Տղաներին այսպես թե այնպես պետք է ազատ արձակեին, իսկ քարտեզները հենց այնպես տրվել են թշնամուն
ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության անդամ Տիգրան Չանդոյանն անդրադարձել է գերիների հերթական խմբի հետ վերադարձի ու դրա դիմաց ականապատման քարտեզների տրամադրման հանգամանքներին.
«Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտնում է, որ այսօր ՌԴ նախաձեռնությամբ Հայաստանը ադրբեջանական կողմին է փոխանցել Ֆիզուլիի և Զանգելանի շրջաններում տեղադրված շուրջ 92 հազար հակատանկային և հակահետեւակային ականների քարտեզ։ Ադրբեջանի ԱԳՆ-ի ձևակերպմամբ՝ «որպես մարդասիրական քայլ ադրբեջանական կողմը Հայաստանին է արտահանձնել 15 մարդու, որոնք դատարանի վճռով ազատազրկվել են, և վճռի ժամկետը լրացել է»:
Այսինքն`
•նախաձեռնողը Ռուսաստանն է, ում գործունեության արդյունքում Հայաստանը (հենց էնպես) տվել է քարտեզները։
•ինչին ի պատասխան, ՀՈՒՄԱՆԻՏԱՐ ՔԱՅԼ է արել Ադրբեջանը` հանձնելով 15 գերիների։
•որոնք այն տղաներն են, որ սարքած գործերով դատապարտվել էին 6 ամսվա ազատազրկման, ու նրանց ժամկետը արդեն լրացել էր, և
•հաշվի առնելով գերության մեջ գտնվելու նախորդ ամիսները, տղաներին այսպես թե այնպես պետք է ազատ արձակվեին։
Հետևաբար`
•քարտեզները հենց այնպես տրվել են թշնամուն,
•ու վերջինս դեռ մի բան էլ հումանիստական քայլ է ներկայացվում այն, ինչը պետք է արվեր այսպես թե այնպես։
Հ.Գ. Հարիֆ են գտել, մինչև տակ փորում են, հալալ է…»:


















































Ագնեսա Խամոյանն ու Արծվիկ Մինասյանը պարտվեցին Գերասին ու Քրիստինե Վարդանյանին
Տարեց բնակիչների մոտ պնդում կա, որ հունիսի 7-ից հետո էս ամեն ինչը դադարելու ա
Անդրանիկ Քոչարյանը ներողություն է խնդրել երեկ հնչեցրած իր արտահայտության համար
Հօգուտ Դիլիջան համայնքի կբռնագանձվի 2 միլիոն 970 հազար դրամ
Իրանական կամպանիայի ամերիկյան ծախսերը կարող է հասնել 31 մլրդ դոլարի
«Արտեմիս II» տիեզերագնացները Լուսնի ձգողականության ազդեցության գոտի են հասել
Ո՞վ է թիրախը՝ գյուղացի՞ն որ ուզում է ջերմոց ունենա, թե՞ ներդրողը, որ ուզում է ջերմոցային ցանց ստեղծի
Սպասվում են տեղումներ, քամու ուժգնացում․ ջերմաստիճանը կնվազի
Մի նոր փոդքաստ պարտադիր դիտման համար
Մեզանից անկախ պատճառներով, դաշինքը չկայացավ. ՀԱԿ