Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
ԵՄ առաջնորդները պատրաստվում են Ռուսաստանի հետ հնարավոր բանակցությունների. Կոշտա Հռոմում Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնիի հանդիպումը ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ Հայաստանի ծանրամարտի երիտասարդական ընտրանու անդամներն ավարտեցին ելույթներն Ռուսաստանին հեռացրել են Լրագրողների միջազգային ֆեդերացիայից Մալթայի Ինքնիշխան Ուխտի դեսպանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել ՀՀ ԱԳ նախարարի տեղակալին ԵՄ-ից ավտոմեքենաների մաքսատուրքերի բարձրացումը հետաձգվել է ՀՀ նախագահն ու ԵՄ դեսպանը մտքեր են փոխանակել ԵՄ աջակցությամբ Հայաստանում իրականացվող ծրագրերի շուրջ Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող 6 հողատարածք Արարատի մարզի դատախազը սեփական դիմումի համաձայն ազատվել է աշխատանքից Իջևանի քաղաքային զբոսայգու տարածքում գտնվող ևս 1 հողամաս վերադարձվեց համայնքին «Սաղ պատասխանատուների դեմը գումար ա 200 000». Հակակոռուպցիոն կոմիտեն ընտրակաշառքի գործով ձայնագրություն է հրապարակել Իրազեկում․ ինչպե՞ս ստանալ ՀՀ քաղաքացիություն

ԵՄ առաջնորդները պատրաստվում են Ռուսաստանի հետ հնարավոր բանակցությունների. ԿոշտաՀռոմում Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնիի հանդիպումը ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետՀայաստանի ծանրամարտի երիտասարդական ընտրանու անդամներն ավարտեցին ելույթներնՌուսաստանին հեռացրել են Լրագրողների միջազգային ֆեդերացիայիցՄալթայի Ինքնիշխան Ուխտի դեսպանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել ՀՀ ԱԳ նախարարի տեղակալինԵՄ-ից ավտոմեքենաների մաքսատուրքերի բարձրացումը հետաձգվել է ՀՀ նախագահն ու ԵՄ դեսպանը մտքեր են փոխանակել ԵՄ աջակցությամբ Հայաստանում իրականացվող ծրագրերի շուրջՎանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող 6 հողատարածքԱրարատի մարզի դատախազը սեփական դիմումի համաձայն ազատվել է աշխատանքիցԻջևանի քաղաքային զբոսայգու տարածքում գտնվող ևս 1 հողամաս վերադարձվեց համայնքին«Սաղ պատասխանատուների դեմը գումար ա 200 000». Հակակոռուպցիոն կոմիտեն ընտրակաշառքի գործով ձայնագրություն է հրապարակելԻրազեկում․ ինչպե՞ս ստանալ ՀՀ քաղաքացիությունWildberries-ը փուլային կերպով վերականգնում է հայկական արտադրանքի արտահանման վաճառքներըԳագիկ Առաքելյանը նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության պետՄեկնարկել է կենսաչափական անձնագրերի տպագրությունը․ ՆԳՆԺայթքել է Դուկոնո հրաբուխը՝ խառնարանից մոխիրը բարձրացել է մոտ 1 կմՄիանձնուհու հանդերձանքը դարձել է հարձակման պատճառԵվրոպայում ստեղծվում է փղերի առաջին խոշոր ապաստարանըՄՕԿ-ը չեղարկել է բելառուս մարզիկների նկատմամբ սահմանափակումներըԵվրոպա լիգայի գավաթը եզրափակիչում կվիճարկեն «Ասթոն Վիլան» և «Ֆրայբուրգը»Վալերիկ Մովսիսյանը պոկում վարժությունում դարձավ բրոնզե մեդալակիրՄադրիդի «Ռեալը» պաշտոնական հայտարարությամբ է հանդես եկել մամուլումՌոնալդուն հեղինակեց կարիերայի 971-րդ գոլըԹեհրանին հաջողվում է ցամաքային ճանապարհով նավթ տեղափոխելԷմմա Պողոսյանը դարձավ աշխարհի երիտասարդների առաջնության բրոնզե մեդալակիրՀրդեհից հետո լոգարանում հայտնաբերվել է դի․ ՆԳՆԱշխարհի լավագույն համալսարանների շրջանավարտներին զինծառայության զորակոչից տարկետում կտրվի ՀՀ-ում աշխատելու համար․ հաստատվել է կարգըՌԴ-ի 13 օդանավակայան դադարեցրել է գործունեությունը անօդաչու թռչող սարքերի հարձակումից հետոԱրարատի մարզում պաշտոնից ազատվեց իրավապահ հերթական պաշտոնյան«OTHA SPRING 2026» միջազգային գիտաժողովըԵրեւանում միավորեց 12 երկրի մաթեմատիկոսներիՀՀ ԱԳՆ-ի և «Կազիմիր Պուլասկի» հիմնադրամի միջև ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր«Ուժեղ Հայաստան» կուսակցության Անիի եւ Մարալիկի գրասենյակներում խուզարկություններ են անցկացվումԱռաջնախաղ՝ Գորիսի թատրոնում. «Կարմիր գլխարկը և գայլը»Մայիսի 7-ն Ալեքսանդր Սպենդիարյանի հիշատակի օրն էԱրտավազդ Փելեշյանի ֆիլմերը կցուցադրվեն Կաննի կինոփառատոնումՀաստատվել են 2026-2027 ուսումնական տարվա դպրոցական արձակուրդի ժամկետներըՀարգելի ընտրող, քո քվեն որոշիչ է, քվեարկի՛րՆա ինձ ասել է, որ չի պատրաստվում ներխուժել ԿուբաԲոլոր քաղաքական ուժերն իրենց քաղաքական խոսույթում պետք է բացառեն խտրականություն, ատելություն և բռնություն քարոզող խոսույթի տեսակները․ ՀՀ ՄԻՊՄեկնարկել է Սյունիքի մաքսային և լոգիստիկ կենտրոնի կառուցման ծրագիրը«Զովետի» ՍՊ-ում հայտնաբերվել է վտանգավոր կաթնամթերք, արտադրությունը կասեցվել էՄիգրացիայի կառավարման համակարգը դարձնել առավել անվտանգ, հիմնված միջազգային չափորոշիչների և մարդու իրավունքների պաշտպանության վրաՎթարային ջրանջատում Երևանի Էրեբունի վարչական շրջանումԵրևանում և Արմավիրի մարզում լցակայանների և ավտոտեխսպասարկման կետի գործունեություն է դադարեցվելԾանրամարտի երիտասարդների ԱԱ-ի մրցումային վերջին օրը Հայաստանն ունի երկու մասնակիցՏավուշի մարզում անցկացվել են հատուկ տակտիկական ուսումնավարժություններՄեծամասշտաբ միջոցառումներն անցան անվտանգ և անխոչընդոտԱնդրադարձել են ընտրությունների կազմակերպմանը վերաբերող հարցերիՀայաստանում այսօրվանից մեկնարկել է խորհրդարանական ընտրությունների քարոզարշավըԺամանակ առ ժամանակ անձրեւ
Հայաստան

