Շաքարավազի շուկայում արհեստական դեֆիցիտ են ստեղծում և գները բարձրացնում. Սուրեն Պարսյան
Ամռվա այս շրջանում, երբ բնակչությունը մեծ քանակությամբ մրգային պահածոներ է պատրաստում (մուրաբաներ, ջեմեր, հյութեր և այլն) շաքարավազի նկատմամբ պահանջարկը զգալիորեն ավելանում է։ Այս մասին նիր հոդվածում նշել է ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի պատասխանատու, տնտեսագետ Սուրեն Պարսյանը:
Նա, մասնավորապես, գրել է. «Ինչպես Սուրբ Զատիկի շրջանում ձվի արհեստական դեֆիցիտ էին ստեղծում և մարդկանց մոտ արհեստական խուճապ առաջացնում, որ ավելի շատ ձու գնեն, այնպես էլ հիմա շաքարավազը որոշ խոշոր սուպերմարկետներում և խանութներում վաճառվում է սահմանափակումներով, օրինակ՝ առավելագույնը 5 կգ-ով։
Երբ շաքարավազի գնման քանակության վրա սահմանափակումներ են առկա, մարդիկ արդեն ուշադրություն չեն դարձնում գնին, չեն նկատում, որ շաքարավազի գինը խանութում հասել է 420 դրամի։ Խաբված գնորդն ինքնագոհ մի քանի կգ շաքարավազը թանկ գնով առնում է և շտապում տուն։
Ակնհայտ է, որ Հայաստանում բավարար քանակությամբ շաքարավազ է առկա, դրամն էլ արժևորվել է վերջին օրերի ընթացքում, սակայն այդ տնտեսական գործոնները չեն ազդում անբարեխիղճ տնտեսվարողների ագահության վրա, նրանք հերթական անգամ խաբում են հայ սպառողներին՝ կուտակելով գերշահույթ։
Նախկին իշխանությունների օրոք, երբ ընտրություններից հետո առաջին անհրաժեշտության ապրանքների գները բարձրանում էին, ժողովուրդը դա բացատրում էր ընտրարշավի ժամանակ ծախսված գումարների հետ վերադարձով։ Կարծես թե օրինաչափությունը պահպանվել է՝ իշխանությունները վերարտադրվել են, իսկ ապրանքների գները բարձրանում են։
Իսկ պետական մարմինները, ինչպես միշտ անգործության են մատնված։ Գործի անցե՛ք»:


















































Ագնեսա Խամոյանն ու Արծվիկ Մինասյանը պարտվեցին Գերասին ու Քրիստինե Վարդանյանին
Տարեց բնակիչների մոտ պնդում կա, որ հունիսի 7-ից հետո էս ամեն ինչը դադարելու ա
Հօգուտ Դիլիջան համայնքի կբռնագանձվի 2 միլիոն 970 հազար դրամ
Անդրանիկ Քոչարյանը ներողություն է խնդրել երեկ հնչեցրած իր արտահայտության համար
Իրանական կամպանիայի ամերիկյան ծախսերը կարող է հասնել 31 մլրդ դոլարի
«Արտեմիս II» տիեզերագնացները Լուսնի ձգողականության ազդեցության գոտի են հասել
Մի նոր փոդքաստ պարտադիր դիտման համար
Ո՞վ է թիրախը՝ գյուղացի՞ն որ ուզում է ջերմոց ունենա, թե՞ ներդրողը, որ ուզում է ջերմոցային ցանց ստեղծի
Սպասվում են տեղումներ, քամու ուժգնացում․ ջերմաստիճանը կնվազի
Ապօրինի թմրաշրջանառության դեմ ՆԳՆ ոստիկանության պայքարը շարունակվում է