Տունն ու հայրենիքը կորցրած հադրութցիները կառավարությունից արդեն ակնկալիք չունեն
Հադրութցիները, որոնք կապիտուլյացիայի եւ պատերազմի պատճառով կորցրել են հայրենիքը, տունն ու տեղը, այսօր էլ շարունակում են ապրել անհայտ ճակատագրով։ Հայաստանի եւ Արցախի կառավարությունները խոսում են, խոստանում եւ քաշվում մի կողմ․ 8-9 ամիս է՝ հադրութցիներն անտուն են։
«Մեր պայքարն այն է, որպեսզի դրա հետ չհամակերպվենք։ Օգոստոսին ես մեկնում եմ Արցախ։ Վերադառնում եմ դասավանդելու՝ ուսուցիչ եմ, գնում եմ՝ իմ առաքելությունը շարունակելու Արցախում»,- Yerkir.am-ի հետ զրույցում ասաց հադրութցի բանաստեղծ, Արցախում տունը կորցրած Վիտալի Պետրոսյանը։
Նրա խոսքով՝ հիմնական խնդիրը, որը հադրութցիների եւ, ընդհանրապես, հայրենիքը կորցրած արցախցիների առջեւ ծառացած է, տուն ու աշխատանք չունենալն է։ Մարդիկ առանց փաստաթղթերի, փողի ու հագուստի դուրս են եկել իրենց տներից՝ վերադառնալու հույսով, բայց հետո իմացել՝ հայրենիքն էլ իրենցը չէ։
«Ես աշխատանքը նախօրոք գտել եմ, գնում եմ, բայց, իմ գնալով, հարցը չի լուծվում։ Բազմաթիվ մարդիկ ունեն այդ խնդիրը։ Եթե Հայաստանի եւ Արցախի իշխանություններն ինչ-որ բան էլ մտածում են, ապա, իմ կարծիքով, չկան համապատասխան գործողություններ՝ այդ խնդիրները լուծելու համար»,- Yerkir.am-ին ասաց Վիտալի Պետրոսյանը։
Նրա խոսքով՝ արցախցիներն այսօր ապրում են չնչին օժանդակությունների հաշվին, որոնք, սակայն, ժամանակավոր են։


















































Ագնեսա Խամոյանն ու Արծվիկ Մինասյանը պարտվեցին Գերասին ու Քրիստինե Վարդանյանին
Տարեց բնակիչների մոտ պնդում կա, որ հունիսի 7-ից հետո էս ամեն ինչը դադարելու ա
Անդրանիկ Քոչարյանը ներողություն է խնդրել երեկ հնչեցրած իր արտահայտության համար
Հօգուտ Դիլիջան համայնքի կբռնագանձվի 2 միլիոն 970 հազար դրամ
Իրանական կամպանիայի ամերիկյան ծախսերը կարող է հասնել 31 մլրդ դոլարի
«Արտեմիս II» տիեզերագնացները Լուսնի ձգողականության ազդեցության գոտի են հասել
Ո՞վ է թիրախը՝ գյուղացի՞ն որ ուզում է ջերմոց ունենա, թե՞ ներդրողը, որ ուզում է ջերմոցային ցանց ստեղծի
Սպասվում են տեղումներ, քամու ուժգնացում․ ջերմաստիճանը կնվազի
Մի նոր փոդքաստ պարտադիր դիտման համար
Մեզանից անկախ պատճառներով, դաշինքը չկայացավ. ՀԱԿ