«Օսմանյան Կայսրությունում առաջինը հենց էլիտային ծնկի բերեցին, հետո կոտորեցին ժողովրդի ավելի լայն հատվածին». Մենուա Սողոմոնյան

ԵՊՀ դասախոս, 5165 շարժման համահիմնադիր Մենուա Սողոմոնյանի կարծիքով՝ արտահերթ խորհրդարանական ընտրությունները չեն վերացրել երկրում առկա ճգնաժամը:

«Ատելությունը վերացված չէ և չէր կարող այսպիսի հանգուցալուծմամբ վերանալ, դրան գումարած՝ այն, ինչ որ հայտարարվում էր՝ վենդետաներ, կադրային ջարդ և այլն, ցավոք, դրա վերաբերյալ նոր տեղեկություններ ենք լսում: Մարդկանց որոշ շրջանակների հիասթափությունը շատ խորացել է, մարդիկ բացահայտ խոսում են երկրից գնալու մասին, և փաստորեն հասարակական մթնոլորտի տեսանկյունից ճգնաժամը հանգուցալուծված չէ: Գործող իշխանության ծրագրերի մեջ հեղափոխական բնույթի փոփոխություն չենք տեսնում: Թե՛ համերաշխության ապահովման, թե՛ երկրի զարգացման տեսանկյունից, թե՛ արտաքին քաղաքականության տեսանկյունից դրական միտումներ չենք տեսնում: Մինչև հիմա շարունակում ենք ԱԳ նախարար և փոխնախարարներ չունենալ, վերանշանակումներ, կոսմետիկ բնույթի կադրային փոփոխություններ են կատարվում, բայց նախընտրական շրջանում էլ գործող քաղաքական ուժը չէր խոսում, թե ինչ է լինելու, նրանց ամբողջ խոսույթը հիմնականում ատելության խոսքն էր, նախկինների թիրախավորման դիսկուրսն էր»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց նա:

Ինչպես նախընտրական քարոզարշավի ամբողջ ընթացքում, այնպես էլ ընտրություններից հետո գործող իշխանությունների թիրախում էլիտան էր. Նիկոլ Փաշինյանը խոսում էր հոգևորից մինչև քաղաքական էլիտա ժողովրդի առաջ ծնկի բերելու մասին, իսկ ընտրություններից հետո Փաշինյանի թիմակից Էդուարդ Աղաջանյանը գրել էր, որ «ինտելեկտուալ ապուշներին հայ ժողովուրդը ծնկի բերեց»:

Մենուա Սողոմոնյանից հետաքրքրվեցինք՝ էլիտայի և ժողովրդի արհեստական հակադրությամբ ի՞նչ խնդիրներ է փորձում լուծել այս իշխանությունը, ի՞նչ վտանգներ է իր մեջ պարունակում նման գործելաոճը:

