ՔՊ ցուցակով պատգամավոր ընտրված Վահե Ղալումյանը հայհոյում է տավուշցիներին
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի քավորի՝ Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանի եղբայրը՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ցուցակով պատգամավոր ընտրված Վահե Ղալումյանը հայտնվել է հերթական սկանդալի կենտրոնում։
Վերջին օրերին մարզպետի եղբայրը հերթական հայտարարությունն է արել Տավուշի սահմանամերձ գյուղերի վերաբերյալ, որը հարուցել է տավուշցիների դժգոհությունը։ «Իմքայլական» նախկին պատգամավորը, լրատվամիջոցներից մեկին տված հարցազրույցում, անդրադառնալով Տավուշի մարզից Ադրբեջանին զիջվող ենթադրյալ տարածքներին, նշել է, որ այդ գյուղերը բնակեցված չեն․ «Բացարձակապես մարդ չկա, քանդված, փլատակ, ամայի տարածքներ հիշեցնող գյուղեր են»,–նշել է նա։ Այս հայտարարությունից վրդովված տավուշցիները «Ֆոյսբուքում» քննադատություններ են հնչեցրել Ղալումյանի հասցեին, ինչը չի վրիպել իշխանական ապագա պատգամավորի աչքից։
Ղալումյանը լրատվականների նյութերի տակ իր հասցեին քննադատություն հնչեցրած օգտատերերին անձնական նամակներով հայհոյանքներ է գրել։ Տավուշի սահմանամերձ գյուղերի բնակիչներից մեկն ուղարկել է Ղալումյանի՝ իրեն ուղղված նամակը, որը էթիկայի նորմերից ելնելով մասամբ ենք հրապարակում։ Մեր զրուցակցի խոսքով՝ Ղալումյանը այլ մարդկանց ևս նմանատիպ նամակներ է ուղարկել։
Ապագա խորհրդարանի անդամը հավանաբար տեղյակ չէ, որ պաշտոնյան պետք է հանդուրժողաբար վերաբերվի իրեն քննադատողներին կամ էլ նախքան ԿԸՀ–ից մանդատ ստանալը որոշել է «մուռը հանել» իր այն համերկրացիներից, որոնք դեմ են «անկլավը անկլավի դիմաց» սկզբունքով Տավուշի գյուղերը փոխանակելուն։


















































Ագնեսա Խամոյանն ու Արծվիկ Մինասյանը պարտվեցին Գերասին ու Քրիստինե Վարդանյանին
Անդրանիկ Քոչարյանը ներողություն է խնդրել երեկ հնչեցրած իր արտահայտության համար
Հօգուտ Դիլիջան համայնքի կբռնագանձվի 2 միլիոն 970 հազար դրամ
Տարեց բնակիչների մոտ պնդում կա, որ հունիսի 7-ից հետո էս ամեն ինչը դադարելու ա
Իրանական կամպանիայի ամերիկյան ծախսերը կարող է հասնել 31 մլրդ դոլարի
«Արտեմիս II» տիեզերագնացները Լուսնի ձգողականության ազդեցության գոտի են հասել
Մի նոր փոդքաստ պարտադիր դիտման համար
Սպասվում են տեղումներ, քամու ուժգնացում․ ջերմաստիճանը կնվազի
Ո՞վ է թիրախը՝ գյուղացի՞ն որ ուզում է ջերմոց ունենա, թե՞ ներդրողը, որ ուզում է ջերմոցային ցանց ստեղծի
Մեզանից անկախ պատճառներով, դաշինքը չկայացավ. ՀԱԿ