Պետք է դիմել Մուրադովին, որ գնա բանակցությունների
Երեկ հրապարակվեց Ադրբեջանի կողմից օկուպացված Հին Թաղեր, Խծաբերդ գյուղերի (Արցախի Հադրութի շրջան) հատվածներից գերեվարված 14 հայ ռազմագերիների գործով դատավճիռը։
Դատարանը Գեղամ Սամվելի Սերոբյանին, Հրաչ Արզումանի Ավագյանին դատապարտել է 2 տարվա ազատազրկման, իսկ Արմեն Եղիազարի Բաղասյանին, Գոռ Վահրամի Գասպարյանին, Կամո Կարենի Սեֆիլյանին, Վոլոդյա Վաչագանի Հակոբյանին, Գեւորգ Նորայրի Հասերթյանին, Սիսակ Գրիշայի Ենգոյանին, Ալբերտ Կոմիի Պետրոսյանին, Ռոմիկ Միսակի Սեդրակյանին, Արամ Գառնիկի Մինոսյանի, Մկրտիչ Սիմոնի Մինոսյանին, Էդգար Վաչագանի Մաթեսյանին և Յուրի Տիգրանի Կարապետյանին՝ 6 ամսվա ազատազրկման:
Դեկտեմբերին գերեվարվածներից 12-ին 6 ամսվա ազատազրկման դատապարտելը կարող է նշանակել, որ նրանք կարող են ազատ արձակվել, քանի որ լրացել է պատժի կրման ժամկետը։
Մենք կապ հաստատեցինք գերիների հարցով զբաղվող Բորիս Ավագյանի հետ, մեր հարցին, թե կարո՞ղ են, արդյոք, 6 ամսվա ազատազրկման դատապարտված գերիները արդեն իսկ վերադառնալ։ Պարոն Ավագյանն ասաց, որ իշխանություններին խորհուրդ է տալիս դիմել ռուս խաղաղապահների հրամանատար, գեներալ Մուրադովին, որպեսզի նա մեկնի Բաքու՝ բանակցությունների:
Մեր աղբյուրների համաձայն, այսօր Մուրադովը պլանավորած այց ունի Բաքու, բայց թե ինչ օրակարգով է նա գնում, այս անգամ մեզ չհաջողվեց պարզել:
Աղբյուր՝ «Հրապարակ»


















































Ագնեսա Խամոյանն ու Արծվիկ Մինասյանը պարտվեցին Գերասին ու Քրիստինե Վարդանյանին
Տարեց բնակիչների մոտ պնդում կա, որ հունիսի 7-ից հետո էս ամեն ինչը դադարելու ա
Անդրանիկ Քոչարյանը ներողություն է խնդրել երեկ հնչեցրած իր արտահայտության համար
Հօգուտ Դիլիջան համայնքի կբռնագանձվի 2 միլիոն 970 հազար դրամ
Իրանական կամպանիայի ամերիկյան ծախսերը կարող է հասնել 31 մլրդ դոլարի
«Արտեմիս II» տիեզերագնացները Լուսնի ձգողականության ազդեցության գոտի են հասել
Ո՞վ է թիրախը՝ գյուղացի՞ն որ ուզում է ջերմոց ունենա, թե՞ ներդրողը, որ ուզում է ջերմոցային ցանց ստեղծի
Սպասվում են տեղումներ, քամու ուժգնացում․ ջերմաստիճանը կնվազի
Մի նոր փոդքաստ պարտադիր դիտման համար
Մեզանից անկախ պատճառներով, դաշինքը չկայացավ. ՀԱԿ