«Հանրության այն հատվածը, ովքեր կազմում են հատկապես կրթամշակութային էլիտան, ինչպես ցույց տվեցին նոյեմբերյան զարգացումները, տեսանք, որ այդ հատվածի մոտ գործող իշխանությունները վստահություն չեն վայելում: Տարբեր բուհերի, ստեղծագործական միությունների կողմից հրաժարականի պահանջները այս ամենը ցույց տվեցին, և դա հենց այդպես էլ բնորոշվեց, որ էլիտար բունտ է տեղի ունենում: Հասկանալի է, որ խոսքը ոչ այնքան բիզնես էլիտայի՝ բուրժուազիայի մասին է, որքան կրթամշակութային, հոգևոր էլիտայի մասին: Ի՞նչ է իրականում էլիտան: Էլիտա ասելով՝ չպետք է մարդու ծագումնաբանությունը հասկանանք, որովհետև մարդը շատ հասարակ բանվորի կամ գյուղացու ընտանիքից կարող է սերվել, ստանալ կրթություն, ունենալ ակտիվ հասարակական դիրքորոշում, խոսքն ընդունելի լինի հասարակության որոշ սեգմենտների մեջ, այսինքն՝ դառնա էլիտայի մի մասը, որը նախանշում է ազգի զարգացման ուղղությունը: Եթե ազգի շահերը պատկերացնենք՝ որպես գնացքի վագոններ, ապա էլիտայի ֆունկցիան սլաքներն են, թե ուր պետք է շարժվի գնացքը: Այսինքն՝ էլիտան ազգի նպատակը ձևակերպողն է հանդիսանում:

Այսպիսի բախում առաջացնելը շատ վտանգավոր է: Պատահական չէ, որ Օսմանյան Կայսրությունում հենց առաջինը էլիտայի և կռվող տղամարդկանց հարցը լուծեցին, էլիտային ծնկի բերեցին, էլիտային ոչնչացրեցին և դրանից հետո շատ հեշտությամբ կարողացան ժողովրդի լայն հատվածի հարցերը լուծել»,- ի պատասխան՝ ասաց նա:

Ճշտող հարցին՝ այսինքն՝ պատմությունը կրկնվո՞ւմ է, նա պատասխանեց. «Կոպիտ որ նայում ենք այդ ամենին՝ այո, սա շատ վտանգավոր է: Այդպիսի արտահայտություններ պարզապես չի՛ կարելի անել: Դրանով գուցե էլիտայի մի մասին վախեցնես, ստիպես ավելի քիչ խոսել, բայց ֆունդամենտալ հարցերը չեն լուծվում»:

Նախընտրական քարոզարշավի ընթացքում Նիկոլ Փաշինյանն Ադրբեջանում գտնվող հայ գերիների վերաբերյալ ասել էր, որ նրանք մեզ կներեն, եթե մի երկու ամիս ավել մնան Ադրբեջանում, մինչդեռ մեր գերիներին Ադրբեջանում դատում են ահաբեկչության հոդվածով, և 10 տարուց ավելի է սահմանված պատիժը: Հարցին՝ այս հարցի լուծումն ինքն ինչպե՞ս է պատկերացնում, և ի՞նչ քայլեր պետք է արվեն գործող իշխանությունների կողմից, Մենուա Սողոմոնյանը պատասխանեց.

«Քայլերը ժամանակին պետք է արվեին, երբ ստորագրվել էր նոյեմբերի 9-ի հայտարարությունը: Այդ ամենը փոխկապակցված պետք է լիներ՝ Արցախի տարածքներից զորքերի հետքաշում լինում է, բայց գերիների վերադարձ չի լինում: Եթե անգամ ստորագրվել էր, որ պետք է հայկական զորքերը դուրս բերվեին, դա պետք է զուգահեռվեր: Եթե զորքերը դուրս բերելուց հետո էին գերեվարումներ լինում, որոշակի հակաքայլեր դրան ևս կար: ՀՀ ինքնիշխան տարածքում ադրբեջանցիները հայտնվում են, հարվածում են մեր զինվորներին՝ իմանալով, որ զինվորներին տրված չէ հրաման՝ կրակելու կամ գերեվարելու: Ադրբեջանցի զինվորը գիտի, որ իր վրա չեն կրակելու, դրա համար գալիս է՝ զինված հայ զինվորին խփում է: Սա արդեն իսկ խոսում է այն մասին, որ ոչ միայն ոչինչ չի արվում, այլ կարծես հատուկ քաղաքականություն տարվի՝ ինչքան հնարավոր է՝ ճնշեք մեզ, որ մենք ձեր բոլոր պահանջները կատարենք: Այստեղ ամենակարևոր պահանջը, որ շարունակում է չկատարված մնալ հայկական կողմից, միջանցքի կամ ճանապարհի հարցն է: Հետևաբար, գերիներին վերադարձնելու ուղղությամբ քայլեր չեն արվել»:

Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում