցերը օրակարգում են․ Փաշինյանը կմասնակցի միջկառավարական հանձնաժողովի նիստին
Մինիոնները վերադառնում են
ԵԱՀԿ տարածքի առջև ծառացած բազմաթիվ հիմնախնդիրներ պահանջում են հավաքական արձագանք. ՀՀ ԱԳ փոխնախարար
ՀՀ պետական սահմանով ապօրինի ներմուծվել և փորձ է կատարվել իրացնել 10 կիլոգրամ թմրամիջոց